Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստծու տիեզերական զորությունը1 Բաղդատ Սովքեցին նորից խոսեց ու ասաց.2 …

Աստծու տիեզերական զորությունը

1 Բաղդատ Սովքեցին նորից խոսեց ու ասաց.

2 «Արդ, մի՞թե նրանը չեն ահն ու իշխանությունը,

ով բարձունքներում հաստատում է ամեն ինչ։

3 Ոչ ոք թող չկարծի, թե նրա գնդերը կհապաղեն պատժել.

ո՞ւմ վրա չի իջնի նրա որոգայթը։

4 Մահկանացուն ինչպե՞ս արդար կլինի Տիրոջ առաջ,

կամ կնոջից ծնվածներից ո՞վ կմաքրի իր հոգին,

5 որովհետև եթե լուսնին հրամայի, չի ծագի։

Աստղերն իսկ մաքուր չեն նրա առաջ,

6 ուր մնաց մարդը, որ ապականություն է,

և մարդու որդին, որ որդ է»։