Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 ԱլելուիաԻմ ամբողջ սրտովԳոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր,Ողջամիտնե…

1 Ալելուիա

Իմ ամբողջ սրտով

Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր,

Ողջամիտների ժողովներում։

2 Մեծ են Տիրոջ գործերը,

Եվ քննված է նրա կամքը ամեն ինչում։

3 Շնորհալի և վայելուչ են նրա գործերը,

Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։

4 Ողջամիտներին հիշատակ թողեց իր սքանչելիքները.

Ողորմած և գթած է Տերը.

5 Իրենից երկյուղածներին կերակուր է տալիս։

Հավիտյան հիշեց իր ուխտը,

6 Իր գործերի զորությունը հայտնեց իր ժողովրդին՝

Նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։

7 Եվ նրա ձեռքերի գործերն արդար ու իրավացի են.

Հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները,

8 Հաստատված են հավիտյանս հավիտենից,

Ստեղծված են ճշմարտությամբ և ուղղությամբ։

9 Տերն իր ժողովրդին փրկություն ուղարկեց.

Հավիտյանս պատվիրեց իր ուխտը.

Սուրբ և ահեղ է նրա անունը։

10 Զգոնության սկիզբը Տիրոջ երկյուղն է.

Բոլորի բարի իմաստությունը,

Ովքեր կատարում են դա,

Եվ նրա օրհնությունը կմնա հավիտյանս հավիտենից։