Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Հոբը նորից խոսեց ու ասաց.2 «Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես …
1 Հոբը նորից խոսեց ու ասաց.
2 «Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու.
արդյոք ո՞չ նրա, ում ուժն այնքան մեծ է, ու բազուկը՝ հզոր։
3 Ո՞ւմ խորհրդակից ես լինելու.
արդյոք ո՞չ նրան, ով ամբողջապես իմաստություն է։
Ո՞ւմ հետևից ես արդ գնալու.
արդյոք ո՞չ նրա, որի զորությունը այնքա՜ն մեծ է։
4 Ո՞ւմ ես բան ասել, և կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից։
5 Մի՞թե երբևէ ջրի խորքից հսկաներ կծնվեն,
կամ էլ այնտեղի բնակիչներից։
6 Մերկ է դժոխքը նրա առաջ,
և կործանումը վրան քող չունի։
7 Ոչնչի շուրջը փռեց հյուսիսը,
երկիրը կախեց ոչնչի վրա։
8 Իր մշուշի մեջ ջուրն է ծրարում,
և չի պատռվի ամպը նրանց տակ։
9 Նա, ով պահում է երեսն իր գահի,
փռում է վրան իր մառախուղը։
10 Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին,
մինչև վախճանը լույսի ու մութի։
11 Երկնի սյուները սարսել են
ու զարհուրել նրա սաստումից։
12 Հանդարտեցրել է ծովն իր զորությամբ,
և օվկիանոսն է իր իմաստությամբ տարածվել։
13 Սարսել են նրանից երկնքի փականքները.
իր հրամանով սպանել է ապստամբ վիշապին։
14 Ահա այս է մասն իր ճանապարհի,
և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը,
Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։