Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կեանքի խօսքը. Քրիստոսի հետ հաղորդութիւն. Մեր մեղքերի խոստովանութիւնը։…

Կեանքի խօսքը. Քրիստոսի հետ հաղորդութիւն. Մեր մեղքերի խոստովանութիւնը։

1Այն որ * սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, * որին նայեցինք, եւ * մեր ձեռքերը շօշափեցին՝ կեանքի Բանի համար. 2(Եւ * կեանքը * յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ * վկայում ենք, եւ * պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ * Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ։) 3* Այն որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդութիւն ունենաք մեզ հետ. Եւ * մեր հաղորդութիւնը Հօր հետ եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի հետ։ 4Եւ սա գրում ենք ձեզ, * որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։

5* Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ * Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում։ 6* Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։ 7Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ * նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։ 8* Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ * ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9* Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ * սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

*1.1 Յովհ. ա. 1։ Գլ. բ. 13։

*1.1 Յովհ. ա. 14։ բ Պետ. ա. 16։ Գլ. դ. 14։

*1.1 Ղուկ. իդ. 39։ Յովհ. ի. 27։

*1.2 Յովհ. ա. 4։ ժա. 25։ ժդ. 6։

*1.2 Հռովմ. ժզ. 26։ ա Տիմ. գ. 16։ Գլ. գ. 5։

*1.2 Յովհ. իա. 24։ Գոր. բ. 32։

*1.2 Գլ. ե. 20։

*1.2 Յովհ. ա. 1, 2։

*1.3 Գոր. դ. 20։

*1.3 Յովհ. ժէ. 11։ ա Կոր. ա. 9։ Գլ. բ. 24։

*1.4 Յովհ. ժե. 11։ ժզ. 24։ բ Յովհ. 12։

*1.5 Գլ. գ. 11։

*1.5 Յովհ. ա. 9։ ը. 12։ թ. 5։ ժբ. 35, 36։

*1.6 բ Կոր. զ. 14։ Գլ. բ. 4։

*1.7 ա Կոր. զ. 11։ Եփես. ա. 7։ Եբր. թ. 14։ ա Պետ. ա. 19։ Գլ. բ. 2։ Յայտ. ա. 5։

*1.8 գ Թագ. ը. 46։ բ Մն. զ. 36։ Յոբ թ. 2։ ժե. 14։ իե. 4։ Առակ. ի. 9։ Ժող. է. 20։ Յակ. գ. 2։

*1.8 Գլ. բ. 4։

*1.9 Սաղ. լբ. 5։ Առակ. իը. 13։

*1.9 Հմր. 7։ Սաղ. ծա. 2։