Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դաւիթի օրհնաբանութեան երգը տապանակը տանելիս։ Պաշտամունքի կարգ ու կանո…

Դաւիթի օրհնաբանութեան երգը տապանակը տանելիս։ Պաշտամունքի կարգ ու կանոնը։

1Եւ * Աստուծոյ տապանակը բերին, եւ նորան դրին այն վրանի մէջ, որ Դաւիթը կանգնեցրել էր նորա համար. Եւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցրին Աստուծոյ առաջը։ 2Եւ երբոր Դաւիթը վերջացրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը, այն ժամանակ օրհնեց ժողովրդին Եհովայի անունովը։ 3Եւ բաշխեց Իսրայէլի բոլոր մարդկանցը՝ մարդից մինչեւ կինը իւրաքանչիւրին մէկ նկանակ հաց եւ մի կտոր միս եւ մէկ կարկանդակ։

4Եւ Տիրոջ տապանակի առաջը Ղեւտացիներիցը պաշտօնեաներ դրաւ Իսրայէլի Տէր Աստուծուն * յիշելու, օրհնելու եւ փառաւորելու համար։ 5Գլխաւորը Ասափ, եւ նորա երկրորդը Զաքարիա, Յէիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Մատաթիա, Եղիաբ, Բանեա, Աբդեդօմ եւ Յէիէլ տաւիղների եւ քնարների նուագարաններով. Եւ Ասափը հնչեցնող ծնծղաներով։ 6Եւ Բանեան ու Յազիէլ քահանաները մշտական փողերով Աստուծոյ ուխտի տապանակի առաջը։

7Այն ժամանակ * առաջին անգամ Դաւիթը Տիրոջը օրհնելու յանձնարարութիւնը արաւ Ասափին եւ նորա եղբայրներին.

8* Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը.

Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։

9Երգեցէք նորան, սաղմոսեցէք նորան,

Մտածեցէք նորա ամեն սքանչելեաց վերայ։

10Պարծեցէք նորա սուրբ անունովը.

Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։

11Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը.

Միշտ նորա երեսը որոնեցէք։

12Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ,

նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։

13Ով նորա Իսրայէլ ծառայի զաւակներ,

Նորա ընտրեալք՝ Յակոբի որդիք.

14Ինքը Եհովան է մեր Աստուածը,

Նորա իրաւունքները ամեն երկրում կան։

15Յիշեցէք յաւիտեան նորա ուխտը,

Իր պատուիրած խօսքը մինչեւ հազար ազգ,

16Այն * որ ուխտեց Աբրահամի հետ,

Եւ իր երդումը՝ Իսահակի հետ.

17Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք՝

Եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.

18Ասելով. Քեզ կþտամ Քանանի երկիրը,

Ձեր ժառանգութեան վիճակը.

19Երբոր դուք սակաւաթիւ էիք

Եւ * քիչ ու պանդուխտ՝ նորանում,

20Եւ ազգից ազգ էին գնում,

Եւ մէկ թագաւորութիւնից ուրիշ ժողովրդի մօտ.

21Նա մի մարդի թոյլ չþտուաւ, որ նորանց նեղացնեն,

Եւ * թագաւորներ պատժեց նորանց համար,

22Թէ * Մի մօտենաք իմ օծեալներին,

Եւ իմ մարգարէներին չար բան մի անէք։

23* Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր,

Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը.

24Պատմեցէք ազգերի մէջ նորա փառքը,

Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։

25* Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած,

Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։

26Որովհետեւ * ազգերի բոլոր աստուածները կուռքեր են,

Բայց Եհովան արաւ երկինքը։

27Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջը,

Զօրութիւն եւ ուրախութիւն՝ նորա բնակարանումը.

28Տիրոջը տուէք, ով ազգերի ցեղեր,

Տիրոջը տուէք փառք եւ զօրութիւն։

29Տիրոջը տուէք նորա անուան փառքը,

Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը,

Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով։

30Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիրներ,

Եւ աշխարհքը հաստատ է առանց սասանման։

31Երկինքը թող ուրախանայ եւ երկիրը ցնծայ,

Եւ ասեն ազգերի մէջ, թէ Տէրը թագաւոր է.

32Ծովը գոռգոռայ իր լիութիւնովը,

Ուրախանայ դաշտը եւ բոլոր նորա մէջ եղողը։

33Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը

Տիրոջ առաջը, որովհետեւ գալիս է երկիրը դատելու։

34* Գոհացէք Տէրիցը որ բարի է,

Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։

35* Եւ ասեցէք. Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը,

Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը,

Որ գոհանանք քո սուրբ անունից,

Եւ պարծենանք քո օրհնութիւնովը։

36* Օրհնեալ է Եհովան Իսրայէլի Աստուածը

Յաւիտենից մինչեւ յաւիտեան։

Եւ * բոլոր ժողովուրդն ասեց՝ Ամէն, եւ օրհնեց Տիրոջը։

37Եւ այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առաջը թողեց Ասափին եւ նորա եղբայրներին միշտ տապանակի առաջը պաշտօն կատարելու օր ըստ օրէ, 38Եւ Աբդեդօմին եւ նորա եղբայրներին վաթսունեւութ հոգի, եւ Իդիթունի որդի Աբդեդօմին եւ Ուսային՝ դռնապաններ արաւ։ 39Եւ Սադովկ քահանային եւ նորա եղբայրներին՝ քահանաներ Տիրոջ բնակարանի առաջը * Գաբաւոնում եղող բարձր տեղումը. 40* Որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն ողջակէզի սեղանի վերայ միշտ առաւօտ եւ իրիկուն, եւ կատարեն Տիրոջ օրէնքումը գրուած այն ամենը, որ հրամայեց Իսրայէլին։ 41Եւ նորանց հետ Եմանին եւ Իդիթունին եւ մնացեալ ընտրուածներին, որ անուանի էին, որ Տէրիցը գոհանան. * որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։ 42Եւ նորանց հետ Եմանը եւ իդիթունը՝ փողերով եւ ծնծղաներով հնչեցնելու համար, եւ Աստուծոյ նուագարաններովը. Իսկ Իդիթունի որդկանցը դրաւ դռան վերայ։ 43* Եւ բոլոր ժողովուրդը գնաց ամեն մէկն իր տունը. Եւ Դաւիթը ետ դառաւ իր տունն օրհնելու։

*16.1 բ Թագ. զ. 17-19։

*16.4 Սաղ. լը. և հ. վերնագիրները։

*16.7 Տես բ Թագ. իգ. 1։

*16.8 Սաղ. ճե. 1-15։

*16.16 Ծն. ժէ. 2։ իզ. 3։ իը. 13։ լե. 11։

*16.19 Ծն. լդ. 30։

*16.21 Ծն. ժբ. 17։ ի. 3։ Ել. է. 15-18։

*16.22 Սաղ. ճե. 15։

*16.23 Սաղ. ղզ. 1-13։

*16.25 Սաղ. ճխե. 3։

*16.26 Ղև. ժթ. 4։

*16.34 Սաղ. ճզ. 1։ ճէ. 1։ ճժը. 1։ ճլզ. 1։

*16.35 Սաղ. ճզ. 47, 48։

*16.36 գ Թագ. ը. 15։

*16.36 բ Օր. իէ. 15։

*16.39 գ Թագ. գ. 4։

*16.40 Ել. իթ. 38 ևլն։ Թու. իը. 3 ևլն։

*16.41 բ Մն. ե. 13։ է. 3, 6։ ի. 21։ Եզր. գ. 11։ Երեմ. լգ. 11։

*16.43 բ Թագ. զ. 19, 20։