Հին Կտակարան
Նոր Կտակարան
Օրէնքին յնազանդելու յորդորանք։ յորդանանի արևելեան կողմում երեք ապաստա…
Օրէնքին յնազանդելու յորդորանք։ յորդանանի արևելեան կողմում երեք ապաստանի քաղաք են որոշվում։
1Եւ հիմա, ով Իսրայէլ, լսիր այն * կանոնները եւ դատաստանները որ ես ձեզ սովորեցնում եմ որ անէք, որպէս զի ողջ մնաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը որ ձեր հայրերի Եհովայ Աստուածը տալիս է ձեզ։ 2* Չþաւելացնէք այն խօսքի վերայ, որ ես ձեզ պատուիրում եմ եւ նորանից չþպակասացնէք, որ ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահէք, որոնք ես ձեզ պատուիրում եմ։ 3Ձեր աչքերը տեսան ինչ որ Եհովան * Բելփեգովրին արաւ, որովհետեւ Բելփեգովրի ետեւից գնացող բոլոր մարդկանցը քո Եհովայ Աստուածը քո միջիցը փչացրեց։ 4Բայց դուք, որ ձեր Եհովայ Աստուծուն յարեցաք, ամենքդ այսօր ողջ էք։ 5Ահա սովորեցրի ձեզ կանոններ եւ դատաստաններ, ինչպէս որ իմ Եհովայ Աստուածը պատուիրեց ինձ, որ այնպէս անէք այն երկրում, ուր որ պիտի մտնէք նորան ժառանգելու համար։ 6Հիմա պահեցէք եւ արէք. Որովհետեւ նա է * ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրաւ այս մեծ ազգը մի իմաստուն եւ հանճարեղ ժողովուրդ է։ 7Որովհետեւ * ո՞րն է այն մեծ ազգը, որ * իր աստուածները իր մօտ լինեն ինչպէս մեր Եհովայ Աստուածը ամեն բանում, որ նորանից խնդրում ենք։ 8Եւ ո՞րն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենայ իմ այսօր ձեր առաջին դրած այս բոլոր օրէնքի նման։ 9Միայն զգոյշ եղիր եւ * քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ * մի գուցէ մոռանաս այն բաները որ քո աչքերը տեսան, եւ մի գուցէ նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը, այլ * քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես։ 10* Այն օրը որ դու Քորեբումը կանգնել էիր քո Եհովայ Աստուծոյ առաջին, Եհովան ինձ ասեց. Ժողովրդին ինձ մօտ ժողովիր, եւ ես իմ խօսքերը լսել տամ նորանց, որպէս զի սովորեն ինձանից վախենալը բոլոր այն օրերումը որ երկրի վերայ կþապրեն, եւ իրանց որդիներին էլ սովորեցնեն։ 11Եւ դուք մօտեցաք եւ կանգնեցիք այն սարի տակ. Եւ * սարը մինչեւ բուն երկինքը կրակով բորբոքուել էր, խաւարով, ամպով, եւ մառախուղով։ 12Եւ * Եհովան խօսեց ձեզ հետ կրակի միջիցը. Խօսքերի ձայնը դուք լսեցիք. Բայց մի նմանութիւն չþտեսաք, * բայց միայն՝ ձայն։ 13Եւ * իմացրեց ձեզ իր ուխտը որ պատուիրեց ձեզ անել * տասը պատուիրանքները. Եւ * նորանց գրեց երկու հատ քարի տախտակների վերայ։ 14Եւ * այն ժամանակ Եհովան ինձ պատուիրեց, որ ձեզ կանոններ եւ դատաստաններ սովորեցնեմ, որ դուք նորանց գործադրէք այն երկրումը, ուր որ կþմտնէք նորան ժառանգելու համար։
15Եւ * ձեր հոգիներին շատ զգուշութիւն արէք. Որովհետեւ * ոչ մի նմանութիւն չþտեսաք այն օրը որ Եհովան Քորեբումը կրակի միջիցը ձեզ հետ խօսեց, 16Մի գուցէ * անօրինանաք, եւ ձեզ համար * կուռք՝ մի որ եւ իցէ կերպարանքի պատկեր՝ * արուի եւ կամ էգի նմանութիւնը, 17Երկրի վերայ եղող անասունի նմանութիւնը, օդի մէջ թռչող թեւաւոր թռչնի նմանութիւնը, 18Երկրի վերայ սողացողի նմանութիւնը, կամ երկրի տակ ջրերումը եղող ձկան նմանութիւնը շինէք. 19Եւ մի գուցէ * աչքերդ դէպի երկինքը բարձրացնես, եւ տեսնես * արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդը եւ խաբուես, եւ * նորանց երկրպագութիւն անես, եւ նորանց պաշտես, որոնք քո Եհովայ Աստուածը բոլոր երկնքի տակումը եղող ազգերի համար նշանակեց։ 20Բայց * Եհովան ձեզ առաւ, եւ ձեզ երկաթի հնոցիցը՝ Եգիպտոսիցը հանեց, որ * իր * սեպհական ժողովուրդ լինէք, այս օրուայ պէս։
21Եւ * Եհովան ձեր պատճառով բաչկացաւ ինձ վերայ եւ երդում արաւ որ Յորդանանիցը չ՛անցնեմ, եւ չþմտնեմ այն բարի երկիրը՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն. 22Որովհետեւ ես այս երկրումը կþմեռնեմ, եւ * Յորդանանիցը չեմ անցնիլ. Բայց դուք կþանցնէք եւ * այն բարի երկիրը կþժառանգէք։ 23Զգոյշ կացէք, մի գուցէ ձեր Եհովայ Աստուծոյ ձեզ հետ արած ուխտը մոռանաք, եւ ձեզ համար * կուռք՝ մի որ եւ իցէ բանի նմանութիւնը շինէք, որ քո Եհովայ Աստուածը քեզ արգելեց։ 24Որովհետեւ * քո Եհովայ Աստուածը մաշող կրակ է. Նա * նախանձոտ Աստուած է։
25Երբոր դուք որդիներ եւ որդկանց որդիներ ծնելու լինէք, եւ այն երկրի մէջ բնակուելու լինէք, եւ անօրինանաք, եւ կուռք՝ մի որ եւ իցէ բանի նմանութիւն շինէք, եւ * ձեր Եհովայ Աստուծոյ առաջին այս չարութիւնը անէք որ նորան բարկացնէք, 26Ահա * այսօր երկինքն ու երկիրը ձեզ համար վկայ եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով բնաջինջ կþլինէք այն երկրիցը, որ Յորդանանովն անց կենալով ժառանգելու էք. Այնտեղ ձեր կեանքի օրերը երկար չեն լինիլ, այլ բոլորովին կþփչանաք։ 27Եւ Եհովան * ձեզ կþցրուէ ազգերի մէջ, եւ սակաւաթիւ կþմնաք այն ազգերի մէջ, ուր որ Եհովան ձեզ կþքշէ։ 28Եւ այնտեղ աստուածներ կþպաշտէք, որ մարդի ձեռքի գործք են՝ քար եւ փայտ, * որոնք ոչ տեսնում են, եւ ոչ լսում, ոչ ուտում են եւ ոչ հոտոտում։ 29Եւ * այնտեղից կþորոնես քո Եհովայ Աստուծուն. Եւ կþգտնես, եթէ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ նորան խնդրես։ 30Երբոր նեղութիւն ունենաս եւ այս բոլոր բաները * վերջին օրերը քեզ պատահեն, եւ * դու քո Եհովայ Աստուծուն դառնաս եւ նորա ձայնին լսես. 31Ըստ որում քո Եհովայ Աստուածը * ողորմած Աստուած է, նա քեզ չի թողիլ, եւ քեզ չի փչացնիլ. Եւ քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանալ։
32Ուրեմն * հարցրու քեզանից առաջ եղած առաջի օրերի մասին՝ այսինքն Աստուած մարդիս երկրի վերայ ստեղծած օրից հետէ * երկնքի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը, թէ արդեօք սորա նման մի բան լսուե՞լ է։ 33* Արդեօք մէկ ազգ լսե՞լ է Աստուծոյ ձայն, որ խօսէ կրակի միջից ինչպէս որ դու լսեցիր, եւ ողջ մնացած լինի. 34Կամ թէ Աստուած փորձե՞լ է որ գայ մի ազգը մի ազգի միջից իր համար առնէ * փորձերով, * նշաններով, հրաշքներով, պատերազմով, * զօրաւոր ձեռքով եւ * բարձր բազուկով եւ * մեծ ահարկութիւններով, ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը Եգիպտոսումը ձեզ համար այս բոլոր բաներան արաւ ձեր աչքերի առաջին։ 35Սա քեզ ցոյց տրուեցաւ, որ գիտենաս թէ Եհովան է Աստուած. * չþկայ մի ուրիշը բացի նորանից։ 36* Երկնքից քեզ իր ձայնը լսել տուաւ, որ քեզ խրատէ, եւ երկրի վերայ իրան մեծ կրակը քեզ ցոյց տուաւ, եւ նորա խօսքերը կրակի միջիցը լսեցիր։ 37Եւ * քո հայրերին սիրելու համար նորանցից յետոյ նորանց սերունդը ընտրեց, եւ իր երեսովը * մեծ զօրութիւնով քեզ Եգիպտոսիցը հանեց. 38Որպէս զի * քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր քո առաջիցը քշէ, եւ քեզ տանէ՝ նորանց երկիրը քեզ ժառանգութիւն տալու համար, ինչպէս որ այսօր։ 39Եւ այսօր իմացիր եւ սրտիդ մէջը դիր, որ * Եհովան է Աստուած վերը երկնքի մէջ եւ ցածը երկրիս վերայ. Ուրիշը չþկայ։ 40Եւ * պահես նորա կանոններն ու պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ * քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար բարի լինի, եւ քո օրերը երկար լինեն այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը տալիս է քեզ ամեն ժամանակի համար։
41Այն ժամանակ Մովսէսը * երեք քաղաքը ջոկեց Յորդանանի այս կողմումը դէպի արեւելք. 42Որպէս զի այնտեղ փախչէ մարդասպանը, որը * անգիտութեամբ սպանել է իր դրացիին առանց նորա դէմ երէկուանից եւ միւս օրուանից ատելութիւն ունենալու. Եւ այս քաղաքների մէկի մէջ փախչէ եւ ողջ մնայ։ 43Դաշտային երկրի վերայ անապատի միջի * Բոսորը Ռուբէնեաններին համար, եւ Գաղաադի միջի Ռամովթը Գադեանների համար, եւ Բասանի միջի Գովղանը Մանասեանների համար։
44Սա է այն օրէնքը որ Մովսէսն Իսրայէլի որդկանց առաջը դրաւ։ 45Սորանք են այն վկայութիւնները, կանոնները եւ դատաստանները, որոնք Մովսէսն Իսրայէլի որդկանց հետ խօսեց՝ նորանց Եգիպտոսից դուրս գալու ժամանակին, 46* Յորդանանի այս կողմումը Բեթփեգովրի դիմացի հովտի մէջ, Եսեբոնումը բնակող Ամօրհացիների Սեհոն թագաւորի երկրումը, որին Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը * զարկեցին իրանց Եգիպտոսից դուրս գալու ժամանակին։ 47Եւ առան նորա երկիրը եւ * Բասանի Ովգ թագաւորի երկիրը՝ այսինքն Ամօրհացիների երկու թագաւորների երկիրը՝ որ Յորդանանի այս արեւելեան կողմումն էին, 48* Առնոն ձորի եզերքի Արոերից մինչեւ Սիոն սարը որ * Հերմոնն է, 49Եւ Յորդանանի այս արեւելեան կողմում եղած բոլոր դաշտը մինչեւ դաշտի ծովը որ * Ասեդովդ-փասգայի ցածումն է։
*4.1 Ղև. ժթ. 37։ ի. 8։
*4.2 Գլ. ժբ. 32։ Յես. ա. 7։ Առակ. լ. 6։ Ժող. ժբ. 13։ Յայտ. իբ. 18, 19։
*4.3 Թու. իե. 3 ևլն։
*4.6 Սաղ. ժթ. 7։ ճժա. 10։
*4.7 բ Թագ. է. 23։
*4.7 Սաղ. խզ. 1։ ճխե. 18։ ճխը. 14։ Ես. ծե. 6։
*4.9 Առակ. դ. 23։
*4.9 Առակ. գ. 1, 3։ դ. 21։
*4.9 Ծն. ժը. 19։ Գլ. զ. 7։ ժա. 19։ Սաղ. հը. 5, 6։ Եփ. զ. 4։
*4.10 Ել. ժթ. 9, 16։ ի. 18։ Եբր. ժբ. 18, 19։
*4.11 Ել. ժթ. 18։ Գլ. ե. 23։
*4.12 Գլ. ե. 4, 22։
*4.12 Ել. ի. 22։ գ Թագ. ժթ. 12։
*4.13 Գլ. թ. 9, 11։
*4.13 Ել. լդ. 28։
*4.13 Ել. իդ. 12։
*4.14 Ել. իա. 1-23։
*4.15 Յես. իգ. 11։
*4.15 Ես. խ. 18։
*4.16 Ել. լբ. 7։
*4.16 Ել. ի. 4, 5։ Գլ. ե. 8։
*4.16 Հռով. ա. 23։
*4.19 Գլ. ժէ. 3։ Յոբ. լա. 26, 27։
*4.19 Ծն. ա. 14։ բ. 1։ դ Թագ. ժէ. 16։
*4.19 Հռով. ա. 25։
*4.20 գ Թագ. ը. 51։ Երեմ. ժա. 4։
*4.20 Ել. ժթ. 5։ Գլ. թ. 29։ լբ. 9։
*4.20 Եբր.՝ ժառանգութեան։
*4.21 Թու. ի. 12։ Գլ. ա. 37։
*4.22 Գլ. գ. 27։
*4.22 Գլ. գ. 25։
*4.23 Ել. ի. 4, 5։
*4.24 Ել. իդ. 17։ Գլ. թ. 3։ Ես. լգ. 14։ Եբր. ժբ. 29։
*4.24 Ել. ի. 5։ Գլ. զ. 15։ Ես. խբ. 8։
*4.25 գ Թագ. ժէ. 17 ևլն։
*4.26 Գլ. լ. 18, 19։ Ես. ա. 2։ Միք. զ. 2։
*4.27 Ղև. իզ. 33։ Գլ. իը. 62, 64։ Նէեմ. ժզ. 13։
*4.28 Սաղ. ճժե. 4, 5։ ճլե. 15, 16։ Ես. խդ. 9։ խզ. 7։
*4.29 Ղև. իզ. 39-42։ Գլ. լ. 1-3։ բ Մն. ժե. 4։ Նէեմ. ա. 9։ Ես. ծե. 6, 7։ Երեմ. իթ. 12-14։
*4.30 Ծն. խթ. 1։ Գլ. լա. 29։ Երեմ. իգ. 20։ Ովս. գ. 5։
*4.30 Յովել. բ. 12։
*4.31 բ Մն. լ. 9։ Նէեմ. թ. 31։ սաղ. ճժզ. 5։ Յովն. գ. 2։
*4.32 Յոբ. ը. 8։
*4.32 Մատ. իդ. 31։ Մար. ժգ. 27։
*4.33 Ել. իդ. 11։ լգ. 20։ Գլ. ե. 24, 26։
*4.34 Գլ. է. 19։ իթ. 3։
*4.34 Ել. է. 3։ Գլ. իզ. 8։ Երեմ. լբ. 21։
*4.34 Ել. ժգ. 3, 9։
*4.34 Ել. զ. 6։
*4.34 Գլ. իզ. 8։ լդ. 12։
*4.35 Գլ. լբ. 39։ ա Թագ. բ. 2։ Ես. խե. 5, 18, 22։ Մար. ժբ. 29, 32։
*4.36 Ել. ժթ. 9, 19։ ի. 18, 22։ իդ. 16։
*4.37 Գլ. ժ. 15։
*4.37 Ել. ժգ. 3, 9, 14։
*4.38 Գլ. է. 1։ թ. 1, 4, 5։
*4.39 Յես. բ. 11։
*4.40 Ղև. իբ. 31։
*4.40 Գլ. ե. 16։ զ. 3, 18։ ժբ. 25, 28։ իբ. 7։ Եփ. զ. 3։
*4.41 Թու. լե. 6, 14։
*4.42 Գլ. ժթ. 4։
*4.43 Յես. ի. 8։
*4.46 Գլ. գ. 29։
*4.46 Թու. իա. 24։ Գլ. ա. 4։
*4.47 Թու. իա. 35։ Գլ. գ. 3, 4։
*4.48 Գլ. բ. 36։ գ. 12։
*4.48 Գլ. գ. 9։ Սաղ. ճլգ. 3։
*4.49 Գլ. գ. 17։