Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ողջակէզի կանոնները 1Եւ * կանչեց Մովսէսին ու խօսեց նորա հ…

Ողջակէզի կանոնները

1Եւ * կանչեց Մովսէսին ու խօսեց նորա հետ Եհովան ժողովքի խորանիցն ասելով. 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ, եւ ասիր նորանց. * Եթէ ձեզանից մէկ մարդ զոհ մատուցանելու լինի Եհովային, ձեր զոհը արջառներից կամ հօտերից մատուցանէք։

3Եթէ նորա զոհը ողջակէզ է արջառներիցը, արու * անարատ մատուցանէ նորան. Եւ ժողովքի խորանի դրան մօտ մատուցանէ նորան՝ Եհովայի առաջին ընդունելի լինելու համար։ 4Եւ * իր ձեռքը ողջակէզի գլխին դնէ, որ * ընդունելի լինի իրան * քաւութիւն լինելու համար։ 5Եւ * զուարակը մորթէ Եհովայի առաջին. Եւ Ահարօնի որդիքը՝ * քահանաները մատուցանեն արիւնը ու * սրսկեն արիւնը ժողովքի խորանի դրան մօտ եղած սեղանի վերայ շուրջանակի։ 6Եւ ողջակէզը մաշկէ, եւ յօշոտէ նորան կտոր կտոր։ 7Եւ Ահարօն քահանայի որդիքը կրակ դնեն սեղանի վերայ, եւ փայտեր շարեն այն կրակի վերայ։ 8Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները շարեն կտորները, գլուխը եւ * ճարպը սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։ 9Բայց նորա * փորոտիքը եւ ոտքերը ջրով լուանայ, եւ քահանան այրէ ամենը սեղանի վերայ՝ իբրեւ * ողջակէզ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։

10Եւ եթէ նորա զոհը հօտերից՝ այսինքն ոչխարներից կամ այծերից է ողջակէզի համար, արու անարատ մատուցանէ նորան։ 11Եւ մորթէ նորան սեղանի մօտ հիւսիսային կողմումը Եհովայի առաջին. Եւ Ահարօնի որդիքը քահանաները սրսկեն նորա արիւնը սեղանի վերայ շուրջանակի։ 12Եւ յօշոտեն նորան կտոր կտոր, եւ գլուխը եւ ճարպը. Եւ քահանան շարէ նորանց սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։ 13Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուանայ. Եւ քահանան ամենը բերէ եւ սեղանի վերայ այրէ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։

14Եւ եթէ թռչուններից է նորա ողջակէզ զոհը Եհովայի համար, այն ժամանակ նա իրան զոհը * տատրակներից կամ աղաւնու ձագերից մատուցանէ։ 15Եւ քահանան սեղանի մօտ բերէ նորան եւ նորա գլուխը ոլորէ, եւ սեղանի վերայ այրէ, եւ նորա արիւնը սեղանի կողմին քամուի։ 16Եւ նորա կտնարն իր աղբովը հանէ, եւ դէն գցէ նորան սեղանի * արեւելեան կողմում եղած մոխրանոցի մէջ։ 17Եւ պատառէ նորան թեւերիցը առանց բաժանելու. Եւ քահանան այրէ նորան սեղանի վերայ՝ կրակի վերայի փայտերի վերայ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։

*1.1 Ել. խ. 34, 35։ Թու. ժբ. 4, 5։

*1.2 Գլ. իբ. 18, 19։

*1.3 Ել. ժբ. 5։ Գլ. գ. 1։ իբ. 20, 21։ բ Օր. ժե. 21։ Մաղ. ա. 14։ Եփ. ե. 27։ Եբր. թ. 14։ ա Պետ. ա. 19։

*1.4 Ել. իթ. 10, 15, 19։ Գլ. գ. 2։ դ. 15։ ը. 14։ ժզ. 21։

*1.4 Գլ. իբ. 21, 27։ Ես. ծզ. 7։ Հռովմ. ժբ. 1։ Փիլ. դ. 18։

*1.4 Գլ. դ. 20, 26, 31, 35։ թ. 7։ ժզ. 24։ Թու. ժե. 25։ բ Մն. իթ. 23, 24։ Հռովմ. ե. 21։

*1.5 Միք. զ. 6։

*1.5 բ Մն. լե. 11։ Եբր. ժ. 11։

*1.5 Գլ. գ. 8։ Եբր. ժբ. 24։ ա Պետ. ա. 2։

*1.8 Գլ. ը. 20։

*1.9 Տես Ել. ժբ. 9։

*1.9 Ել. իթ. 18, 25, 41։ գլ. բ. 2։ գ. 3։ դ. 35։ Ծն. ը. 21։ Եզ. ի. 28, 41։ բ Կոր. բ. 15։ Եփ. ե. 2։

*1.14 Գլ. ե. 7։ ժբ. 8։ Ղուկ. բ. 24։

*1.16 Գլ. զ. 10։