Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթը հանդէսով բերում է տապանակը դնում Աբդեդոմի տանը։ 1Եւ Դաւիթը …
Դաւիթը հանդէսով բերում է տապանակը դնում Աբդեդոմի տանը։
1Եւ Դաւիթը խորհուրդ արաւ հազարապետների եւ հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։ 2Եւ Դաւիթն ասեց բոլոր Իսրայէլի ժողովքին. Եթէ ձեզ հաճոյ է, եւ այս բանը մեր Տէր Աստուածանից է, ընդհանրապէս մարդիկ ուղարկենք Իսրայէլի բոլոր երկիրներում մնացած մեր եղբայրներին եւ նորանց հետ քահանաներին եւ Ղեւտացիներին իրանց քաղաքները եւ արուարձանները, որ մեզ մօտ ժողովուին։ 3Եւ մեր Աստուծոյ տապանակը մեզ մօտ փոխադրենք. Որովհետեւ * Սաւուղի օրերովը նորան չþուզեցինք։ 4Եւ բոլոր ժողովքն ասեց, որ այնպէս անեն, որովհետեւ այս խօսքը բոլոր ժողովրդի աչքին ուղիղ երեւեցաւ։ 5Եւ * Դաւիթը բոլոր Իսրայէլին ժողովեց * Եգիպտոսի Սիովրից մինչեւ Եմաթի մուտքը, Աստուծոյ տապանակը * Կարիաթարիմից բերելու համար։ 6Եւ Դաւիթը վեր գնաց բոլոր Իսրայէլի հետ * Բաաղ այսինքն Յուդայի Կարիաթարիմը, որ այնտեղից վեր բերէ * քերովբէների վերայ նստող Եհովայ Աստուծոյ տապանակը, որի անունը կանչվում է։ 7Եւ Աստուծոյ տապանակը դրին * մի նոր սայլի վերայ * Աբինադաբի տունիցը. Եւ Ոզան ու Աքիովը քշում էին սայլը։ 8Եւ * Դաւիթն ու բոլոր Իսրայէլը խաղում էին բոլոր ուժով Աստուծոյ առաջին օրհնութիւններով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, ծնծղաներով եւ փողերով։
9Եւ եկան մինչեւ * Քիդոնի կալը. Եւ Ոզան իր ձեռքը մեկնեց որ տապանակը բռնէ. Որովհետեւ եզները ծռել էին։ 10Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ. Եւ զարկեց նորան, որովհետեւ * ձեռքը մեկնել էր տապանակին. Եւ նա մեռաւ այնտեղ * Աստուծոյ առաջին։ 11Եւ Դաւիթը տրտմեց, որովհետեւ Տէրը հարուածով հարուածեց Ոզային. Եւ այնտեղի անունը մինչեւ այսօր * Փարէս-ոզա է ասվում։ 12Եւ Դաւիթը վախեցաւ այն օրը Աստուածանից ասելով. Ես ի՞նչպէս տանեմ Աստուծոյ տապանակը ինձ մօտ։ 13Եւ Դաւիթը չþտարաւ տապանակն իր մօտ Դաւիթի քաղաքը, եւ ծռեց տարաւ Գէթացի Աբդեդոմի տունը։ 14Եւ * Աստուծոյ տապանակը մնաց * Աբդեդոմի ընտանիքի հետ նորա տանը երեք ամիս. Եւ Տէրը օրհնեց Աբդեդոմի տունը եւ նորա բոլոր ունեցածը։
*13.3 ա Թագ. է. 1, 2։
*13.5 ա Թագ. է. 1։ բ Թագ. զ. 1։
*13.5 Յես. ժգ. 3։
*13.5 ա Թագ. զ. 21։ է. 1։
*13.6 Յես. ժե. 9, 60։
*13.6 ա Թագ. դ. 4։ բ Թագ. զ. 2։
*13.7 Թու. դ. 15։ Գլ. ժե. 2, 13։
*13.7 ա Թագ. է. 1։
*13.8 բ Թագ. զ. 5։
*13.9 բ Թագ. զ. 6՝ «Նաքոն»։
*13.10 Թու. դ. 15։ Գլ. ժե. 13, 15։
*13.10 Ղև. ժ. 2։
*13.11 Այսինքն՝ Ոզայի պատառուածք։
*13.14 բ Թագ. զ. 11։
*13.14 Ծն. լ. 27։ Գլ. իզ. 5։