Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջ փառքը երևում է քերովբէների վերայ։ 1Եւ եղաւ երեսուներորդ տարո…
Տիրոջ փառքը երևում է քերովբէների վերայ։
1Եւ եղաւ երեսուներորդ տարուայ չորրորդ ամսուայ հինգին, երբոր ես գերիների մէջ էի * Քոբար գետի մօտ, երկինքը * բացուեցաւ, եւ ես տեսայ * Աստուծոյ տեսիլքները։ 2Ամսի հինգին այսինքն * Յովաքին թագաւորի գերութեան հինգերորդ տարին, 3Եղաւ Տիրոջ խօսքը Բուզիի որդի Եզեկիէլ քահանյին Քաղդէացիների երկրումը Քոբար գետի մօտ, եւ այնտեղ * Տիրոջ ձեռքը նորա վերայ եղաւ։
4Եւ ես տեսայ, եւ ահա մի * մրրկալից հողմ էր գալիս * հիւսիսից՝ մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպարանք կրակի միջիցը։ 5Եւ նորա միջիցը * չորս կենդանիների նմանութիւնք. Եւ * նորանց երեւոյթը սա էր. Նորանց * կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։ 6Եւ * չորս երես ունէր ամեն մէկը, եւ չորս թեւ ունէր նորանց ամեն մէկը։ 7Եւ նորանց ոտները ուղիղ ոտներ էին. Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ * պղնձի կերպարանքի պէս։ 8Եւ * մարդի ձեռներ կային նորանց թեւերի տակին նորանց չորս քառակողմներին. Եւ չորսն էլ երեսներ ու թեւեր ունէին։ 9* Մէկի թեւերը կպած էին միւսինին. * շուռ չէին տալիս երբոր նորանք գնում էին. Ամեն մէկը ուղիղ իր դիմացն էր գնում։ 10Եւ նորանց * երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. Եւ չորսն էլ արծիւի երես ունէին։ 11Եւ նորանց երեսները եւ թեւերը բաժանուած էին վերից, ամեն մէկի երկուսը կպած էին իրար եւ * երկուսովը ծածկում էին իրանց մարմինները։ 12Եւ ամեն մէկը գնում էր * իր երեսի դիմացը, ուր որ * ոգին էր լինում որ գնայ՝ նորանք գնում էին. * շուռ չէին տալիս երբոր գնում էին։ 13Եւ կենդանիների նմանութիւնը՝ նորանց կերպարանքը կրակի վառուած կայծերի պէս էր ինչպէս * ջահերի կերպարանք. Նա ման էր գալիս կենդանիների մէջ, եւ փայլում էր կրակը, եւ կրակիցը կայծակներ էին դուրս գալիս։ 14Եւ կենդանիները * վազում եւ դառնում էին * փայլատակմունքի կերպարանքով։
15Եւ մտիկ տուի կենդանիներին, եւ ահա մէկ * անիւ կար գետնի վերայ կենդանիների կշտին դէպի քառակողմը։ 16* Անիւների կերպարանքը եւ նորանց շինուածքը * ոսկեքարի պէս էր, եւ այն չորսն էլ մէկ նմանութիւն ունէին. Եւ նորանց կերպարանքն ու շինուածքը իբրեւ թէ անիւ անիւի մէջ լինէր։ 17Գնալիս իրանց չորս քառակողմի վերայ էին գնում, * շուռ չէին տալիս երբոր գնում էին։ 18Եւ նորանց շրջանակները բարձր էին եւ ահեղ էին. Եւ նորանց չորսի շրջանակները լիքն էին * աչքերով շուրջանակի։ 19Եւ կենդանիները * գնալիս անիւները գնում էին նորանցկշտին, եւ կենդանիները երկրի վերայից բարձրանալիս անիւները բարձրանում էին։ 20* Դէպի ուր որ ոգին էր լինում գնալու համար՝ գնում էին, ուր որ ոգին գնար. Եւ անիւները բարձրանում էին նորանց կողքին, * որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։ 21* Նորանք գնալիս՝ գնում էին, եւ նորանք կանգնելիս՝ կանգնում էին, եւ նորանք երկրի վերայից բարձրանալիս՝ անիւները բարձրանում էին նորա կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։ 22* Եւ կենդանիի գլուխների վերայ մի նմանութիւն կար հաստատութեան ահաւոր ակնվանիի կերպարանքի նման, տարածուած վերեւից նորանց գլուխների վերայ։ 23Եւ հաստատութեան տակին նորանց թեւերը ուղիղ տարածվում էին դէպի մէկզմէկ. Ամեն մէկը երկուսն ունէր, որով ծածկում էր եւ միւսը ունէր երկուսը, որով նորանք ծածկում էին իրանց մարմինները։ 24Եւ ես լսեցի նորանց թեւերի ձայնը * շատ ջրերի ձայնի պէս՝ * Ամենակարողի ձայնին պէս, * երբոր գնում էին, աղմուկի ձայնի պէս՝ բանակի ձայնի պէս. Կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։ 25Եւ մի ձայն եղաւ այն հաստատութեան վերեւից որ նորանց գլխի վերայ էր. (նորանք կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։)
26* Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, * շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։ 27* Եւ ես մտիկ տուի հրահալքի երեւոյթի պէս կրակի կերպարանքով ներսեւանց շուրջանակի նորա երանքի կերպարանքիցը մինչեւ վեր եւ նորա երանքի կերպարանքից դէպի ցած տեսայ կրակի կերպարանքի պէս, եւ պայծառութիւն նորա շուրջը։ 28* Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրեւ օրը, այնպէս էր այն պայծառութեան կերպարանքը շուրջանակի։ * Սա Տիրոջ փառքի նմանութեան կերպարանքն էր. Եւ ես տեսայ ու * վայր ընկայ երեսիս վերայ. Եւ մի ձայն լսեցի որ խօսում էր։
*1.1 Հմր. 3։ Գլ. գ. 15, 23։ ժ. 15, 20, 22։ խգ. 3։
*1.1 Մատ. գ. 16։ Գոր. է. 55։ ժ. 11։ Յայտ. ժթ. 11։
*1.1 Գլ. ը. 3։
*1.2 դ Թագ. իդ. 12, 15։
*1.3 գ Թագ. ժը. 46։ դ Թագ. գ. 15։ Գլ. գ. 14, 22։ ը. 1։ խ. 1։
*1.4 Երեմ. իգ. 19։ իե. 32։
*1.4 Երեմ. ա. 14։ դ. 6։ զ. 1։
*1.5 Յայտ. դ. 6 ևլն։
*1.5 Գլ. ժ. 8 ևլն։
*1.5 Հմր. 10։
*1.6 Գլ. ժ. 14, 21։
*1.7 Դան. ժ. 6։ Յայտ. ա. 15։
*1.8 Գլ. ժ. 8, 21։
*1.9 Հմր. 11։
*1.9 Հմր. 12։ Գլ. ժ. 11։
*1.10 Յայտ. դ. 7։
*1.11 Ես. զ. 2։
*1.12 Հմր. 9։ Գլ. ժ. 22։
*1.12 Հմր. 20։
*1.12 Հմր. 9, 17։
*1.13 Յայտ. դ. 5։
*1.14 Զաք. դ. 10։
*1.14 Մատ. իդ. 27։
*1.15 Գլ. ժ. 9։
*1.16 Գլ. ժ. 9, 10։
*1.16 Դան. ժ. 6։
*1.17 Հմր. 12։
*1.18 Գլ. ժ. 12։ Զաք. դ. 10։
*1.19 Գլ. ժ. 16, 17։
*1.20 Հմր. 12։
*1.20 Գլ. ժ. 17։
*1.21 Հմր. 19, 20։ Գլ. ժ. 17։
*1.22 Գլ. ժ. 1։
*1.24 Գլ. խգ. 2։ Դան. ժ. 6։ Յայտ. ա. 15։
*1.24 Յոբ լէ. 4, 5։ Սաղ. իթ. 3, 4։ կը. 33։
*1.24 Գլ. ժ. 5։
*1.26 Գլ. ժ. 1։
*1.26 Ել. իդ. 10։
*1.27 Գլ. ը. 2։
*1.28 Յայտ. դ. 3։ ժ. 1։
*1.28 Գլ. գ. 23։ ը. 4։
*1.28 Գլ. գ. 23։ Դան. ը. 17։ Գոր. թ. 4։ Յայտ. ա. 17։