Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուածպաշտութեան և ջերմեռանդութեան մէջ յարատևելու յորդոր։ 1Պօղոս …

Աստուածպաշտութեան և ջերմեռանդութեան մէջ յարատևելու յորդոր։

1Պօղոս եւ * Սիղուանոս եւ Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Աստուած Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը. * շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստուածանից եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

2* Գոհանում ենք Աստուածանից ամեն ժամանակ ձեր ամենի համար * ձեզ յիշելով մեր աղօթքներումը. 3Եւ անդադար յիշում ենք * ձեր հաւատքի գործը եւ * սէրի աշխատանքը, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յոյսի համբերութիւնը Աստուծոյ եւ մեր Հօր առաջին. 4Գիտենալով, Աստուածանից սիրուած եղբարք, * ձեր ընտրութիւնը։ 5* Որ մեր աւետարանը ձեզ մօտ չ’եղաւ միայն խօսքով, այլ եւ զօրութիւնով եւ * Հոգով Սուրբով եւ * շատ լիութիւնով. * ինչպէս լաւ գիտէք, թէ որպիսիք եղանք ձեր միջումը ձեզ համար։ 6* Եւ դուք նմանող եղաք մեզ եւ Տիրոջը՝ խօսքն ընդունելով շատ նեղութեան մէջ * Սուրբ Հոգու ուրախութիւնովը. 7Որ դուք օրինակ եղաք ամեն հաւատացեալներին Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ։ 8* Որովհետեւ ձեզանից հռչակուեցաւ Տիրոջ խօսքը. Ոչ միայն Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ, * այլ եւ ամեն տեղ դուրս եկաւ ձեր հաւատքը առ Աստուած. Այնպէս որ պէտք չէ մեզ մի բան խօսել։ 9Որովհետեւ հէնց իրանք պատմում են մեր մասին * թէ ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մօտ * եւ ինչպէս դուք դարձաք կուռքերիցը դէպի Աստուած, որ ծառայէք կենդանի եւ ճշմարիտ Աստուծուն։ 10* Եւ սպասէք նորա Որդուն * երկնքիցը, * որին յարութիւն տուաւ մեռելների միջից՝ Յիսուսին * որ փրկում է մեզ գալու բարկութիւնիցը։

*1.1 բ Կոր. ա. 19։ բ Թես. ա. 1։ ա Պետ. ե. 12։

*1.1 Եփես. ա. 2։

*1.2 Հռովմ. ա. 8։ Եփես. ա. 16։ Փիլիմ. 4։

*1.2 Գլ. բ. 13։

*1.3 Յովհ. զ. 29։ Գաղ. ե. 6։ Գլ. գ. 6։ բ Թես. ա. 3, 11։ Յակ. բ. 17։

*1.3 Հռովմ. ժզ. 6։ Եբր. զ. 10։

*1.4 Կող. գ. 12։ բ Թես. բ. 12։

*1.5 Մար. ժզ. 20։ ա Կոր. բ. 4։ դ. 20։

*1.5 բ Կոր. զ. 6։

*1.5 Կող. բ. 2։

*1.5 Գլ. բ. 1, 5, 10, 11։ բ Թես. գ. 7։

*1.6 ա Կոր. դ. 16։ ժա. 1։ Փիլ. գ. 17։ Գլ. բ. 14։ բ Թես. գ. 9։

*1.6 Գոր. ե. 41։ Եբր. ժ. 34։

*1.8 Հռովմ. ժ. 18։

*1.8 Հռովմ. ա. 8։ բ Թես. ա. 4։

*1.9 Գլ. բ. 1։

*1.9 ա Կոր. ժբ. 2։ Գաղ. դ. 8։

*1.10 Հռովմ. բ. 7։ Փիլ. դ. 20։ Տիտ. բ. 13։ բ Պետ. գ. 12։ Յայտ. ա. 7։

*1.10 Գոր. ա. 11։ Գլ. դ. 15։ բ Թես. ա. 7։

*1.10 Գոր. բ. 24։

*1.10 Մատ. գ. 7։ Հռովմ. ե. 9։