Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եղիուսի երրորդ խօսքը. Մարդս իր գանգատելովը իրան է վնասում։ Աստուած ար…

Եղիուսի երրորդ խօսքը. Մարդս իր գանգատելովը իրան է վնասում։ Աստուած արդար դատաստան է անում։

1Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.

2Սա դու իրաւո՞ւնք ես համարում, որ ասում ես. Իմ արդարութիւնն աւելի է Աստուածանից։

3Որովհետեւ * ասեցիր. Թէ Քեզ ի՞նչ օգուտ ունի, եւ ի՞նչ աւելի շահ կայ սորանից քան թէ մեղանչելուց.

4Ես քեզ խօսք կþպատասխանեմ, եւ * քո ընկերներին քեզ հետ։

5* Նայիր երկնքին եւ տես, եւ դիտիր ամպերը որ քեզանից բարձր են.

6Եթէ դու մեղանչես, * նորա դէմ ի՞նչ արած կþլինիս. Եւ քո անօրէնութիւնները որ շատանան, նորան ի՞նչ կþանես։

7Կամ * եթէ արդար լինիս, ի՞նչ կþտաս նորան. Կամ նա ի՞նչ կþառնէ քո ձեռքիցը։

8Քեզ նման մարդին կþներգործէ քո ամբարշտութիւնը, եւ մարդի զաւակին՝ քո արդարութիւնը։

9* Հարստահարութիւնների շատութիւնից կþաղաղակեն, կþբողոքեն մեծամեծների բազուկիցը։

10Բայց մէկը չէ ասում. * Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը, * նա որ գիշերը երգեր է տալիս.

11Որ մեզ երկրի անասուններից աւելի * գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում։

12Այնտեղ * աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։

13* Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։

14* Թէպէտեւ դու ասում ես, թէ Նորան չես տեսնում. Սակայն դատաստան կայ նորա առաջին, * յուսա Նորան։

15Բայց հիմա որ * նորա բարկութիւնը մի չնչին բան է արել, եւ չէ իմացել շատ անօրէնութիւնը,

16* Յոբը դարձեալ զուր տեղն է բանում իր բերանը. Առանց հասկացողութեան խօսքեր է շատացնում։

*35.3 Գլ. իա. 15։ իբ. 2։ լդ. 9։

*35.4 Գլ. լդ. 8։

*35.5 Գլ. իբ. 12։

*35.6 Առակ. ը. 36։ Երեմ. է. 19։

*35.7 Գլ. իբ. 2, 3։ Սաղ. ժզ. 2։ Առակ. թ. 12։ Հռովմ. ժա. 35։

*35.9 Ել. բ. 23։ Գլ. լդ. 28։

*35.10 Սաղ. ճխթ. 2։ Ես. ծդ. 5։

*35.10 Սաղ. խբ. 8։ հէ. 6։ ճխթ. 5։ Գոր. ժզ. 25։ Տես Գլ. լդ. 25։

*35.11 Սաղ. ղդ. 12։

*35.12 Առակ. ա. 28։

*35.13 Գլ. իէ. 9։ Առակ. ժե. 29։ Ես. ա. 15։ Երեմ. ժա. 11։

*35.14 Գլ. թ. 11։ իգ. 8, 9։

*35.14 Սաղ. լէ. 5, 6։

*35.15 Սաղ. ձթ. 32։

*35.16 Գլ. լդ. 35, 37։ լը. 2։