Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նեղութիւններ կրելուց յետոյ Աստուծոյ ժողովուրդը փառաւոր վիճակ կþ…
Նեղութիւններ կրելուց յետոյ Աստուծոյ ժողովուրդը փառաւոր վիճակ կþունենայ։
1* Անապատն ու չոր երկիրը կ՛ուրախանան, եւ կþցնծայ ամային ու կþծաղկի շուշանի պէս։ 2* Կþբացուի, կþծաղկի եւ կþցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կþտրուի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը. Նորանք կþտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը։
3* Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք։ 4Ասեցէք թուլասիրտներին, Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։ 5Այն ժամանակ * բացուելու են կոյրերի աչքերը, եւ * խուլերի ականջները պիտի բացուին։ 6Այն ժամանակ * լոք է տալու կաղը եղջերուի պէս. Եւ համրի լեզուն * օրհներգելու է. Որովհետեւ * անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։ 7Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. * չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէք եւ կնիւն։ 8Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. * նորա վերայ պիղծը պիտի չþանցնի. Նա նորանցն է. Ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ։ 9* Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ, եւ այնտեղ չի գտնուիլ. Եւ փրկուածները ման կþգան։ 10Եւ * Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. Ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. Եւ * տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։
*35.1 Գլ. ծե. 12։
*35.2 Գլ. լբ. 15։
*35.3 Յոբ դ. 3, 4։ Եբր. ժբ. 12։
*35.5 Գլ. իթ. 18։ լբ. 3, 4։ խբ. 7։ Մատ. թ. 27 ևլն։ ժա. 5։ ժբ. 22։ ի. 30 ևլն։ իա. 14։ Յովհ. թ. 6, 7։
*35.5 Մատ. ժա. 5։ Մար. է. 32 ևլն։
*35.6 Մատ. ժա. 5։ ժե. 30։ իա. 14։ Յովհ. ե. 8, 9։ Գոր. գ. 2 ևլն։ ը. 7։ ժդ. 8 ևլն։
*35.6 Գլ. լբ. 4։ Մատ. թ. 32, 33։ ժբ. 22։ ժե. 30։
*35.6 Գլ. խա. 18։ խգ. 19։ Յովհ. է. 38, 39։
*35.7 Գլ. լդ. 13։
*35.8 Գլ. ծբ. 1։ Յովել. գ. 17։ Յայտ. իա. 27։
*35.9 Ղև. իզ. 6։ Գլ. ժա. 9։ Եզեկ. լդ. 25։
*35.10 Գլ. ծա. 11։
*35.10 Գլ. իե. 8։ կե. 19։ Յայտ. է. 17։ իա. 4։