Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոս առաքեալի սէրը դէպի Տիմոթէոսը, խրատ հաւատքում հաստատ լինելու։ …

Պօղոս առաքեալի սէրը դէպի Տիմոթէոսը, խրատ հաւատքում հաստատ լինելու։

1* Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, * կեանքի խոստմունքի պէս, որ Քրիստոս Յիսուսումն է, 2* Տիմոթէոս՝ սիրելի որդուս, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3* Շնորհակալ եմ Աստուածանից, * որին պաշտում եմ իմ նախնիքներից. Մաքուր խղճմտանքով, * որ անպակաս յիշում եմ քեզ իմ աղօթքներումը գիշեր եւ ցերեկ, 4* Ցանկանալով քեզ տեսնել երբ յիշում եմ քո արտասուքը, որ ուրախութիւնով լցուիմ. 5* Միտքս բերելով այն անկեղծ հաւատքը որ քեզանում է. Որ առաջ քո Լօիդա տատումը եւ * քո Եւնիկէ մօրումը բնակուեցաւ, համոզուած եմ որ քեզանում էլ։ 6Այդ պատճառով միտքդ եմ բերում * որ արծարծես Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը։ 7* Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, * այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։ 8* Ուրեմն ամօթ մի համարիր * մեր Տիրոջ վկայութիւնը, եւ * ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. * այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ, 9* Որ փրկեց մեզ, * եւ սուրբ կոչումով կանչեց. * ոչ թէ մեր գործերի համեմատ, * այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը * յաւիտենական դարերից առաջ, 10* Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. * որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով, 11* Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ։ 12* Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. Բայց ամօթ չեմ համարում. * որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. Եւ համոզուած եմ թէ նա կարող է * իմ աւանդը պահել * մինչեւ այն օրը։ 13* Ունեցիր * ողջամիտ խօսքերի օրինակը, * որ ինձանից լսեցիր * հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։

14* Այն բարի աւանդը պահիր Սուրբ Հոգովը, * որ բնակուած է մեզանում։ 15Սա գիտես, * որ ինձանից ետ քաշուեցան * այն ամենը որ Ասիայումն էին. Որոնցից են Փիգելոս եւ Հերմոգինէս։ 16* Տէրը ողորմութիւն տայ * Ոնեսիփորոսի տանը, * որ շատ անգամ հանգստացրեց ինձ, եւ * իմ կապանքն * ամօթ չ’համարեց. 17Այլ երբոր Հռովմումն էր, շատ ջանքով որոնեց ինձ եւ գտաւ։ 18Տէրը տայ նորան որ * ողորմութիւն գտնէ Տէրիցն * այն օրումն. Եւ * թէ որքան ծառայութիւն արաւ ինձ Եփեսոսումը որ դու ինքդ լաւ գիտես։

*1.1 բ Կոր. ա. 1։

*1.1 Եփես. գ. 6։ Տիտ. ա. 2։ Եբր. թ. 15։

*1.2 ա Տիմ. ա. 2։

*1.3 Հռովմ. ա. 8։ Եփես. ա. 16։

*1.3 Գոր. իբ. 3։ իգ. 1։ իդ. 14։ իէ. 23։ Հռովմ. ա. 9։ Գաղ. ա. 14։

*1.3 ա Թես. ա. 2։ գ. 10։

*1.4 Գլ. դ. 9, 21։

*1.5 ա Տիմ. ա. 5։ դ. 6։

*1.5 Գոր. ժզ. 1։

*1.6 ա Թես. ե. 19։ ա Տիմ. դ. 14։

*1.7 Հռովմ. ը. 15։

*1.7 Ղուկ. իդ. 49։ Գոր. ա. 8։

*1.8 Հռովմ. ա. 16։

*1.8 ա Տիմ. բ. 6։ Յայտ. ա. 2։

*1.8 Եփես. գ. 1։ Փիլ. ա. 7։

*1.8 Կաղ. ա. 24։ Գլ. դ. 5։

*1.9 ա Տիմ. ա. 1։ Տիտ. գ. 4։

*1.9 ա Թես. դ. 7։ Եբր. գ. 1։

*1.9 Հռովմ. գ. 20։ թ. 11։ Տիտ. գ. 5։

*1.9 Հռովմ. ը. 28։

*1.9 Հռովմ. ժզ. 25։ Եփես. ա. 4։ գ. 11։ Տիտ. ա. 2։ ա Պետ. ա. 20։

*1.10 Հռովմ. ժզ. 26։ Եփես. ա. 9։ Կող. ա. 26։ Տիտ. ա. 3։ ա Պետ. ա. 20։

*1.10 ա Կոր. ժե. 54, 55։ Եբր. բ. 14։

*1.11 Գոր. թ. 15։ Եփես. գ. 7, 8։ ա Տիմ. բ. 7։ Գլ. դ. 17։

*1.12 Եփես. գ. 1։ Գլ. բ. 9։

*1.12 ա Պետ. դ. 19։

*1.12 ա Տիմ. զ. 20։

*1.12 Հմր. 18։ Գլ. դ. 8։

*1.13 Գլ. գ. 14։ Տիտ. ա. 9։ Եբր. ժ. 23։ Յայտ. բ. 25։

*1.13 Հռովմ. բ. 20։ զ. 17։ ա Տիմ. ա. 10։ զ. 3։

*1.13 Գլ. բ. 2։

*1.13 ա Տիմ. ա. 14։

*1.14 ա Տիմ. զ. 20։

*1.14 Հռովմ. ը. 11։

*1.15 Գլ. դ. 9, 16։

*1.15 Գոր. ժթ. 10։

*1.16 Մատ. ե. 7։

*1.16 Գլ. դ. 19։

*1.16 Փիլիմ. 7։

*1.16 Գոր. իը. 20։ Եփես. զ. 20։

*1.16 Հմր. 8։

*1.18 Մատ. իե. 34-40։

*1.18 բ Թես. ա. 10։ Հմր. 12։

*1.18 Եբր. զ. 10։