Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղաչանք՝ ամբարշտից ազատուելու համար։ Փրկուելու համար գոհութիւն։ Դա…

Աղաչանք՝ ամբարշտից ազատուելու համար։ Փրկուելու համար գոհութիւն։

Դաւիթի (Սաղմոս)։

1Տէր, դէպի քեզ եմ կանչում. * իմ Վէմ, * լուռ մի կենար ինձանից. * որ չþլինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ։

2Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, * երբոր իմ ձեռքը բարձրացնեմ * դէպի քո սուրբ խորանը։

3* Մի կորցնիր ինձ ամբարիշտների հետ եւ անօրէնութիւն գործողների հետ, * որ իրանց ընկերների հետ խաղաղութիւն են խօսում, բայց նորանց սրտերումը չարութիւն կայ։

4* Տուր նորանց իրանց գործքերի պէս եւ իրանց վարքերի չարութեան պէս՝ իրանց ձեռքի գործքերի պէս տուր նորանց. Իրանց հատուցումը դարձրու նորանց։

5* Որովհետեւ միտք չեն դնում Տիրոջ գործքերին, եւ ոչ նորա ձեռքի գործքերին. Նա կþկործանէ նորանց եւ էլ չի շինիլ։

6Օրհնեալ է Տէրը, որ լսում է իմ աղաչանքի ձայնին։

7Տէրն է * իմ զօրութիւնը եւ իմ վահանը. * իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. Իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։

8Տէրն իր * ժողովրդի զօրութիւնն է. Նա է փրկութեան զօրութիւնը իր օծեալին համար։

9Փրկիր քո ժողովուրդը, եւ օրհնիր * քո ժառանգութիւնը, եւ արածացրու նորանց, եւ բարձրացրու նորանց մինչեւ յաւիտեան։

*28.1 Սաղ. ժը. 2։

*28.1 Սաղ. լե. 22։ լթ. 12։ ձգ. 1։ ճթ. 1։

*28.1 Սաղ. ձը. 4։ ճխգ. 7։

*28.2 դ Թագ. ը. 28, 29։

*28.2 գ Թագ. զ. 5, 22, 23։ Սաղ. ե. 7։ ճլը. 2։

*28.3 Սաղ. իզ. 9։

*28.3 Սաղ. ժբ. 2։ ծե. 21։ կբ. 4։ Երեմ. թ. 8։ Հռովմ. ժզ. 18։

*28.4 բ Տիմ. դ. 14։ Յայտ. ժը. 6։

*28.5 Յոբ լդ. 27։ Ես. ե. 12։

*28.7 Սաղ. ժը. 2։

*28.7 Սաղ. ժգ. 5։ իբ. 4։

*28.8 Կամ՝ նորանց

*28.9 բ Օր. թ. 29։ գ Թագ. ը. 51, 53։