Հին Կտակարան
Նոր Կտակարան
Թագաւորը իր ժողովրդի հետ պէտք է գերի գնայ. Այս մարգարէութիւնը պէտք է …
Թագաւորը իր ժողովրդի հետ պէտք է գերի գնայ. Այս մարգարէութիւնը պէտք է շուտով կատարուի։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, դու * ապստամբների տան մէջ ես բնակվում, որոնք * աչքեր ունին տեսնելու բայց չեն տեսնում, եւ ականջներ ունին լսելու բայց չեն լսում, * որովհետեւ ապստամբների տուն են նորանք։ 3Իսկ դու, մարդի որդի, քեզ համար գաղթելու գործիքներ շինիր եւ գաղթիր ցերեկով նորանց աչքի առաջին, եւ գաղթիր քո տեղիցը մի ուրիշ տեղ նորանց աչքի առաջին. Գուցէ տեսնեն, թէեւ ապստամբների տուն են նորանք։ 4Եւ դուրս բեր քո գործիքները իբրեւ գաղթելու գործիքներ ցերեկով նորանց աչքի առաջին, բայց իրիկունը դուրս եկ նորանց աչքի առաջին գերութեան գնացողների նման։ 5Նորանց աչքի առաջին պատը ծակիր եւ այնտեղով դուրս բեր։ 6Նորանց աչքի առաջին ուսիդ վերայ առ դուրս եկ մթնած ժամանակը, երեսդ ծածկիր որ տափը չþտեսնես, * որովհետեւ քեզ նշան եմ դնում Իսրայէլի տան համար։
7Եւ ես այնպէս արի ինչպէս որ նա ինձ պատուիրել էր. Գործիքներս դուրս հանեցի ցերեկով ինչպէս գաղթողի գործիքներ, եւ իրիկունը պատը ծակեցի ինձ համար ձեռքով, մթնած ժամանակը դուրս հանեցի ուսի վերայ կրելով նորանց աչքի առաջին։ 8Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ առաւօտը ասելով. 9Մարդի որդի, քեզ չþասեցի՞ն Իսրայէլի տունը՝ * ապստամբների տունը, թէ * Այդ ի՞նչ ես անում։ 10Նորանց ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Իշխանինն է այս պատգամը Երուսաղէմումը եւ Իսրայէլի բոլոր տանը, որոնք նորանում են։ 11Ասիր. * Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպէս որ արի, նորանց այնպէս է լինելու, * նորանք պիտի գաղթեն՝ գերի գնան։ 12Եւ * այն իշխանը որ նորանց մէջ է, ուսին վերայ է վեր առնելու մթնած ժամանակը եւ դուրս գայ, պատը պիտի ծակեն, որ նորանով դուրս բերեն, նա իր երեսը պիտի ծածկէ, որպէս զի աչքով տափը չþտեսնէ։ 13Եւ * նորա վերայ պիտի տարածեմ իմ ցանցը, եւ նա պիտի բռնուի իմ որոգայթումը, եւ * նորան պիտի տանեմ Բաբիլոն Քաղդէացիների երկիրը, բայց նա նորան պիտի չþտեսնէ եւ նա այնտեղ պիտի մեռնէ։ 14Եւ * բոլոր նորա շուրջը եղող օգնականներին եւ նորա բոլոր զօրքերին ես ցրիւ կþտամ բոլոր կողմերը, եւ * սուր կþմերկացնեմ նորանց ետեւից։ 15Եւ * կþիմանան որ ես եմ Տէրը, երբոր նորանց տարածեմ ազգերի մէջ եւ նորանց ցրիւ տամ երիկամներում։ 16* Եւ նորանցից պիտի սակաւաթիւ մարդիկ թողեմ, որ մնան սուրից, սովից եւ ժանտախտից, որպէս զի պատմեն իրանց բոլոր պղծութիւնները այն ազգերի մէջ, ուր որ պիտի գնան եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը։
17Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 18Մարդի որդի, * հացդ դողալով կեր, եւ ջուրդ տագնապով եւ անձկութիւնով խմիր, 19Եւ ասիր այս երկրի ժողովրդին. Այսպէս է ասում Տէր Եհովան Երուսաղէմի բնակիչներին վերայ որ Իսրայէլի երկրումն են. Նորանք իրանց հացը անձկութիւնով պիտի ուտեն եւ իրանց ջուրը ապշութիւնով խմեն, որովհետեւ նորանց երկիրը պիտի * ամայանայ իր լրութիւնիցը՝ * նորանում բնակողների բոլորի անիրաւութեան պատճառովը։ 20Եւ շէն քաղաքները պիտի անապատանան, եւ երկիրը ամայի դառնայ. Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։
21Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 22Մարդի որդի, դա ի՞նչ առակ է որ ունիք Իսրայէլի երկրումը, որ ասում էք. * Օրերը երկարանում են, եւ ամեն տեսիլք ոչնչանում է։ 23Սորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես կþդադարեցնեմ այդ առակը եւ նորան միւսանգամ չեն ասիլ իբրեւ առակ Իսրայէլի տան մէջ. Այլ նորանց ասիր. * Օրերը մօտեցել են, եւ ամեն տեսիլքի կատարումը։ 24Որովհետեւ * այլ եւս ոչ մի տեսիլք դարտակ պիտի չþլինի եւ շողոքորթութեան գուշակութիւն Իսրայէլի տան մէջ։ 25Որովհետեւ ես եմ Տէրը. * խօսածս խօսում եմ եւ խօսքս կատարում, այլ եւս պիտի չþուշանայ. Որովհետեւ ձեր օրերումը, ով ապստամբների տուն, մի խօսք եմ խօսում, եւ նորան պիտի կատարեմ, ասում է Տէր Եհովան։
26Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 27* Մարդի որդի, ահա Իսրայէլի տունը ասում են. Այն տեսիլքը որ դա տեսնում է * շատ օրերի համար է, եւ հեռու ժամանակների համար է դա մարգարէանում։ 28* Սորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Այլ եւս իմ ոչ մի խօսքը պիտի չþուշանայ. Խօսած խօսքս պիտի կատարեմ, ասում է Տէր Եհովան։
*12.2 Գլ. բ. 3, 6-8։ գ. 26, 27։
*12.2 Ես. զ. 9։ խբ. 20։ Երեմ. ե. 21։ Մատ. ժգ. 13, 14։
*12.2 Գլ. բ. 5։
*12.6 Ես. ը. 18։ Գլ. դ. 3։ իդ. 24։ Հմր. 11։
*12.9 Գլ. բ. 5։
*12.9 Գլ. ժէ. 12։ իդ. 19։
*12.10 Մաղ. ա. 1։
*12.11 Հմր. 6։
*12.11 դ Թագ. իե. 4, 5, 7։
*12.12 Երեմ. լթ. 4։
*12.13 Յոբ ժթ. 4։ Երեմ. ծբ. 9։ Ողբ. ա. 13։ Գլ. ժէ. 20։
*12.13 դ Թագ. իե. 7։ Երեմ. ծբ. 11։ Գլ. ժէ. 16։
*12.14 դ Թագ. իե. 4, 5։ Գլ. ե. 10։
*12.14 Գլ. ե. 2, 12։
*12.15 Սաղ. թ. 16։ Գլ. զ. 7, 14։ ժա. 10։ Հմր. 16, 20։
*12.16 Գլ. զ. 8-10։
*12.18 Գլ. դ. 16։
*12.19 Զաք. է. 14։
*12.19 Սաղ. ճէ. 34։
*12.22 Հմր. 27։ Գլ. ժա. 3։ Ամով. զ. 3։ բ Պետ. գ. 4։
*12.23 Յովել. բ. 1։ Սոփ. ա. 14։
*12.24 Գլ. ժգ. 23։ Ողբ. բ. 14։
*12.25 Ես. ծե. 11։ Հմր. 28։ Դան. թ. 12։ Ղուկ. իա. 33։
*12.27 Հմր. 22։
*12.27 բ Պետ. գ. 4։
*12.28 Հմր. 23, 25։