Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քահանաների ապրուստը։ Զգուշացնում է կախարդներից և վհուկներից և խոստանո…
Քահանաների ապրուստը։ Զգուշացնում է կախարդներից և վհուկներից և խոստանում ճշմարիտ մարգարէն։
1Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի բոլոր ցեղը * Իսրայէլի հետ բաժին եւ ժառանգութիւն չþունենան. * Եհովայի պատարագները եւ նորա ժառանգութիւնն ուտեն։ 2Եւ իրանց եղբայրների մէջ ժառանգութիւն չþունենան. Նորանց ժառանգութիւնը Եհովան ինքն է, ինչպէս որ նորան ասեց։
3Եւ այս լինի քահանաների իրաւունքը ժողովրդի կողմից եւ մատուցրած զոհերի կողմից, թէ արջառ լինի թէ ոչխար. Եւ քահանային տան երին, * ծնօտները եւ քաղիրթը։ 4* Քո ցորենի, գինիի եւ իւղի երախայրիները, եւ նաեւ քո ոչխարների առաջին բուրդը նորան տաս. 5Որովհետեւ * քո Եհովայ Աստուածը քո բոլոր ցեղերումը նորան է ընտրել, որ * կանգնէ Եհովայի անունովը ծառայութիւն անելու՝ ինքն եւ իր որդիքը ամեն ժամանակ։
6Եւ երբոր մի Ղեւտացի քո դռների մէկից այսինքն բոլոր Իսրայէլի մէջ * իր պանդխտացած տեղիցը դուրս գայ, եւ * իր սրտի բոլոր փափաքովը * Եհովայի ընտրած տեղը գայ, 7Այն ժամանակ իր Եհովայ Աստուծոյ անունովը ծառայութիւն անէ * իր բոլոր Ղեւտացի եղբայրների պէս, որ այնտեղ կանգնել են Եհովայի առաջում. 8* Բաժինը իրանց կերածի բաժինի չափ լինի բացի իր հայրենական ստացուածքը ծախելուց։
9Երբոր քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը մտնես, * այն ազգերի գարշելի գործքերի պէս անել չþսովորես։ 10Ձեր մէջ չþգտնուի իր տղային կամ աղջկան * կրակից անցկացնող, * դիւթութիւն դիւթող, * գուշակող եւ * հմայող եւ կամ * հաւահարց, 11* Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ * մեռելահարցուկ. 12Որովհետեւ * բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. Եւ այս գարշելի բաների պատճառով քո Եհովայ Աստուածը հալածում է նորանց քո առաջիցը։ 13Քո Եհովայ Աստուծոյ հետ * կատարեալ լինես. 14Որովհետեւ այն ազգերը, որոնց դու կþտիրես, գուշակների եւ դիւթիչների էին լսում. Բայց քեզ քո Եհովայ Աստուածը այսպէս անելու հրաման չէ տալիս։
15* Քո Եհովայ Աստուածը քո միջիցը քո եղբայրներիցը ինձ պէս մի մարգարէ վեր կþկացն քեզ համար. Նորան լսեցէք. 16Բոլորովին այնպէս ինչպէս որ Քորեբումը * ժողովքի օրը քո Եհովայ Աստուածանից խնդրեցիր, ասելով. * Իմ Եհովայ Աստուծոյ ձայնը այլ եւս չþլսեմ, եւ այս մեծ կրակը այլ եւս չþտեսնեմ, որ չþմեռնեմ։ 17Եւ Եհովան ինձ ասեց. * Լաւ է ինչ որ ասում են. 18* Քեզ պէս մի մարգարէ վեր կþկացնեմ նորանց համար իրանց եղբայրների միջիցը, եւ * իմ խօսքերը նորա բերանումը կþդնեմ. Եւ * նա կþասէ նորանց ինչ որ նորան պատուիրեմ։ 19Եւ * լինի՝ այն մարդը որ չþլսէ իմ խօսքերին, որ նա իմ անունովը կþխօսէ, ես այն մարդիցը կþպահանջեմ։
20Իսկ այն * մարգարէն որ յանդգնէ իմ անունովը խօսք խօսել, այն բանը որ ես չեմ պատուիրել եւ կամ * օտար աստուածների անունով մի բան խօսէ, այն մարգարէն պիտի մեռնէ։ 21Եւ եթէ քո սրտի մէջ ասես, թէ Ի՞նչպէս գիտենանք այն խօսքը որ Եհովան չէ խօսել. 22Եթէ * այն մարգարէն Եհովայի անունովը մի բան ասէ, եւ այն բանը չþկատարուի, ահա այն է Եհովայի չþասած խօսքը. Մարգարէն յանդգնութեամբ է խօսել այն. Նորանից չþվախենաս։
*18.1 Թու. ժը. 20։ իզ. 62։
*18.1 Թու. ժը. 8, 9։ ա Կոր. թ. 13։
*18.3 Ղև. է. 30-34։
*18.4 Ել. իբ. 29։ Թու. ժը. 12։
*18.5 Ել. իը. 1։ Թու. գ. 10։
*18.5 Գլ. ժէ. 12։
*18.6 Թու. լե. 2, 3։
*18.6 Գլ. ժբ. 15։
*18.6 Գլ. ժբ. 5։
*18.7 ա Մն. իգ. 6։ բ Մն. լա. 2։
*18.8 բ Մն. լա. 4։ Նէեմ. ժբ. 44, 47։ ժգ. 10։
*18.9 Ղև. ժը. 26-30։ Գլ. ժբ. 29-31։
*18.10 Ղև. ժը. 21։
*18.10 Ղև. ժթ. 26, 31։ ի. 27։ դ Թագ. ժէ. 17։ Ես. ը. 19։
*18.10 Ղև. ժթ. 26։ Ես. բ. 6։ Միք. ե. 12։
*18.10 Ղև. ժթ. 26։ Թու. իդ. 1։
*18.10 Ել. է. 11։ Ես. խէ. 9։
*18.11 Ղև. ի. 27։ Սաղ. ծը. 5։ Ես. խէ. 9։
*18.11 ա Թագ. իը. 7։
*18.12 Ղև. ժը. 24, 25։ Գլ. թ. 4։
*18.13 Ծն. ժէ. 1։
*18.15 Յօհ. ա. 21, 25, 45։ Գոր. գ. 22։ է. 37։
*18.16 Գլ. թ. 10։
*18.16 Ել. ի. 19։ Եբր. ժբ. 19։
*18.17 Գլ. ե. 28։
*18.18 Յօհ. ա. 45։ Գոր. գ. 22։ է. 37։
*18.18 Ես. ծա. 16։ Երեմ. ա. 9։ ե. 14։ Յօհ. ժէ. 8։
*18.18 Յօհ. դ. 25։ ը. 28։ ժբ. 49, 50։
*18.19 Գոր. գ. 23։
*18.20 Գլ. ժգ. 5։ Երեմ. ժդ. 14, 15։ Զաք. ժգ. 3։
*18.20 Գլ. ժգ. 1, 2։ Երեմ. բ. 8։
*18.22 Երեմ. իը. 9։ Տես գլ. ժգ. 1-3։