Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գոհութեան երգ Աստուծոյ՝ յանցաւոր Իսրայէլին արած շնորհքների համար։ …

Գոհութեան երգ Աստուծոյ՝ յանցաւոր Իսրայէլին արած շնորհքների համար։

1Ալէլուիա։ * Գոհացէք Տէրիցը որ բարի է. Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։

2* Ո՞վ կþպատմէ Տիրոջ զօրութիւնը. Ո՞վ կþիմացնէ նորա բոլոր գովասանքը։

3Երանի իրաւունք պահողներին եւ * ամեն ժամանակ * արդարութիւն անողներին։

4* Յիշիր ինձ, Տէր, քո ժողովրդի վերայ ունեցած հաճութեանդ պէս, այցելութիւն արա ինձ քո փրկութիւնովը։

5Որ տեսնեմ քո ընտրեալների յաջողութիւնը. Ուրախանամ քո ազգի ուրախութիւնովը. Պարծենամ քո ժառանգութիւնովը։

6* Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ. Անօրէնութիւն արինք եւ ամբարշտութիւն գործեցինք։

7մեր հայրերը Եգիպտոսումը չþհասկացան քո հրաշքները. Չþյիշեցին քո մեծ ողորմութիւնը եւ * հակառակ կացան ծովի մօտ՝ Կարմիր ծովի մօտ։

8Բայց նա փրկեց նորանց * իր անունի համար, * որ հասկացնէ իր զօրութիւնը։

9* Եւ կարմիր ծովին սաստեց՝ եւ նա ցամաքեց, եւ նորանց գնալ տուաւ * անդունդի միջովն ինչպէս անապատում։

10Եւ նորանց փրկեց ատողի ձեռքիցը. Եւ նորանց ազատեց թշնամիի ձեռքիցը։

11* Եւ ջուրերը ծածկեցին նորան նեղացնողներին, որ նորանցից մէկն էլ չþմնաց։

12* Եւ հաւատացին նորա խօսքերին, օրհնեցին նորա օրհնութիւնը։

13* Բայց շուտով մոռացան նորա գործերը, եւ չþսպասեցին նորա խորհուրդներին։

14* Եւ ցանկացան ցանկութիւնով անապատումը, եւ փորձեցին Աստուծուն անջուր տեղումը։

15* Եւ նա նորանց տուաւ իրանց ուզածը. Եւ * վատուժութիւն ուղարկեց նորանց անձերին։

16* Եւ նորանք նախանձեցին Մովսէսի դէմ բանակումը, եւ Տիրոջ սուրբ՝ Ահարօնի դէմ։

17* Երկիրը բացուեցաւ եւ կուլ տուաւ Դաթանին. Եւ ծածկեց Աբիրոնի ժողովքին։

18* Կրակ բորբոքուեցաւ նորանց ժողովքումը. Բոց մաշեց ամբարիշտներին։

19* Հորթ շինեցին Քորեբումը եւ երկրպագութիւն տուին ձուլածոյ պատկերին։

20Եւ * իրանց փառքը փոխեցին խոտաճարակ հորթի նմանութեան։

21* Մոռացան իրանց փրկիչ Աստուծուն, որ մեծամեծ գործեր արաւ Եգիպտոսումը,

22Հրաշքներ * Քամի երկրումը, ահաւոր բաներ կարմիր ծովի վերայ։

23* Եւ ասեց որ սատկեցնէ նորանց, եթէ նորա ընտրեալ Մովսէսը կանգնած չþլինէր * մէջտեղը նորա առաջին որ ետ դարձնէ նորա բարկութիւնը սատակեցնելուց։

24Եւ նորանք անարգեցին * այն ցանկալի երկիրը. * չþհաւատացին նորա խօսքին։

25* Տրտնջեցին իրանց վրաններումը, Տիրոջ ձայնին չþլսեցին։

26* Եւ նա բարձրացրեց իր ձեռքը նորանց վերայ, որ նորանց վայր գցէ անապատումը.

27* Եւ նորանց զաւակը հեթանոսների մէջ գցէ, եւ նորանց ցրուէ երկիրների մէջ։

28Բայց * նորանք Բել-Փեգովրին կպան, եւ մեռելների զոհերը կերան։

29Եւ բարկացրին Աստուծուն իրանց գործերովը, եւ ժանտամահը հասաւ նորանց վերայ։

30* Ապա Փենեհէսը վեր կացաւ եւ դատաստան արաւ, եւ մահն արգիլուեցաւ։

31Եւ սա համարուեցաւ նորան * արդարութիւն ազգից մինչեւ ազգ յաւիտեան։

32* Եւ բարկացրին նորան Մերիբայի ջրերի վերայ, եւ * Մովսէսին չար եղաւ նորանց պատճառովը։

33* Որովհետեւ դառնացրին նորա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներովը։

34* Նորանք չþկորցրին այն ազգերին, * որ Տէրն ասեց նորանց.

35* Այլ խառնուեցան հեթանոսների հետ եւ սովորեցին նորանց գործերը։

36* Եւ ծառայեցին նորանց կուռքերին. * նորանք էլ որոգայթ եղան նորանց համար։

37* Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները * դեւերին։

38Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. Եւ * երկիրը պղծուեցաւ արիւնով։

39Եւ նորանք * պղծուեցան իրանց գործերովը, եւ * պոռնկութիւն արին իրանց արարմունքներովը։

40Եւ * Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց իր ժողովրդի վերայ, եւ նա զզուեց * իր ժառանգութիւնիցը։

41* Եւ նորանց մատնեց հեթանոսների ձեռքը. Եւ նորանց ատողները տիրապետեցին նորանց վերայ։

42Եւ նորանց թշնամիները նեղացրին նորանց, եւ նորանք խոնարհուեցան նորանց ձեռքի տակ։

43Նա * շատ անգամ փրկեց նորանց, բայց նորանք դառնացրին նորան իրանց խորհուրդներովը, եւ փչացան իրանց անօրէնութիւնների պատճառով։

44Եւ նա նայեց նորանց նեղութեանը, երբոր * նորանց աղաղակը լսեց։

45* Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ * զղջաց * իր մեծ ողորմութեան պէս։

46* Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց։

47* Փրկիր մեզ, ով Տէր՝ մեր Աստուածը, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունիցը եւ օրհնութիւնովդ պարծենանք։

48* Օրհնեալ է Եհովան՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ Ալէլուիա։

*106.1 ա Մն. ժզ. 34։ Սաղ. ճէ. 1։ ճժը. 1։ ճլզ. 1։

*106.2 Սաղ. խ. 5։

*106.3 Գոր. իդ. 16։ գաղ. զ. 9։

*106.3 Սաղ. ժե. 2։

*106.4 Սաղ. ճժթ. 132։

*106.6 Ղև. իզ. 40։ գ Թագ. ը. 47։ Դան. թ. 5։

*106.7 Ել. ժգ. 11, 12։

*106.8 Եզեկ. ի. 14։

*106.8 Ել. թ. 16։

*106.9 Ել. ժդ. 21։ Սաղ. ժը. 15։ Նաւ. ա. 4։

*106.9 Ել. ժդ. 30։

*106.11 Ել. ժդ. 27, 28։ ժե. 5։

*106.12 Ել. ժդ. 31։ ժէ. 1։

*106.13 Ել. ժե. 24։ ժզ. 2։ ժէ. 2։ Սաղ. հը. 11։

*106.14 Թու. ժա. 4, 34։ Սաղ. հը. 18։ ա Կոր. ժ. 6։

*106.15 Թու. ժա. 31։ Սաղ. հը. 29։

*106.15 Ես. ժ. 16։

*106.16 Թու. ժզ. 1 ևլն։

*106.17 Թու. ժզ. 31, 32։ բ Օր. ժա. 6։

*106.18 Թու. ժզ. 35, 46։

*106.19 Ել. լբ. 4։

*106.20 Երեմ. բ. 11։ Հռովմ. ա. 23։

*106.21 Սաղ. հը. 11, 12։

*106.22 Սաղ. հը. 51։ ճե. 23, 27։

*106.23 Ել. լբ. 10, 11, 32։ բ Օր. թ. 19, 25։ ժ. 10։ եզեկ. ի. 13։

*106.23 Եբր.՝ պատառուածքումը

*106.24 բ Օր. ը. 7։ Երեմ. գ. 19։ Եզեկ. ի. 6։

*106.24 Եբր. գ. 18։

*106.25 Թու. ժդ. 2, 27։

*106.26 Թու. ժդ. 28 ևլն։ Սաղ. ղե. 11։ Եզեկ. ի. 15։ Եբր. գ. 11, 18։

*106.27 Ղև. իզ. 33։ Սաղ. խդ. 11։ Եզեկ. ի. 23։

*106.28 Թու. իե. 2, 3։ լա. 16։ բ Օր. դ. 3։ լբ. 17։ Ովս. թ. 10։ Յայտ. բ. 14։

*106.30 Թու. իե. 7, 8։

*106.31 Թու. իե. 11-13։

*106.32 Թու. ի. 3, 13։ Սաղ. ձա. 7։

*106.32 Թու. ի. 12։ բ Օր. ա. 37։ գ. 26։

*106.33 Թու. ի. 10։

*106.34 Դատ. ա. 21, 27-29 ևլն։

*106.34 բ Օր. է. 2, 16։ Դատ. բ. 2։

*106.35 Դատ. բ. 2։ գ. 5, 6։ Ես. բ. 6։ ա կոր. ե. 6։

*106.36 Դատ. բ. 12, 13, 17, 19։ գ. 6, 7։

*106.36 Ել. իգ. 33։ բ Օր. է. 16։ Դատ. բ. 3, 14, 15։

*106.37 գ Թագ. ժզ. 3։ Ես. ծէ. 5։ Եզեկ. ժզ. 20։ ի. 26։

*106.37 Ղև. ժէ. 7։ բ Օր. լբ. 17։ բ Մն. ժա. 15։ ա Կոր. ժ. 20։

*106.38 Թու. լե. 33։

*106.39 Եզեկ. ի. 18, 30, 31։

*106.39 Ղև. ժէ. 7։ Թու. ժե. 39։ Եզեկ. ի. 30։

*106.40 Դատ. բ. 14 ևլն։ Սաղ. հը. 59, 62։

*106.40 բ Օր. թ. 29։

*106.41 Դատ. բ. 14։ Նէեմ. թ. 27 ևլն։

*106.43 Դատ. բ. 16։ Նէեմ. թ. 27։

*106.44 Դատ. գ. 9, դ. 3։ զ. 7։ ժ. 10։ Նէեմ. թ. 27 ևլն։

*106.45 Ղև. իզ. 41, 42։

*106.45 Դատ. բ. 18։

*106.45 Սաղ. ծա. 1։ կթ. 16։ Ես. կգ. 7։ Ողբ գ. 32։

*106.46 Եզր. թ. 9։ Երեմ. խբ. 12։

*106.47 ա Մն. ժզ. 35, 36։

*106.48 Սաղ. խա. 13։