Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի կռապաշտութիւնը, պատիժը և նորոգուելով ընդունուիլը։ 1Տիրոջ …
Իսրայէլի կռապաշտութիւնը, պատիժը և նորոգուելով ընդունուիլը։
1Տիրոջ խօսքը, որ եղաւ Բէերիի որդի Ովսէէին Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի օրերումը։
2Սկզբումը Տէրը Ովսէէի հետ խօսելով՝ Տէրը ասեց Ովսէէին. * Գնա քեզ համար մի պոռնկութեան կին եւ պոռնկութեան որդիք առ. Որովհետեւ * երկիրը բոլորովին պոռնկացել է Տիրոջը հետեւելուց խոտորելով։
3Եւ նա գնաց եւ առաւ Դաբելայիմի աղջիկ Գոմերին. Եւ նա յղացաւ եւ նորա համար մի որդի ծնեց։ 4Եւ Տէրն ասեց նորան. Նորա անունը դիր Յեզրայէլ, որովհետեւ քիչ ժամանակից յետոյ պիտի պահանջեմ * Յեզրայէլի արիւնները Յէուի տանիցը, եւ * պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը։ 5* Եւ այն օրը կþլինի, որ կþկոտրեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտումը։
6Եւ նա դարձեալ յղացաւ եւ ծնեց մի աղջիկ։ Եւ նա ասեց նորան. Դորա անունը * Լօ-րուհամա դիր, * որովհետեւ այլ եւս չեմ ողորմելու Իսրայէլի տանը որ նորանց ներեմ։ 7* Բայց Յուդայի տանը ողորմելու եմ, եւ նորանց պէտք է փրկեմ իրանց Տէր Աստուծովը, եւ նորանց չեմ փրկել * աղեղով եւ սրով ու պատերազմով՝ ձիերով ու ձիաւորներով։
8Եւ նա կաթից կտրեց Լօ-րուհամային, եւ յղացաւ ու ծնեց մի տղայ. 9Եւ նա ասեց նորան. Դորա անունը դիր * Լօ-ամմի, որովհետեւ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես էլ ձեզ Աստուած չեմ լինիլ։ 10Եւ * Իսրայէլի որդկանց թիւը ծովի աւազի պէս պիտի լինի որ չի չափուիլ եւ չի համարուիլ. Եւ պիտի լինի որ՝ * այնտեղ որ նորանց ասուեցաւ՝ * Դուք իմ ժողովուրդը չէք, նորանց պիտի ասուի՝ * Կենդանի Աստուծոյ որդիք։ 11* Եւ Յուդայի որդիքն ու իսրայէլի որդիքը պիտի ժողովուին մէկտեղ, եւ իրանց վերայ մէկ իշխան դնեն եւ վեր գնան երկրիցը, որովհետեւ մեծ է Յեզրայէլի օրը։
*1.2 Գլ. գ. 1։
*1.2 բ Օր. լա. 16։ Սաղ. հգ. 27։ Երեմ. բ. 13։ Եզեկ. իգ. 3 ևլն։
*1.4 դ Թագ. ժ. 11։
*1.4 Տես դ Թագ. ժե. 10, 12։
*1.5 Տես դ Թագ. ժե. 20։
*1.6 Այսինքն՝ չողորմեալ
*1.6 դ Թագ. ժէ. 6, 23։
*1.7 դ Թագ. ժթ. 35։
*1.7 Տես Զաք. դ. 6։ թ. 10։
*1.9 Այսինքն՝ ոչ իմ ժողովուրդ
*1.10 Ծն. լբ. 12։ Հռովմ. թ. 26, 27։
*1.10 Հռովմ. թ. 25, 26։ ա Պետ. բ. 10։
*1.10 Գլ. բ. 23։
*1.10 Յովհ. ա. 12։ ա Յովհ. գ. 1։
*1.11 Ես. ժա. 12, 13։ Երեմ. գ. 18։ Եզեկ. լդ. 23։ լէ. 16-24։