Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եղիուսի առաջին խօսքը՝ բացատրում է իր լռութիւնից յետոյ խօսելու պատճառը…
Եղիուսի առաջին խօսքը՝ բացատրում է իր լռութիւնից յետոյ խօսելու պատճառը։
1Եւ այս երեք մարդիկը դադարեցին Յոբին պատասխան տալուց, որովհետեւ * նա իր աչքին արդար էր։ 2Եւ Ռամի ցեղից * Բուզացի Բարաքիէլի որդի՝ Եղիուսի բարկութիւնը բորբոքուեց. Նորա բարկութիւնը բորբոքուեց Յոբի վերայ՝ իր անձն * Աստուածանից արդարացնելու համար։ 3Եւ իր երեք ընկերների դէմ էլ բորբոքուեց նորա բարկութիւնը, նորա համար որ պատասխան չþգտան, եւ * Յոբին յանցաւոր էին անում։ 4Եւ Եղիուսն սպասել էր յոբի խօսելուն, որովհետեւ նորանք հասակով նորանից ծեր էին։ 5Բայց երբոր Եղիուսը տեսաւ, որ այն երեք մարդկանց բերանումը պատասխան չþկար, այն ժամանակ բորբոքուեց նորա բարկութիւնը։
6Եւ Բուզացի բարաքիէլի որդի Եղիուսը պատասխանելով ասեց. Ես հասակով փոքր եմ, իսկ դուք * ալեւորներ էք. Նորա համար ես ետ կացի եւ վախեցի իմ գիտութիւնը ձեզ յայտնելու։
7Ասեցի. Թող տարիքը խօսեն, եւ տարիների շատութիւնը իմաստութիւն հասկացնեն։
8Բայց մարդիս միջինը հոգին է, եւ * Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս։
9* Մեծերը չեն իմաստունը, եւ ծերերը չեն դատաստան հասկացողը։
10Նորա համար ասեցի. Ինձ մտիկ արա, որ գիտեցածս ես էլ պատմեմ։
11Ահա ես սպասել եմ ձեր խօսքերին, ականջ եմ դրել ձեր հասկացողութեանը, մինչեւ որ քննեցիք խօսքերը։
12Եւ երբոր ուշադրութեամբ ձեզ մտիկ էի անում, ահա Յոբին յանդիմանող չþկար ձեզանից, որ պատասխանէր նորա ասածներին։
13* Միայն թէ չþասէք՝ թէ Իմաստութիւն գտանք. Աստուած կþյաղթէ նորան, ոչ թէ մարդ։
14Եւ նա ինձ դէմ չþշարեց իր խօսքերը, ես էլ ձեր խօսքերովը չեմ պատասխանելու իրան։
15Նորանք ապշեցին, այլեւս չþպատասխանեցին, խօսքերը հեռացան նորանցից։
16Եւ ես սպասել եմ մինչեւ որ էլ չեն խօսում, մինչեւ որ կանգնել են եւ էլ չեն պատասխանում։
17Ես էլ եմ խօսելու իմ բաժինը, գիտեցածս ես էլ ասեմ։
18Որովհետեւ լիքն եմ խօսքերով, ներսիս հոգին նեղում է ինձ։
19Ահա որովայնս չþբացուած գինիի նման է. Նոր տկերի պէս, որ տրաքվում են։
20Ասեմ որ հանգստանամ. Շրթունքներս բանամ եւ պատասխանեմ.
21* Ոչ ոքի երեսպաշտութիւն չþանեմ, եւ ոչ մէկի չþշողոքորթեմ.
22Որովհետեւ ես շողոքորթել չþգիտեմ. Շուտով կþվերացնէր ինձ իմ Արարիչը։
*32.1 Գլ. լա. 6։ լգ. 9։
*32.2 Ծն. իբ. 21։
*32.2 Գլ. դ. 17։ լդ. 5։ լե. 2։ խ. 8։
*32.3 Գլ. ը. 6։ ժե. 20-35։ իբ. 5 ևլն։
*32.6 Գլ. ժե. 10։
*32.8 գ Թագ. գ. 12։ դ. 29։ Գլ. լե. 11։ լը. 36։ լթ. 17։ Առակ. բ. 6։ Ժող. բ. 26։ Դան. ա. 17։ բ. 21։ Յակ. ա. 5։
*32.9 ա Կոր. ա. 26։
*32.13 Երեմ. թ. 23։ ա Կոր. ա. 29։
*32.21 Ղև. ժթ. 15։ բ Օր. ա. 17։ ժզ. 19։ Առակ. իդ. 23։ Մատ. իբ. 16։