Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բենիամինի և Սաւուղի տունը։ 1* Եւ Բենիամինը ծնեց Բաղային՝ իր ա…

Բենիամինի և Սաւուղի տունը։

1* Եւ Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկը, երկրորդ՝ Ասբէլին, երրորդ՝ Աարային, 2Չորրորդ՝ Նովային եւ հինգերորդ՝ Ռափային։ 3Եւ Բաղայի որդիքը՝ * Ադար, Գերա, եւ Աբիուդ, 4Աբիսուա, Նէեման, Աքուք, 5Գերա, * Սուփան եւ Քիրամ։ 6Եւ սորանք են Աքուդի որդիքը՝ որոնք ազգատոհմերի գլխաւորներ էին Գաբայի բնակիչների համար, եւ նորանց փոխադրեցին * Մանաքաթ։ 7Եւ Նէեման ու Աքիա եւ Գերա որ նորանց փոխադրեց, եւ ծնեց Ոզային եւ Աքիուդին։ 8Եւ Սաարիմ որդիք ծնեց Մովաբի դաշտումը նորանց ուղարկելուց յետոյ. Հուսիմ եւ Բաարա նորա կանայքն էին։ 9Եւ իր կինը Գոդէսից ծնեց Յոբաբին, Սաբիային, Մեսային, 10Մեղքամին, Յէուսին, Սեքիային եւ Մարմային. Սորանք են նորա ազգատոհմերի գլխաւոր որդիները։ 11Եւ Հուսիմից ծնեց Աբիտովբին եւ Եղբաաղին։ 12Եւ Եղբաաղի որդիքը՝ Եբեր, Միսաամ եւ * Սամեր, որ շինեց Ովնովը, Ղովդը եւ նորա գիւղերը. 13Եւ Բարիա ու Սեմա, սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին Այեղոնում բնակողների համար, սորանք քշեցին Գէթի բնակիչներին։ 14Եւ Աքիով, Սովսեկ, Յերիմովթ, 15Զաբադիա, Արադ, Եդեր, 16Միքայէլ, Յեսփա եւ Յովքա Բարիայի որդիքը։ 17Եւ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր, 18Յեսամարի, Յեզղիա եւ Յոբաբ Եղբաաղի որդիքը։ 19Եւ Յակիմ, Զեքրի, Զաբթի, 20Եղիէնայի, Սաղթի, Եղիէլ, 21Ադայիա, Բարեա եւ Սամարաթ՝ Սեմէիի որդիքը։ 22Եւ Յեսփան, Եբեր, Եղիէլ, 23Աբդոն, Զեքրի, Անան, 24Անանիա, Եղամ, Անաթովթիա, 25Յեփադիա եւ Փանուէլ՝ Սովսեկի որդիքը։ 26Եւ Սամսարի, Սաարիա, Գոթողիա, 27Յարասիա, Եղիա եւ Զեքրի՝ Յերսամի որդիքը։ 28Սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին՝ իրանց ցեղերի առաջինները. Սորանք բնակվում էին Երուսաղէմում։

29Եւ * Գաբաւոնում բնակվում էին՝ Գաբաւոնի հայրը, եւ նորա կնկայ անունը Մաաքա էր. 30Եւ նորա անդրանիկ որդին Աբդօն, եւ Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ, 31Գեդովր, Աքիով եւ * Զաքար։ 32Եւ Մակեղօթը ծնեց * Սամաային, եւ հէնց դորանք էլ բնակուեցին իրանց եղբայրների դիմացը Երուսաղէմում, իրանց եղբայրների հետ։

33Եւ * Ները ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ * Եսբաաղին։ 34Եւ Յովնաթանի որդին՝ * Մերիբաաղ. Եւ * Մերիբաաղը ծնեց Միքային։ 35Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ եւ Աքազ։ 36Եւ Աքազը ծնեց Յովադային, եւ Յովադան ծնեց Գաղեմեթին, Ազամօթին եւ Զամբրիին. Եւ Զամբրին ծնեց Մոսային. 37Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին * Ռափա, նորա որդին Եղեասա, նորա որդին Եսէլ էր։ 38Եւ Եսելը վեց որդի ունէր, եւ սորանք են անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. Սորանք ամենը Եսելի որդիքն էին. 39Եւ նորա եղբայր Եսեկի որդիքը՝ անդրանիկը Ուղամ, երկրորդը Յէուս եւ երրորդը Եղիփաղէտ։ 40Եւ Ուղամի որդիքը քաջազուն մարդիկ էին աղեղնաւոր, եւ նորանք շատ որդիք եւ որդկանց որդիք ունէին՝ հարիւր յիսուն. Սորանք ամենքը Բենիամինի որդկանցիցն են։

*8.1 Ծն. խզ. 21։ Թու. իզ. 38։

*8.3 Ծն. խզ. 21՝ «Արեդ։»

*8.5 Թու. իզ. 39՝ «Սուփամ։» Տես Գլ. է. 12։

*8.6 Գլ. բ. 52, 54։

*8.12 Կամ՝ «Սամեդ։»

*8.29 Գլ. թ. 35։

*8.31 Գլ. թ. 37՝ կոչուած է «Զաքարիա։»

*8.32 Գլ. թ. 38՝ կոչուած է «Սամաամ։»

*8.33 ա Թագ. ժդ. 51։

*8.33 բ Թագ. բ. 8՝ «Յեբուսթէ։»

*8.34 բ Թագ. դ. 4։ թ. 6, 10՝ կոչուած է «Մեմփիբոսթէ։»

*8.34 բ Թագ. թ. 12։

*8.37 Գլ. թ. 43՝ կոչուած է «Ռափայիա։»