Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մովաբի, Յուդայի և Իսրայէլի դէմ սպառնալիքներ 1Այսպէս է ասում Տէրը.&…
Մովաբի, Յուդայի և Իսրայէլի դէմ սպառնալիքներ
1Այսպէս է ասում Տէրը. * Մովաբի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նա այրեց Եդովմի թագաւորի ոսկորները կիր շինեց. 2Բայց կրակ պիտի գցեմ Մովաբի վերայ, եւ պիտի լափէ * Կարիօթի պալատները, եւ պիտի * աղաղակով մեռնէ Մովաբը, աղմուկով եւ փողի ձայնով։ 3Եւ պիտի փչացնեմ * դատաւորը նորա միջիցը, եւ նորա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ իրան հետ, ասում է Տէրը։
4Այսպէս է ասում Տէրը. Յուդայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. * որովհետեւ նորանք անարգեցին Տիրոջ օրէնքը, եւ նորա պատուիրանքները չþպահեցին. Այլ նորանց մոլորեցրին * իրանց սուտերը, * որոնց ետեւից գնացել էին իրանց հայրերը. 5* Բայց ես կրակ պիտի գցեմ Յուդայի մէջ, եւ պիտի լափէ Երուսաղէմի պալատները։
6Այսպէս է ասում Տէրը. Իսրայէլի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ * նորանք արդարը ծախեցին փողով, եւ տնանկը՝ մի զոյգ կօշիկի. 7Որոնք փափաքում են երկրի հողին * աղքատների գլխին, որոնք չքաւորների ճանապարհը ծռում են, եւ * մարդն ու իր հայրը միեւնոյն աղջկան մօտ են գնում, * որպէս զի պղծեն իմ սուրբ անունը։ 8Եւ * գրաւ դրուած հանդերձների վերայ են պառկում, * ամեն մի սեղանի կշտին. Եւ զրկուածների գինին են խմում իրանց աստուածների տանը. 9Բայց ես բնաջինջ արի * Ամօրհացիին նորանց առաջին, * որի բարձրութիւնը եղեւինների բարձրութեան պէս էր, եւ որ պինդ էր կաղնիների նման. Եւ * ես փչացրի նորա պտուղը իր վերայից, եւ նորա արմատները՝ տակիցը։ 10Եւ * ես ձեզ վեր հանեցի Եգիպտոսի երկրիցը, եւ * ձեզ ման ածեցի անապատումը քառասուն տարի, որ ժառանգէիք Ամօրհացիների երկիրը։ 11Եւ ձեր որդկանցից մարգարէներ վեր կացրի եւ ձեր երիտասարդներից * ուխտաւորներ, ապա այսպէս չէ՞, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէրը։ 12Սակայն դուք ուխտաւորներին գինի խմեցրիք, եւ մարգարէներին պատուիրեցիք՝ * ասելով. Մի մարգարէանաք։ 13Ահա ես ձեզ վայր պիտի ճնշեմ, ինչպէս որ ճնշում է որաներով լիքը սայլը։ 14Եւ * փախչելը կþկորչի արագընթացիցը. Եւ զօրաւորին չի քաջացնիլ նորա ոյժը եւ * տղամարդը չի ազատիլ իր անձը։ 15Եւ աղեղ բռնողը չի դիմանալ, եւ իր ոտներով թեթեւը չի պրծնիլ, եւ * ձի հեծածը չի ազատիլ իր անձը։ 16Եւ տղամարդիկների մէջ քաջասիրտը մերկ պիտի փախչի այն օրը, ասում է Տէրը։
*2.1 Ես. ժե. ժզ։ Երեմ. խը։ Եզեկ. իե. 8 ևլն։ Սոփ. բ. 8։
*2.2 Երեմ. խը. 24, 41։
*2.2 Գլ. ա. 14։
*2.3 Թու. իդ. 17։ Երեմ. խը. 7։
*2.4 Ղև. իզ. 14, 15։ Նէեմ. ա. 7։ Դան. թ. 11։
*2.4 Ես. իը. 15։ Երեմ. ժզ. 19, 20։ Հռովմ. ա. 25։
*2.4 Եզեկ. ի. 13, 16, 18, 24, 30։
*2.5 Երեմ. ժէ. 27։ Ովս. ը. 14։
*2.6 Ես. իթ. 21։ Գլ. ը. 6։
*2.7 Ես. ժ. 2։ Գլ. ե. 12։
*2.7 Եզեկ. իբ. 11։
*2.7 Ղև. ի. 3։ Եզեկ. լզ. 20։ Հռովմ. բ. 24։
*2.8 Ել. իբ. 26։
*2.8 Եզեկ. իգ. 41։ ա Կոր. ը. 10։ ժ. 21։
*2.9 Թու. իա. 24։ բ Օր. բ. 31։ Յես. իդ. 8։
*2.9 Թու. ժգ. 29, 33, 34։
*2.9 Ես. ե. 24։ Մաղ. դ. 1։ Տես Յոբ ժը. 16։
*2.10 Ել. ժբ. 51։ Միք. զ. 4։
*2.10 բ Օր. բ. 7։ ը. 2։
*2.11 Թու. զ. 2։ Դատ. ժգ. 5։
*2.12 Ես. լ. 10։ Երեմ. ժա. 21։ Գլ. է. 12, 13։ Միք. բ. 6։
*2.14 Գլ. թ. 1 ևլն։ Երեմ. թ. 23։
*2.14 Սաղ. լգ. 16։
*2.15 Սաղ. լգ. 17։