Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոբը արդարացնում է իր գանգատիլը և յանդիմանում իր բարեկամներին իբրև ան…
Յոբը արդարացնում է իր գանգատիլը և յանդիմանում իր բարեկամներին իբրև անգութներ։
1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2Ո՜հ եթէ կշռով կշռուէր իմ * տրտմութիւնը, եւ իմ ցաւերը միանգամայն * կշռքի մէջ դրուէին։
3Որովհետեւ հիմա * ծովերի աւազիցը ծանր է. Նորա համար * իմ խօսքերը բարբաջանք են.
4* Որովհետեւ Ամենակարողի նետերն ինձանում են, նորանց թոյնը ծնում է իմ հոգիին, * Աստուծոյ արհաւիրքները շարուել են ինձ դէմ։
5Մի՞թէ ցիռը կþզռայ խոտի կշտին. Կամ եզը կþբառաչէ՞ իր կերակրի մօտին։
6Մի՞թէ անհամ բանը կþուտուի առանց աղի, կամ հա՞մ կայ ձուի սպիտակուցի մէջ։
7Այն որ սիրտս չէր ուզում դիպչել, նա է եղել իմ զզուելի ուտելիքը։
8Երանի թէ ուզածս կատարուէ՜ր. Եւ իմ ակնկալածը տա՜ր Աստուած.
9Եւ * հաւանէ՜ր Աստուած ինձ ջարդելու, եւ ձեռքն արձակէ՜ր ու * ինձ կտրէր։
10Այն ժամանակ դեռ մխիթարութիւն կþունենայի, եւ կþոստոստէի անխնայ ցաւի մէջ, որ * չեմ ուրացել Սուրբի խօսքերը։
11Ի՞նչ է իմ ոյժը որ դիմանամ. Եւ ի՜նչ է իմ վերջը, որ երկայնամիտ լինիմ։
12Կամ քարերի՞ զօրութիւնն է իմ զօրութիւնը. Կամ իմ մարմինը պղի՞նձ է։
13Կամ չէ՞ որ մօտիս օգնութիւն չþկայ. Եւ յաջողութիւնը հեռացած է ինձանից։
14* Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր։
15* Իմ եղբայրները խաբում են հեղեղատի պէս, ձորի պէս, որով հեղեղներ են անցել։
16Որոնք պղտորած են սառից, նորանցում ձիւն է ծածկուած.
17Տաքանալիս՝ դադարում են, շոգ ժամանակին իրանց տեղերիցը ցամաքում են։
18Նորանց ճանապարհների գնացքը պտոյտ է տալիս, հասնում են անապատին եւ կորչում են։
19* Թեմայի կարաւանները նայեցին, * Սաբայի ճանապարհորդները նորանց յուսացին.
20* Ամաչեցին, որ յուսացել էին, մինչեւ այնտեղ գնացին, եւ ամօթահար եղան։
21Այսպէս հիմա դուք * ոչինչ էք. Տեսաք սոսկալի բան եւ * սարսափեցիք։
22Արդեօք ասե՞լ եմ, թէ ինձ համար բերէք, եւ ձեր ստացուածքիցը ընծայ տուէք ինձ համար.
23Եւ ինձ ազատեցէք իմ թշնամիի ձեռքիցը, եւ բռնաւորների ձեռքից ինձ փրկեցէք։
24Դուք սովորեցրէք ինձ եւ ես կþլռեմ. Եւ ինչ որ սխալուել եմ հասկացրէք ինձ։
25Ի՜նչ թափանցիկ են ուղիղ խօսքերը. Բայց ի՞նչ է յանդիմանում ձեզանից եկած յանդիմանութիւնը։
26Արդեօք մտածո՞ւմ էք խօսքեր յանդիմանել. Յուսահատի խօսքերը քամիի խօսքեր են։
27Նոյն իսկ որբի վերայ վիճակ կþգցէիք. Եւ ձեր բարեկամին կþվաճառէիք։
28Բայց հիմա հաճեցէք ինձ նայելու, եւ ես մի՞թէ ձեր երեսին սուտ կþասեմ.
29* Դարձէք խնդրեմ, որ անիրաւութիւն չþլինի. Այո, դարձէք, տեսէք որ իմ արդարութիւնը նորանում է։
30Մի՞թէ իմ լեզուի վերայ անիրաւութիւն կայ. Մի՞թէ * իմ քիմքը չէ զանազանում չար բաները։
*6.2 Գլ. ժէ. 7։
*6.2 (Տես Առակ. ժզ. 11։)
*6.3 Առակ. իէ. 3։
*6.3 Սաղ. հէ. 4։
*6.4 Գլ. ժզ. 13։ Սաղ. լը. 2։
*6.4 Սաղ. ձը. 15, 16։
*6.9 Տես Թու. ժա. 15։
*6.9 Ես. լը. 12։
*6.10 Գոր. ի. 20։
*6.14 Առակ. ժէ. 17։
*6.15 Սաղ. լը. 11։
*6.19 Ծն. իե. 15։
*6.19 գ Թագ. ժ. 1։ Սաղ. հբ. 10։ Եզեկ. իէ. 22, 23։
*6.20 Ես. ա. 29։ Երեմ. ժդ. 3։
*6.21 Գլ. ժգ. 4։
*6.21 Սաղ. լը. 11։
*6.29 Գլ. ժէ. 10։
*6.30 Գլ. ժբ. 11։ լդ. 3։