Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ ժողովրդի գովասանական երգը և նորա յոյսը։ 1* Այն օրը ա…
Աստուծոյ ժողովրդի գովասանական երգը և նորա յոյսը։
1* Այն օրը այս երգն է երգուելու Յուդայի երկրումը.
Մենք մի զօրաւոր քաղաք ունինք, նա * փրկութիւնը դնում է իբրեւ պարիսպ ու պատնէշ։ 2Բացէք * դռները, որ մտնէ արդար եւ հաւատարմութիւն պահող ժողովուրդը։ 3Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղութիւնով, որովհետեւ քեզ է յուսացած։ 4Յաւիտեան Տիրոջը յուսացէք, * որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է։ 5Որովհետեւ նա խոնարհեցնում է բարձր բնակողներին, * բարձր բերդը. Նա նորան ցածացնում է, ցած է քաշում նորան մինչեւ գետինը, նա նորան նկուն է անում մինչեւ փոշին։ 6Ոտքը նորան պիտի կոխէ՝ աղքատի ոտքը՝ չքաւորների կոխելը։ 7* Արդարի ճանապարհը ուղիղ է. Դու ուղիղդ, հարթում ես արդարի շաւիղը։ 8* Հէնց քո դատաստանների ճանապարհին սպասել ենք քեզ, ով տէր, քո անունին ու քո յիշատակին էր ցանկանում մեր հոգին։ 9* Հոգովս քեզ եմ փափաքում գիշերը, հէնց իմ ներսի հոգովը ես քեզ եմ բաղձանում. Որովհետեւ երբոր քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի բնակիչները արդարութիւն են սովորում։ 10Ամբարշտին * ողորմութիւն է լինում, բայց նա արդարութիւն չէ սովորում, * նա ուղղութեան երկրումը ծռութիւն է անում եւ չէ տեսնում Տիրոջ մեծափառութիւնը։ 11Ով Տէր, նորանք քո ձեռքի բարձրութիւնը * չեն տեսնում, կþտեսնեն ամաչելով քո ժողովրդի վերայ ունեցած նախանձը, կրակն է սպառելու քո թշնամիներին։ 12Ով Տէր, դու կþհաստատես մեզ համար խաղաղութիւնը. Որովհետեւ մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար։ 13Ով Տէր մեր Աստուած, * քեզանից ջոկ ուրիշ տէրեր տիրեցին մեզ վերայ, բայց միայն քեզանով պիտի յիշենք քո անունը։ 14մեռածները չեն կենդանանալ, ուրուականները չեն կանգնիլ, այնպէս ես դու նորանց այցելել եւ փչացրել, եւ բնաջինջ ես արել նորանց բոլոր յիշատակը։ 15Դու աւելացրիր այս ազգը, ով Տէր, դու աւելացրիր այս ազգը եւ փառաւորուեցար. Երկրի ամեն ծայրերը ընդարձակեցիր։ 16Ով Տէր, * նեղութեան մէջ քեզ որոնեցին, հառաչանք թափեցին դու նորանց խրատելիս։ 17Ինչպէս որ * յղին ծնելու մօտենալով երկունքի մէջ տանջվում եւ աղաղակում է, մենք էլ նոյնպէս ենք դառել քո առաջին, ով Տէր։ 18Յղացանք, երկունք քաշեցինք, կարծես թէ քամի ծնեցինք, մենք փրկութիւն չþգործեցինք երկրի համար, եւ * աշխարհի բնակիչները չþընկան։ 19* Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. * վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ, որովհետեւ լոյսերի ցօղ է քո ցօղը. Քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին։
20Գնա, ով իմ ժողովուրդ, * մտիր քո սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. Ծածկուիր * մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ։ 21Որովհետեւ ահա Տէրը * դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չþծածկէ այլ եւս իր սպանուածներին։
*26.1 Գլ. բ. 11։
*26.1 Գլ. կ. 18։
*26.2 Սաղ. ճժը. 19, 20։
*26.4 Գլ. խե. 17։
*26.5 Գլ. իե. 12։ լբ. 19։
*26.7 Սաղ. ա. 6։ լէ. 14։ ճժա. 8։
*26.8 Գլ. կդ 5։
*26.9 Սաղ. կգ. 6։ Երգ. գ. 1։
*26.10 Ժող. ը. 12։ Հռովմ. բ. 4։
*26.10 Սաղ. ճխգ. 10։
*26.11 Յոբ լդ. 27։ Սաղ. իը. 5։ Գլ. ե. 12։
*26.13 բ Մն. ժբ. 8։
*26.16 Ովս. ե. 15։
*26.17 Գլ. ժգ. 8։ Յովհ. ժզ. 21։
*26.18 Սաղ. ժէ. 14։
*26.19 Եզեկ. լէ. 1 ևլն։
*26.19 Դան. ժբ. 2։
*26.20 Ել. ժբ. 22, 23։
*26.20 Սաղ. լ. 5։ Գլ. ծդ. 7, 8։ բ Կոր. դ. 17։
*26.21 Միք. ա. 3։ Յուդ. 14։