Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պատուէրներ երէցներին, ծառաներին և արծաթասէր հարուստներին։ 1* …
Պատուէրներ երէցներին, ծառաներին և արծաթասէր հարուստներին։
1* Նորանք որ ծառայութեան լծի տակ են, թող իրանց տէրերին ամեն պատիւի արժանի համարեն. * որ Աստուծոյ անունը եւ վարդապետութիւնը չ’հայհոյուի։ 2Իսկ հաւատացեալ տէրեր ունեցողները թող չ’անարգեն * նորա համար որ եղբարք են. Այլ առաւել եւս ծառայեն. Նորա համար որ հաւատացեալ են եւ սիրելի, որ բարերարութեանը մասնակից են. * այս բաները սովորեցրու եւ յորդորիր։ 3* Իսկ եթէ մէկն ուրիշ կերպ բան սովորեցնէ եւ * մտիկ չ’անէ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին, * եւ աստուածպաշտութեան համեմատ վարդապետութեանը, 4Նա գոռոզացած է, * ոչինչ չ’իմանալով. * այլ ախտացած է վիճաբանութիւնների՝ եւ խօսքերով հակառակելու համար, որ նորանից լինում է նախանձ, կռիւ, հայհոյութիւն, չար կարծիքներ, 5* Դատարկ վէճեր այնպիսի մարդկանց որ * մտքով ապականուած եւ ճշմարտութիւնիցը հեռացած են. * որ աստուածպաշտութիւնը շահավաճառութիւն են համարում. * այնպիսիներիցը ետ քաշուիր։ 6* Բայց մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին։ 7* Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։ 8* Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք։ 9* Իսկ նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ * որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. * որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։ 10* Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. Որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին։
11* Բայց դու, * ով Աստուծոյ մարդ, փախիր սորանցից, եւ հետեւիր արդարութեան, աստուածպաշտութեան, հաւատքի, սէրի, համբերութեան, հեզութեան։ 12* Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը, * եւ բռնիր յաւիտենական կեանքը որի մէջ կանչուեցար, եւ * դաւանեցիր բարի դաւանութիւնը շատ վկաների առաջին։ 13* Պատուիրում եմ քեզ Աստուծոյ առաջին * որ ամեն բան կենդանի է անում, եւ Քրիստոս Յիսուսի առաջին * որ բարի դաւանութիւնը վկայեց Պոնտացի Պիղատոսի առաջին. 14Որ դու պատուիրանքը անբիծ եւ անարատ պահես, * մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը։ 15Որ իր ժամանակին ցոյց կ’տայ * Երանելին եւ միայն Հզօրը, * թագաւորների Թագաւորը, եւ տէրերի Տէրը, 16* Որ միայն նա անմահութիւն ունի անմատոյց լոյսի մէջ բնակուած. * որ մարդկանցից ոչ ոք չ’տեսաւ եւ ոչ էլ կարող է տեսնել. * նորան լինի պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս. Ամէն։
17Ներկայ աշխարհիս հարուստներին պատուիրիր որ չ’գոռոզանան, եւ ոչ էլ * ունայն մեծութեան վերայ * յոյս դնեն, այլ * կենդանի Աստուծոյ վերայ * որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար։ 18Բարի գործեն, * բարի գործերով հարստանան, * առատաձեռն եւ * կարօտներին հաղորդող լինեն։ 19* Իրանց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձեալի համար, * որ յաւիտենական կեանք ձեռք բերեն։
20* Ով Տիմոթէոս, պահիր քեզ տրուած աւանդը, * եւ ետ կաց պիղծ ունայնաբանութիւններից եւ սուտանուն գիտութեան հակառակութիւններից. 21Որ մի քանիսը ընդունելով * հաւատքիցը մոլորուեցան. Շնորհքը քեզ հետ լինի։ Ամէն։
*6.1 Եփես. զ. 5։ Կող. գ. 22։ Տիտ. բ. 9։ ա Պետ. բ. 18։
*6.1 Ես. ծբ. 5։ Հռովմ. բ. 24։ Տիտ. բ. 5, 8։
*6.2 Կող. դ. 1։
*6.2 Գլ. դ. 11։
*6.3 Գլ. ա. 3։
*6.3 Գլ. ա. 10։ բ Տիմ. ա. 13։ դ. 3։ Տիտ. ա. 9։
*6.3 Տիտ. ա. 1։
*6.4 ա Կոր. ը. 2։ Գլ. ա. 7։
*6.4 Գլ. ա. 4։ բ Տիմ. բ. 23։ Տիտ. գ. 9։
*6.5 Գլ. ա. 6։
*6.5 բ Տիմ. գ. 8։
*6.5 Տիտ. ա. 11։ բ Պետ. բ. 3։
*6.5 Հռովմ. ժզ. 17։ բ Տիմ. գ. 5։
*6.6 Սաղ. լէ. 16։ Առակ. ժե. 16։ ժզ. 8։ Եբր. ժգ. 5։
*6.7 Յոբ ա. 21։ Սաղ. խթ. 17։ Առակ. իէ. 24։ Ժող. ե. 15։
*6.8 Ծն. իը. 20։ Եբր. ժգ. 5։
*6.9 Առակ. ժե. 27։ ի. 21։ իը. 20։ Մատ. ժգ. 22։ Յակ. ե. 1։
*6.9 Գլ. գ. 7։
*6.9 Գլ. ա. 19։
*6.10 Ել. իգ. 8։ բ Օր. ժզ. 19։
*6.11 բ Տիմ. բ. 22։
*6.11 բ Օր. լգ. 1։ բ Տիմ. գ. 17։
*6.12 ա կոր. թ. 25, 26։ Գլ. ա. 18։ բ Տիմ. դ. 7։
*6.12 Փիլ. գ. 12, 14։ Հմր. 19։
*6.12 Եբր. ժ. 23։
*6.13 Գլ. ե. 21։
*6.13 բ Օր. լբ. 39։ ա Թագ. բ. 6։ Յովհ. ե. 21։
*6.13 Մատ. իէ. 11։ Յովհ. ժը. 37։ Յայտ. ա. 5։ գ. 14։
*6.14 Փիլ. ա. 6, 10։ ա Թես. գ. 13։ ե. 23։
*6.15 Գլ. ա. 11, 17։
*6.15 Յայտ. ժէ. 14։ ժթ. 16։
*6.16 Գլ. ա. 17։
*6.16 Ել. լգ. 20։ Յովհ. զ. 46։
*6.16 Եփես. գ. 21։ Փիլ. դ. 20։ Յուդ. 25։ Յայտ. ա. 6։ դ. 11։ է. 12։
*6.17 Առակ. իգ. 5։
*6.17 Յոբ լա. 24։ Սաղ. ծբ. 7։ կբ. 10։ Մար. ժ. 24։ Ղուկ. ժբ. 21։
*6.17 ա Թես. ա. 9։ Գլ. գ. 15։ դ. 10։
*6.17 Գոր. ժդ. 16։ ժէ. 25։
*6.18 Ղուկ. ժբ. 21։ Գլ. ե. 10։ Տիտ. գ. 8։ Յակ. բ. 5։
*6.18 Հռովմ. ժբ. 13։
*6.18 Գաղ. զ. 6։ Եբր. ժգ. 16։
*6.19 Մատ. զ. 20։ ժթ. 21։ Ղուկ. ժբ. 33։ ժզ. 9։
*6.19 Հմր. 12։
*6.20 բ Տիմ. ա. 14։ Տիտ. ա. 9։ Յայտ. գ. 3։
*6.20 Գլ. ա. 4, 6։ դ. 7։ բ Տիմ. բ. 14, 16, 23։ Տիտ. ա. 14։ գ. 9։
*6.21 Գլ. ա. 6, 19։ բ Տիմ. բ. 18։