Հին Կտակարան
Նոր Կտակարան
Անօրէնների չարութիւնիցը գանգատ։ Աստուծոյ գութը բարեպաշտների դէմ։ Ե…
Անօրէնների չարութիւնիցը գանգատ։ Աստուծոյ գութը բարեպաշտների դէմ։
Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ՝ Դաւիթի (Սաղմոս)։
1Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ * Աստուծոյ վախը չþկայ նորա աչքի առաջին։
2Որովհետեւ * քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ։
3նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ * նենգութիւն են։ Նա դադարել է * իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։
4Անօրէնութիւն է մտածում * իր անկողնումը. Կանգնած է * այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. Եւ չար գործելուցը չէ զզվում։
5Տէր, * քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։
6Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. Եւ * քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. Դու ես փրկում * մարդկանց եւ անասուններին, Տէր։
7* Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը * քո թեւերի շուքի տակն են ապաւինած։
8* Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. Եւ * քո հաճութեանց * գետիցը խմել ես տալիս նորանց։
9* Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. Եւ * քո լոյսովն ենք տեսնում լոյս։
10Շարունակիր քո ողորմութիւնը * քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ * սրտով ուղիղների վերայ։
11Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չþգայ. Եւ ամբարշտի ձեռքն ինձ չþշարժէ տեղիցս։
12Այնտեղ վայր կþընկնեն անօրէնութիւն գործողները. Դէն կþգցուին եւ էլ * չեն կարողանալ վեր կենալ։
*36.1 Հռովմ. գ. 18։
*36.2 բ Օր. իթ. 19։ Սաղ. ժ. 3։ խթ. 18։
*36.3 Սաղ. ժբ. 2։
*36.3 Երեմ. դ. 22։
*36.4 Առակ. դ. 16։ Միք. բ. 1։
*36.4 Ես. կե. 2։
*36.5 Սաղ. ծէ. 10։ ճը. 4։
*36.6 Յոբ ժա. 8, 9։ Սաղ. հէ. 18։ Հռովմ. ժա. 33։
*36.6 Յոբ է. 20։ Սաղ. ճխե. 9։ ա Տիմ. դ. 10։
*36.7 Սաղ. լա. 19։
*36.7 Հռութ. բ. 12։ Սաղ. ժէ. 8։ ղա. 4։
*36.8 Սաղ. կե. 4։
*36.8 Սաղ. ժզ. 11։
*36.8 Յոբ ի. 17։ Յայտ. իբ. 1։
*36.9 Երեմ. բ. 13։ Յովհ. դ. 10, 14։
*36.9 ա Պետ. բ. 9։
*36.10 Երեմ. իբ. 16։
*36.10 Սաղ. է. 10։ ղդ. 15։ ղէ. 11։
*36.12 Սաղ. ա. 5։