Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հաւատքով արդարութեան պտուղները. Քրիստոսի և Ադամի բաղդատութիւնը։ 1*…
Հաւատքով արդարութեան պտուղները. Քրիստոսի և Ադամի բաղդատութիւնը։
1* Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ * խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ 2* Որով ընդունեցինք հաւատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ, * որ նորանում կանգնած ենք, եւ պարծենում ենք * Աստուծոյ փառքի յոյսովը։ 3Եւ ոչ միայն այսքան, * այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. * գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում, 4* Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս. 5* Յոյսն էլ չէ ամաչեցնում. * որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ։ 6Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ * Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ։ 7Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.) 8* Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ. 9* Ապա որքա՞ն աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը * կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը։ 10* Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, * Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք * նորա կեանքովը։ 11Եւ ոչ միայն այսքան. * այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք։
12Սորա համար՝ * ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ * այն մեղքովն էլ մահը. Եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին։ 13(Որովհետեւ մինչեւ օրէնքը՝ մեղք կար աշխարհքումը, * բայց մեղքը չէ համարվում քանի որ օրէնք չ’կայ։ 14Բայց մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէսը Ադամի մեղքի նման չ’մեղանչողների վերայ էլ. * որ օրինակ է նորան որ գալու էր։ 15Բայց շնորհքն այնպէս չէ՝ ինչպէս յանցանքը. Որովհետեւ եթէ մէկի յանցանքովը շատերը մեռան, էլ ո՞րքան աւելի Աստուծոյ շնորհքն ու պարգեւը մէկ մարդի՝ Յիսուս Քրիստոսի շնորհքովն * աւելացաւ շատերի վերայ։ 16Եւ պարգեւն այնպէս չէ՝ ինչպէս այն մէկ մեղանչողից եղածը, որովհետեւ դատաստանն այն մէկ մեղքիցը դէպի դատապարտութիւն տարաւ. Բայց շնորհքը շատ մեղքերից արդարութեան մէջ է տանում։ 17Որովհետեւ եթէ մէկի մեղքովը մահը թագաւորեց այն մէկի ձեռովն, էլ ո՞րքան աւելի նորանք, որ ընդունում են շնորհքի լիութիւնն ու արդարութեան պարգեւները կեանքով կ’թագաւորեն՝ այն մէկ Յիսուս Քրիստոսի ձեռովը։) 18Արդ ուրեմն՝ ինչպէս որ մէկի յանցանքովն ամեն մարդկանց վերայ դատապարտութիւն եկաւ, նոյնպէս էլ մէկի արդարութիւնովն * ամեն մարդկանց վերայ կեանքի արդարութիւն է գալիս։ 19Որովհետեւ ինչպէս որ մէկ մարդի անհնազանդութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպէս էլ մէկի հնազանդութիւնովը շատերը արդարներ կ’լինին։ 20* Բայց օրէնքը մէջ ընկաւ՝ որ յանցանքը շատանայ. Բայց ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ * աւելի եւս շատացաւ շնորհքը։ 21Որպէս զի ինչպէս մեղքը թագաւորեց մահի ձեռովը, այնպէս էլ շնորհքը թագաւորէ արդարութիւնով յաւիտենական կեանքի մէջ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
*5.1 Ես. լբ. 17։ Յովհ. ժզ. 33։ Գլ. գ. 28, 30։
*5.1 Եփես. բ. 14։ Կող. ա. 20։
*5.2 Յովհ. ժ. 9։ ժդ. 6։ Եփես. բ. 18։ գ. 12։ Եբր. ժ. 19։
*5.2 ա Կոր. ժե. 1։
*5.2 Եբր. գ. 6։
*5.3 Մատ. ե. 11, 12։ Գոր. ե. 41։ բ Կոր. ժբ. 10։ Փիլ. բ. 17։ Յակ. ա. 2, 12։ ա Պետ. դ. 14։
*5.3 Յակ. ա. 3։
*5.4 Յակ. ա. 12։
*5.5 Փիլ. ա. 20։
*5.5 բ Կոր. ա. 22։ Գաղ. դ. 6։ Եփես. ա. 13, 14։
*5.6 Հմր. 8։ Գլ. դ. 25։
*5.8 Յովհ. ժե. 13։ ա Պետ. գ. 18։ ա Յովհ. գ. 16։ դ. 9, 10։
*5.9 Գլ. գ. 25։ Եփես. բ. 13։ Եբր. թ. 14։ ա Յովհ. ա. 7։
*5.9 Գլ. ա. 18։ ա Թես. ա. 10։
*5.10 Գլ. ը. 32։
*5.10 բ Կոր. ե. 18, 19։ Եփես. բ. 16։ Կող. ա. 20, 21։
*5.10 Յովհ. ե. 26։ ժդ. 19։ բ Կոր. դ. 10, 11։
*5.11 Գլ. բ. 17։ գ. 29, 30։
*5.12 Ծն. գ. 6։ ա Կոր. ժե. 21։
*5.12 Ծն. բ. 17։ գ. 19։ Գլ. զ. 23։ ա Կոր. ժե. 21, 56։
*5.13 Գլ. դ. 15։ ա Յովհ. գ. 4։
*5.14 ա Կոր. ժե. 21, 22, 45։
*5.15 Ես. ծգ. 13։ Մատ. ի. 28։ իզ. 28։
*5.18 Յովհ. ժբ. 32։ Եբր. բ. 9։
*5.20 Յովհ. ժե. 22։ Գլ. գ. 20։ դ. 15։ է. 8։ Գաղ. գ. 19, 23։
*5.20 Ղուկ. է. 47։ ա Տիմ. ա. 14։