Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդորում է բարեպաշտութեան։ Հեթանոսների դարձի գալը։ Վատ հովիւները պատ…

Յորդորում է բարեպաշտութեան։ Հեթանոսների դարձի գալը։ Վատ հովիւները պատժուելու են։

1Այսպէս է ասում Տէրը, իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք. * որովհետեւ իմ փրկութիւնը մօտ է որ գայ, եւ իմ արդարութիւնը՝ որ յայտնուի։ 2Երանի այն մարդին, որ կþանէ այս, եւ այն մարդի որդիին, որ պինդ կþբռնէ այս, եւ * շաբաթը կþպահէ պղծելուց, եւ իր ձեռքը կþպահէ որ եւ իցէ չարութիւն անելուց։

3Եւ թող չþասէ * Տիրոջը յարող օտարականի որդին այսպէս թէ Տէրը ինձ բոլորվին բաժանել է իր ժողովրդիցը, եւ թող չþասէ ներքինին. Ահա ես մի չոր ծառ եմ։ 4Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այն ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, եւ ընտրում են իմ ուզածը, եւ հաստատ են իմ ուխտումը. 5Ես նորանց տեղ եւ * անուն պիտի տամ * իմ տանն ու իմ պարիսպներումը, աւելի լաւ քան թէ որդիք եւ աղջկերք. Եւ նորանց մի յաւիտենական անուն կþտամ, որ չի ջնջուիլ։ 6Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները, 7Նորանց էլ պիտի բերեմ * իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. * նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ * իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի * բոլոր ազգերի համար։ 8Տէր Եհովայի խօսքն է, * որ ժողովում է Իսրայէլի աքսորուածներին. * Դեռ էլ պիտի ժողովեմ բացի նորանից նորա ժողովուածների վերայ։

9* Ով դաշտի բոլոր գազաններ, եկէք ուտելու, ով անտառի բոլոր գազաններ։ 10Նորա պահապանները բոլորը * կոյր են, չþգիտեն, նորանք * ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաջել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը. 11Եւ նորանք * շատակեր շուներ են, ու * կշտանալ չþգիտեն. Եւ նորանք հովիւներ են, որ չþգիտեն բան հասկանալը. Նորանք ամենքը իրանց ճանապարհին դարձան, ամեն մէկն իր շահի ետեւից իր մասին. 12Եկէք, գինի բերեմ, եւ արբենք ցքիով. Եւ * էգուցուայ օրն էլ այսպէս լինի, եւ շատ առաւել մեծ։

*56.1 Գլ. խզ. 13։ Մատ. գ. 2։ դ. 17։ Հռովմ. ժգ. 11, 12։

*56.2 Գլ. ծը. 13։

*56.3 Տես բ Օր. իգ. 1-3։ Գոր. ը. 27։ ժ. 1, 2, 34։ ժէ. 4։ ա Պետ. ա. 1։

*56.5 Յովհ. ա. 12։ ա Յովհ. գ. 1։

*56.5 ա Տիմ. գ. 15։

*56.7 Գլ. բ. 2։

*56.7 Հռովմ. ժբ. 1։ Եբր. ժգ. 15։ ա Պետ. բ. 5։

*56.7 Մատ. իա. 13։ Մարկ. ժա. 17։ Ղուկ. ժթ. 46։

*56.7 Մաղ. ա. 11։

*56.8 Սաղ. ճխէ. 2։ Գլ. ժա. 12։

*56.8 Յովհ. ժ. 16։ Եփես. ա. 10։ բ. 14-16։

*56.9 Երեմ. ժբ. 9։

*56.10 Մատ. ժե. 14։ իգ. 16։

*56.10 Փիլ. գ. 2։

*56.11 Միք. գ. 11։

*56.11 Եզեկ. լդ. 2, 3։

*56.12 Սաղ. ժ. 6։ Առակ. իգ. 35։ Գլ. իբ. 13։ Ղուկ. ժբ. 19։ ա Կոր. ժե. 32։