Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարդս արդարանում է շնորհքով և արդարութիւնով, չէ թէ գործերով։ 1Արդ …
Մարդս արդարանում է շնորհքով և արդարութիւնով, չէ թէ գործերով։
1Արդ ի՞նչ է Հրէայի առաւելութիւնը, կամ ի՞նչ է թլփատութեան օգուտը։ 2Շատ, ամեն կերպով. Առաջ հէնց նա * որ Աստուծոյ պատգամները նորանց հաւատացուեցան։ 3* Բայց ի՞նչ. Եթէ ոմանք չ’հաւատացին, * մի՞թէ նորանց անհաւատութիւնն Աստուծոյ հաւատքը կ’խափանէ. * քաւ լիցի։ 4Արդ թող * Աստուած ճշմարիտ լինի, * իսկ ամեն մարդ սուտ. Ինչպէս գրուած է, * Որ արդար լինես քո խօսքերումը, եւ յաղթես քո դատուելումը։ 5Բայց եթէ մեր անիրաւութիւնն Աստուծոյ արդարութիւնը յայտնի երեւացնում է, ի՞նչ ասենք. Մի՞թէ անիրաւ է Աստուած, որ բարկութիւնը բերում է։ 6* Մարդի կերպով եմ ասում, քաւ լիցի. * ապա Աստուած ի՞նչպէս կ’դատէ աշխարհքը։ 7Որովհետեւ եթէ Աստուծոյ ճշմարտութիւնն իմ ստութիւնովն աւելացաւ նորա փառքի համար, էլ ի՞նչու եմ ես մեղաւորի պէս դատվում։ 8Եւ ի՞նչու համար այնպէս չ’անենք ինչպէս չարախօսվում ենք, եւ ինչպէս ոմանք ասում են մեզ համար, թէ ասում լինինք, թէ * Չար գործենք՝ որ բարին գայ. Որոնց դատաստանը արդար է։
9Եւ հիմա ի՞նչ. Աւելի՞ ենք. Ամենեւին ոչ. Որովհետեւ առաջ մեղադրեցինք Հրէաներին եւ հեթանոսներին, * թէ ամենքը մեղքի տակ են. 10Ինչպէս որ գրուած է, թէ * Արդար չ’կայ՝ մէկն էլ չ’կայ։ 11Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող, 12Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. Չ’կայ բարութիւն անող, մինչեւ մէկն էլ չ’կայ։ 13* Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում. * իժերի թոյն կայ նորանց շրթունքների տակ։ 14* Որոնց բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է։ 15* Որոնց ոտները շուտագնաց են արիւն թափելու համար։ 16Կործանում եւ թշուառութիւն է նորանց ճանապարհներումը։ 17Եւ խաղաղութեան ճանապարհը չ’ճանաչեցին։ 18* Աստուծոյ երկիւղը նորանց աչքերի առաջին չէ։ 19* Բայց գիտենք, թէ ամեն ինչ որ օրէնքն ասում է նորանց է ասում, որ օրէնքի տակ են. * որ ամեն բերան խփուի, եւ * բոլոր աշխարհք Աստուծոյ առաջին դատապարտ լինի։ 20* Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. Որովհետեւ * օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։
21* Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, * օրէնքից եւ * մարգարէներից վկայուած լինելով. 22Այսինքն Աստուծոյ արդարութիւնը որ * Յիսուս Քրիստոսի հաւատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վերայ, որ հաւատում են. * որովհետեւ խտրութիւն չ’կայ։ 23* Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են. 24* Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ * այն փրկոււթեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է։ 25Որին Աստուած առաջուց սահմանեց * քաւութիւն լինելու համար * հաւատալով նորա արիւնովը, որ իր արդարութիւնը ցոյց տայ՝ այն * առաջուց գործուած մեղքերի * թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին։ 26Որ իր արդարութիւնը երեւացնէ այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար եւ արդարացնող նորան՝ որ Յիսուսի հաւատքիցն է. 27* Հիմա ո՞ւր է պարծանքը. Խափանուեցաւ. Ո՞ր օրէնքով, գործերի՞ օրէնքովը. Ոչ, այլ հաւատքի օրէնքովը։ 28Ուրեմն համարում ենք, * որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։ 29Մի՞թէ Աստուած միայն Հրէաներինն է, եւ հեթանոսներինն էլ չէ. Այո, հեթանոսներինն էլ է։ 30* Որովհետեւ մէկ Աստուած է՝ որ արդարացնում է թլփատութիւնը հաւատքից եւ անթլփատութիւնը նոյն հաւատքովը։ 31Արդ մի՞թէ օրէնքը խափանում ենք հաւատքովը. Քաւ լիցի. Այլ օրէնքը հաստատում ենք։
*3.2 բ Օր. դ. 7, 8։ Սաղ. ճխէ. 19, 20։ Գլ. բ. 18։ թ. 4։
*3.3 Գլ. ժ. 16։ Եբր. դ. 2։
*3.3 Թու. իգ. 19։ Գլ. թ. 6։ ժա. 29։ բ Տիմ. բ. 13։
*3.3 Յոբ խ. 8։
*3.4 Յովհ. գ. 33։
*3.4 Սաղ. կբ. 9։ ճժզ. 11։
*3.4 Սաղ. ծա. 4։
*3.6 Գլ. զ. 19։ Գաղ. գ. 15։
*3.6 Ծն. ժը. 25։ Յոբ ը. 3։ լդ. 17։
*3.8 Գլ. ե. 20։ զ. 1, 15։
*3.9 Հմր. 23։ Գաղ. գ. 22։
*3.10 Սաղ. ժդ. 1-3։ ծգ. 1։
*3.13 Սաղ. ե. 9։ Երեմ. ե. 16։
*3.13 Սաղ. ճխ. 3։
*3.14 Սաղ. ժ. 7։
*3.15 Առակ. ա. 16։ Ես. ծթ. 7, 8։
*3.18 Սաղ. լզ. 1։
*3.19 Յովհ. ժ. 34։ ժե. 25։
*3.19 Յոբ ե. 16։ Սաղ. ճէ. 42։ Եզեկ. ժզ. 63։ Գլ. ա. 20։ բ. 1։
*3.19 Հմր. 9, 23։ Գլ. բ. 2։
*3.20 Սաղ. ճխգ. 2։ Գոր. ժգ. 39։ Գաղ. բ. 16։ գ. 11։ Եփես. բ. 8, 9։ Տիտ. գ. 5։
*3.20 Գլ. է. 7։
*3.21 Գոր. ժե. 11։ Գլ. ա. 17։ Փիլ. գ. 9։ Եբր. ժա. 4 ևլն։
*3.21 Յովհ. ե. 46։ Գոր. իզ. 22։
*3.21 Գլ. ա. 2։ ա Պետ. ա. 10։ Տես Ամբ. բ. 4։
*3.22 Գլ. գ։
*3.22 Գլ. ժ. 12։ Գաղ. գ. 28։ Կող. գ. 11։
*3.23 Հմր. 9։ Գլ. ժա. 32։ Գաղ. գ. 22։
*3.24 Գլ. դ. 16։ Եփես. բ. 8։ Տիտ. գ. 5, 7։
*3.24 Մատ. ի. 28։ Եփես. ա. 7։ Կող. ա. 14։ ա Տիմ. բ. 6։ Եբր. թ. 12։ ա Պետ. ա. 18, 19։
*3.25 Ղև. ժզ. 15։ ա Յովհ. բ. 2։ դ. 10։
*3.25 Կող.ա. 20։
*3.25 Գոր. ժգ. 38, 39։ ա Տիմ. ա. 15։
*3.25 Գոր. ժէ. 30։ Եբր. թ. 15։
*3.27 Գլ. բ. 17, 23։ դ. 2։ ա Կոր. ա. 29, 31։ Եփես. բ. 9։
*3.28 Գոր. ժգ. 38, 39։ Հմր. 20-22։ Գլ. ը. 3։ Գաղ. բ. 16։
*3.30 Գլ. ժ. 12, 13։ Գաղ. գ. 8, 20, 28։