Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարեպաշտը պէտք չէ որ գայթակղուի չարերի յաջողութիւնովը։ Դաւիթի (Սաղ…
Բարեպաշտը պէտք չէ որ գայթակղուի չարերի յաջողութիւնովը։
Դաւիթի (Սաղմոս)։
1* Մի բարկանար չարերի վերայ. Մի նախանձիր անօրէնութիւն գործողներին։
2Որովհետեւ նորանք * խոտի պէս շուտով կþկտրուին, եւ կանաչ խոտի պէս կþթառամին։
3Տիրոջը յուսա եւ բարի արա. Բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը։
4* Ցնծացիր Տէրով, եւ նա կþտայ քեզ քո սրտի ուզածները։
5* Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. Եւ նա կþկատարէ։
6* Եւ քո արդարութիւնը դուրս կþհանէ լոյսի պէս, եւ քո իրաւունքը՝ կէս օրուան պէս։
7* Համբերիր Տիրոջը եւ * սպասիր նորան. * մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է։
8Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. * մի բարկանար՝ որ չար գործես։
9* Որովհետեւ չարերը կþսատկեն, բայց Տիրոջն սպասողները * երկիրը կþժառանգեն։
10Դեռ * մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չþկայ. Եւ * երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չþկայ։
11Բայց * խոնարհները երկիրը կþժառանգեն եւ կþուրախանան խաղաղութեան առատութիւնովը։
12Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. Եւ * իր ատամները կրճտեցնում է նորա վերայ։
13* Տէրը ծիծաղում է նորա վերայ. Որովհետեւ * տեսնում է՝ որ նորա օրը եկել է։
14Սուրը հանում են ամբարիշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին։
15* Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կþմտնէ, եւ նորանց աղեղները կþփշրուին։
16* Արդարի քիչ բանը լաւ է քան թէ շատ ամբարիշտների ճոխութիւնը։
17Որովհետեւ * ամբարիշտների բազուկները կþփշրուին, իսկ արդարներին հաստատում է Տէրը։
18* Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը * յաւիտեան կþլինի։
19Նորանք չեն ամաչիլ չար ժամանակում, եւ * սովի օրերումը կþկշտանան։
20Որովհետեւ ամբարիշտները կþկորչեն, եւ Տիրոջ թշնամիները կþոչնչանան ինչպէս արտերի պարարտութիւնը, * կþփչանան ծուխի պէս։
21Ամբարիշտը փոխ է առնում եւ չէ վճարում, բայց * արդարը ողորմած է եւ տալիս է։
22Որովհետեւ * նորա օրհնուածները երկիրը կþժառանգեն, բայց նորա անիծուածները * կþսատկեն։
23* Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին։
24* Թէեւ վայր ընկնի՝ չի կործանուիլ, որովհետեւ Տէրը նորա ձեռքիցը բռնում է։
25Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չþտեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, * որ հաց մուրանայ։
26* Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է։
27* Յետ քաշուիր չարիցը եւ բարիք արա, եւ յաւիտեան կþմնաս։
28Որովհետեւ Տէրն * իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողում. Նորանք յաւիտեան պահպանվում են, * բայց ամբարիշտների զաւակը կþսատկի։
29* Արդարները երկիրը կþժառանգեն, եւ յաւիտեան կþբնակուին նորանում։
30* Արդարի բերանը իմաստութիւն է խօսում. Եւ նորա լեզուն իրաւունք է զրուցում։
31* Իր Աստուծոյ օրէնքն իր սրտումն է. Նորա քայլերը չեն տատանուիլ։
32Ամբարիշտը * դիտում է արդարին, եւ ման է գալիս՝ որ սպանէ նորան։
33Բայց * Տէրը նորան չի թողիլ նորա ձեռքին, եւ * չի դատապարտիլ նորան՝ երբոր նա դատուի։
34* Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կþբարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. Եւ * կþտեսնես ամբարիշտները սատակելիս։
35* Ես ամբարիշտը տեսայ գոռոզ եւ տեղը հաստատ ինչպէս լայնատարած դալար ծառ.
36Բայց մին էլ * անցնելիս, ահա չþկար նա. Ման եկայ նորան, եւ չþգտնուեցաւ։
37Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. * այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։
38* Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կþսատակեն. Ամբարիշտների վերջը կորուստ է։
39* Եւ արդարների փրկութիւնը Տէրիցն է. * նա նորանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում։
40Եւ * Տէրը կþօգնէ նորանց եւ կþազատէ նորանց. Կþազատէ նորանց ամբարիշտներիցը եւ կþփրկէ նորանց, * որովհետեւ նորան են յուսացած։
*37.1 Հմր. 7։ Սաղ. հգ. 3։ Առակ. իգ. 17։ իդ. 1, 19։
*37.2 Սաղ. ղ. 5, 6։
*37.4 Ես. ծը. 14։
*37.5 Սաղ. ծե. 22։ Առակ. ժզ. 3։ Մատ. զ. 25։ Ղուկ. ժբ. 22։ ա Պետ. ե. 7։
*37.6 Յոբ ժա. 17։ Միք. է. 9։
*37.7 Սաղ. կբ. 1։
*37.7 Ես. լ. 15։ Ողբ. գ. 26։
*37.7 Երեմ ժբ. 1։
*37.8 Սաղ. հգ. 3։ Եփես. դ. 26։
*37.9 Յոբ իէ. 13, 14։
*37.9 Սաղ. իե. 13։ Ես. ծէ. 13։ կ. 21։
*37.10 Եբր. ժ. 36, 37։
*37.10 Յոբ է. 10։ ի. 9։
*37.11 Մատ. ե. 5։
*37.12 Սաղ. լե. 16։
*37.13 Սաղ. բ. 4։
*37.13 ա Թագ. իզ. 10։
*37.15 Միք. ե. 6։
*37.16 Առակ. ժե. 16։ ժզ. 8։ ա Տիմ. զ. 6։
*37.17 Յոբ լը. 15։ Սաղ. ժ. 15։ Եզեկ. լ. 21 ևլն։
*37.18 Սաղ. ա. 6։
*37.18 Ես. կ. 21։
*37.19 Յոբ ե. 20։ Սաղ. լգ. 19։
*37.20 Սաղ. ճբ. 3։
*37.21 Սաղ. ճժբ. 5, 9։
*37.22 Առակ. գ. 33։
*37.22 Հմր. 9։
*37.23 ա Թագ. բ. 9։ Առակ. ժզ. 9։
*37.24 Սաղ. լդ. 19, 20։ խ. 2։ ղա. 12։ Առակ. իդ. 16։ Միք. է. 8։ բ Կոր. դ. 9։
*37.25 Յոբ ժե. 23։ Սաղ. ծթ. 15։ ճթ. 10։
*37.26 բ Օր. ժե. 8, 10։ Սաղ. ճժբ. 5, 9։
*37.27 Սաղ. լդ. 14։ Ես. ա. 16, 17։
*37.28 Սաղ. ժա. 7։
*37.28 Սաղ. իա. 10։ Առակ. բ. 22։ Ես. ժդ. 20։
*37.29 Առակ. բ. 21։
*37.30 Մատ. ժբ. 35։
*37.31 բ Օր. զ. 6։ Սաղ. խ. 8։ ճժթ. 98։ Ես. ծա. 7։
*37.32 Սաղ. ժ. 8։
*37.33 բ Պետ. բ. 9։
*37.33 Սաղ. ճթ. 31։
*37.34 Սաղ. իէ. 14։ Առակ. ի. 22։
*37.34 Սաղ. ծբ. 5, 6։ զա. 8։
*37.35 Յոբ ե. 3։
*37.36 Յոբ ի. 5 ևլն։
*37.37 Ես. լբ. 17։ ծէ. 2։
*37.38 Սաղ. ա. 4։ ծբ. 5։
*37.39 Սաղ. գ. 8։
*37.39 Սաղ. թ. 9։
*37.40 Ես. լա. 5։
*37.40 ա Մն. ե. 20։ Դան. գ. 17, 28։ զ. 23։