Հին Կտակարան
Նոր Կտակարան
Անզգամ հարուստները։ Պէտք է համբերութիւն, անկեղծութիւն, աղօթք, և մեր մ…
Անզգամ հարուստները։ Պէտք է համբերութիւն, անկեղծութիւն, աղօթք, և մեր մեղքերն իրար խոստովանել։
1* Աղէ հիմա, ով հարուստներ, լացէք եւ ողբ արէք ձեր թշվառութիւնների վերայ, որ պիտի գան ձեզ վերայ։ 2Ձեր հարստութիւնը փտել է, եւ * ձեր հանդերձները ցեցի կերակուր եղան. 3Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած, նորանց ժանգը վկայ կ’լինի ձեզ դէմ, եւ ձեր միսերը կ’ուտէ * կրակի նման. Դուք գանձեր դիզեցիք յետին օրերումը։ 4* Ահա այն մշակների վարձքը որ ձեր արտերը հնձել են, եւ որ դուք զրկել էք. Աղաղակում է, * եւ հնձողների աղաղակները հասան զօրութեանց Տիրոջ ականջը։ 5* Երկրի վերայ փափուկ ապրեցիք եւ զբօսացիք. Ձեր սրտերը գիրացրիք ինչպէս մորթուելու օրուայ համար։ 6* Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, նա հակառակ չէ կենում։
7Արդ, եղբարքս, երկայնամիտ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, * մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։ 8Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. Որ * Տիրոջ գալուստը մօտացել է։ 9* Մի հառաչէք իրար դէմ, եղբարք, որ չ’դատուիք. * ահա Դատաւորը դռան առաջին կանգնած է։ 10Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան օրինակ առէք * մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին։ 11* Ահա համբերողներին երանի ենք տալիս. * Յոբի համբերութիւնը լսել էք, եւ * Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. * որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։
12Եւ ամեն բանից առաջ, եղբարք, * երդում մի անէք ոչ երկնքովը, ոչ երկրովը եւ ոչ էլ մի ուրիշ երդումով, բայց թող լինի ձեր այոն այո եւ ոչը ոչ. Որ դատաստանի տակ չ’ընկնիք։
13Եթէ ձեզանից մէկը նեղութիւն է քաշում, թող աղօթք անէ. Եթէ մէկն ուրախանում է, * թող սաղմոս ասէ։ 14Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, * նորան իւղով օծեն Տիրոջ անունովը. 15Եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. Եւ * եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան։ 16Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, * շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով։ 17* Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ * ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ * անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։ 18* Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց։
19Եղբարք, * եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան, 20Թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, * մի հոգի կ’փրկէ մահից եւ * մեղքերի շատութիւնը կ’ծածկէ։
*5.1 Առակ. ժա. 28։ Ղուկ. զ. 24։ ա Տիմ. զ. 9։
*5.2 Յոբ ժգ. 28։ Մատ. զ. 20։ Գլ. բ. 2։
*5.3 Հռովմ. բ. 5։
*5.4 Ղև. ժթ. 13։ Յոբ իդ. 10, 11։ Երեմ. իբ. 13։ Մաղ. գ. 5։
*5.4 բ Օր. իդ. 15։
*5.5 Յոբ իա. 13։ Ամովս. զ. 1, 4։ Ղուկ. ժզ. 19, 25։ ա Տիմ. ե. 6։
*5.6 Գլ. բ. 6։
*5.7 բ Օր. ժա. 14։ Երեմ. ե. 24։ Ովս. զ. 3։ Յովել բ. 23։ Զաք. ժ. 1։
*5.8 Թիլ. դ. 5։ Եբր. ժ. 25, 37։ ա Պետ. դ. 7։
*5.9 Գլ. դ. 11։
*5.9 Մատ. իդ. 33։ ա Կոր. դ. 5։
*5.10 Մատ. ե. 12։ Եբր. ժա. 35 ևլն։
*5.11 Սաղ. ղդ. 12։ Մատ. ե. 10, 11։ ժ. 22։
*5.11 Յոբ ա. 21, 22։ բ. 10։
*5.11 Յոբ խբ. 10 ևլն։
*5.11 Թու. ժդ. 18։ Սաղ. ճգ. 8։
*5.12 Մատ. ե. 34 ևլն։
*5.13 Եփես. ե. 19։ Կող. գ. 16։
*5.14 Մար. զ. 13։ ժզ. 18։
*5.15 Ես. լգ. 24։ Մատ. թ. 2։
*5.16 Ծն. ի. 17։ Թու. ժա. 2։ բ Օր. թ. 18-20։ Յես. ժ. 12։ ա Թագ. ժբ. 18։ գ Թագ. ժգ. 6։ դ Թագ. դ. 33։ ժթ. 15, 20։ ի. 2, 4 ևլն։ Սաղ. ժ. 17։ լդ. 15։ ճխե. 18։ Առակ. ժե. 29։ իը. 9։ Յովհ. թ. 31։ ա Յովհ. գ. 22։
*5.17 Գոր. ժդ. 14։
*5.17 գ Թագ. ժէ. 1։
*5.17 Ղուկ. դ. 25։
*5.18 գ Թագ. ժը. 42, 45։
*5.19 Մատ. ժը. 15։
*5.20 Հռովմ. ժա. 14։ ա Կոր. թ. 22։ ա Տիմ. դ. 16։
*5.20 Առակ. ժ. 12։ ա Պետ. դ. 8։