Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի իշխանների դէմ սպառնալիքներ։ 1Լսեցէք այս խօսքը, ով Սամարիա…
Իսրայէլի իշխանների դէմ սպառնալիքներ։
1Լսեցէք այս խօսքը, ով Սամարիայի սարի վերայ եղող * Բասանի էգ երինջներ, որ զրկում էք աղքատներին, որ ոտնահարում էք տնանկներին, որ ասում էք ձեր տէրերին. Բերէք որ խմենք։ 2* Տէր Եհովան երդում է անում իր սրբութիւնովը, թէ ահա օրեր են գալիս ձեզ վերայ, որ ձեզ վեր կþառնէ * կարթերով, եւ ձեր սերունդին՝ ձկան կարթերով։ 3Եւ դուք * քանդուած տեղերով դուրս կþգաք ամեն մէկդ իր հանդէպով, եւ բերդը պիտի * գցուիք, ասում է Տէրը։
4* Եկէք Բեթէլ եւ յանցանք գործեցէք, * Գաղգաղայումը շատացրէք յանցանք գործելը. եւ * մատուցրէք ամեն առաւօտ ձեր զոհերը, * ամեն երեք օրը՝ ձեր տասանորդները։ 5Եւ * շնորհակալութեան զոհը խմորուած խնկեցէք, եւ * քարոզեցէք կամաւոր ընծաներ եւ հրատարակեցէք, * որովհետեւ այսպէս էք սիրել, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէր Եհովան։ 6Ես էլ ձեզ ատամների մաքրութիւն տուի ձեր ամեն քաղաքներումը, եւ հացի կարոտութիւն ձեր բոլոր տեղերումը. եւ * դուք ետ չþդարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։ 7Եւ ես էլ ձեզանից արգելեցի անձրեւը հունձին դեռ երեք ամիս լինելով. եւ մէկ քաղաքի վերայ անձրեւ տեղացի, իսկ միւս քաղաքի վերայ անձրեւ չþտեղացի, մէկ վիճակի վերայ անձրեւ եկաւ, եւ այն վիճակը, որի վերայ անձրեւ չþեկաւ, չորացաւ։ 8Եւ երկու երեք քաղաք հաւաքուեցան եկան մէկ քաղաք ջուր խմելու համար, բայց չþկշտացան. եւ * դուք ետ չþդարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։ 9* Ձեզ զարկեցի խորշակով եւ դալուկով, * ձեր բազմաթիւ այգիները եւ պարտէզները եւ թզենիներն ու ձիթենիքը խառնիճը կերաւ. եւ դուք ետ չþդարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։ 10* Ձեր մէջը ժանտախտ գցեցի Եգիպտոսի կերպով, սրով սպանեցի ձեր երիտասարդներին, ձեր ձիերը գերի անելով, եւ ձեր բանակների գարշահոտութիւնը մինչեւ ձեր քթերն էլ հանեցի. եւ * դուք ետ չþդարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։ 11Կործանեցի ձեզ ինչպէս Աստուած * Սոդոմն ու Գոմորը կործանեց, եւ * հրդեհից ազատուած խանձողի պէս եղաք. եւ * դուք ետ չþդարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։ 12Սորա համար քեզ այսպէս եմ անելու, ով Իսրայէլ, եւ հենց որ ես քեզ հետ այսպէս կþանեմ, * պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու, ով Իսրայէլ։ 13Որովհետեւ ահա նա, որ կազմում է սարերը եւ ստեղծում է քամին, եւ * իմացնում մարդին, թէ ինչ է նորա մտածմունքը, որ արշալոյսը խաւար է * անում, եւ * ման է գալիս երկրի վերայ. * Եհովայ Զօրաց Աստուած է նորա անունը։
*4.1 Սաղ. իբ. 12։ Եզեկ. լթ. 18։
*4.2 Սաղ. ձթ. 35։
*4.2 Երեմ. ժզ. 16։ Ամբ. ա. 15։
*4.3 Եզեկ. ժբ. 5, 12։
*4.3 Կամ՝ գցէք
*4.4 Եզեկ. ի. 39։
*4.4 Ովս. դ. 15։ ժբ. 12։ Գլ. ե. 5։
*4.4 Թու. իը. 3, 4։
*4.4 բ Օր. ժդ. 28։
*4.5 Ղև. է. 13։ իգ. 17։
*4.5 Ղև. իբ. 18, 21։ բ Օր. ժբ. 6։
*4.5 Սաղ. ձա. 12։
*4.6 Ես. իզ. 11։ Երեմ. ե. 3։ Անգ. բ. 17։ Հմր. 8, 9։
*4.8 Հմր. 6, 10, 11։
*4.9 բ Օր. իը. 22։ Անգ. բ. 17։
*4.9 Յովել ա. 4։ բ. 25։
*4.10 Ել. թ. 3, 6։ ժբ. 29։ բ Օր. իը. 27, 60։ Սաղ. հը. 50։
*4.10 Հմր. 6։
*4.11 Ծն. ժթ. 24, 25։ Ես. ժգ. 19։ Երեմ. խթ. 18։
*4.11 Զաք. գ. 2։ Յուդ. 23։
*4.11 Հմր. 6։
*4.12 Տես Եզեկ. ժգ. 5։ իբ. 30։ Ղուկ. ժդ. 31, 32։
*4.13 Սաղ. ճլթ. 2։ Դան. բ. 28։
*4.13 Գլ. ե. 8։ ը. 9։
*4.13 բ Օր. լբ. 13։ լգ. 29։ Միք. ա. 3։
*4.13 Ես. խէ. 4։ Երեմ. ժ. 16։ Գլ. ե. 8։ թ. 6։