Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խաղաղութիւն աւետարանողներ քարոզում են Սիօնի փրկութիւնը, որ պատրաստում…

Խաղաղութիւն աւետարանողներ քարոզում են Սիօնի փրկութիւնը, որ պատրաստում է Աստուծոյ ծառան։

1* Զարթնիր, զարթնիր, հագիր զօրութիւնդ, ով Սիօն, քո փառաւոր հանդերձները հագիր, ով Երուսաղէմ՝ * սուրբ քաղաք. Որովհետեւ * այլեւս պիտի միւսանգամ չþմտնէ քո մէջը անթլփատը եւ պիղծը։ 2* Քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղէմ, * բաց արա պարանոցիդ կապերը, ով Սիօնի գերի աղջիկը։ 3Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. * Դուք ձրի ծախուեցաք, եւ առանց փողի պիտի փրկուիք։ 4Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Իմ ժողովուրդն առաջ * իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտանալու, եւ Ասորեստանցիք զուր տեղը նորան ճնշեցին։ 5Եւ հիմա, ես ի՞նչ ունիմ այստեղ, ասում է Տէրը, որովհետեւ զուր վեր առնուեցաւ իմ ժողովուրդը, նորա վերայ իշխողները բղաւում են, ասում է Տէրը, եւ միշտ ամեն օր * հայհոյվում է իմ անունը։ 6Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես։

7* Ի՜նչ գեղեցիկ ես սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը * թագաւոր է։ 8Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում, որովհետեւ դէմ յանդիման պիտի տեսնեն, երբոր Տէրը ետ բերէ Սիօնին։ 9Աղաղակեցէք, բարձրաձայն ցնծացէք միասին, ով Երուսաղէմի փլատակներ. * որ Տէրը մխիթարեց իր ժողովրդին, * փրկեց Երուսաղէմին։ 10* Տէրը մերկացրել է իր սուրբ բազուկը, բոլոր ազգերի աչքի առաջին, եւ * երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստուծոյ փրկութիւնը։

11* Հեռացէք, հեռացէք, այնտեղից դուրս եկէք, պիղծ բանի մի դպչիք, դուրս եկէք նորա միջիցը, * մաքուր եղէք, ով Տիրոջ սպասները կրողները։ 12Որովհետեւ * հապճեպով չþպիտի դուրս գաք, եւ փախչելով էլ չէք գնալ, այլ * Տէրը պիտի գնայ ձեր առաջից եւ * ձեր թիկնապահը Իսրայէլի Աստուածն է։

13Ահա * իմ ծառան իմաստութիւնով պիտի վարուի, * պիտի մեծանայ եւ բարձրանայ եւ շատ փառաւորուի։ 14Ինչպէս որ շատերը ապշեցին քեզ վերայ, (այնպէ՜ս խանգարուած է * նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից.) 15Նոյնպէս պիտի զարմացնէ շատ ազգեր, * թագաւորները պիտի խփեն նորա առաջին իրանց բերանը. Որովհետեւ պիտի տեսնեն այն՝ * որ իրանց չէ պատմուած, եւ այն որ չեն լսած՝ պիտի իմանան։

*52.1 Գլ. ծա. 9, 17։

*52.1 Նէեմ. ժա. 1։ Գլ. խը. 2։ Մատ. դ. 5։ Յայտ. իա. 2։

*52.1 Գլ. լե. 8։ կ. 21։ Նաւ. ա. 15։ Յայտ. իա. 27։

*52.2 Տես Գլ. ծա. 23։

*52.2 Զաք. բ. 7։

*52.3 Սաղ. խդ. 12։ Գլ. խե. 13։ Երեմ. ժե. 13։

*52.4 Ծն. խզ. 6։ Գոր. է. 14։

*52.5 եզեկ. լզ. 20, 23։ Հռովմ. բ. 24։

*52.7 նաւ. ա. 15։ Հռովմ. ժ. 15։

*52.7 Սաղ. ղգ. 1։ ղզ. 10։ ղէ. 1։

*52.9 Գլ. ծա. 3։

*52.9 Տես Գլ. խը. 20։

*52.10 Տես Սաղ. ղը. 2, 3։

*52.10 Ղուկ. գ. 6։

*52.11 Գլ. խը. 20։ Երեմ. ծ. 8։ ծա. 6, 45։ Զաք. բ. 6, 7։ բ Կոր. զ. 17։ Յայտ. ժը. 4։

*52.11 Ղև. իբ. 2 ևլն։

*52.12 Տես Ել. ժբ. 33, 39։

*52.12 Միք. բ. 13։

*52.12 Գլ. ծը. 8։ Տես Ել. ժդ. 19։ Թու. ժ. 25։

*52.13 Գլ. խբ. 1։

*52.13 Փիլ. բ. 9։

*52.14 Սաղ. իբ. 6, 7։ Գլ. ծգ. 2, 3։

*52.15 Գլ. խթ. 7, 23։

*52.15 Գլ. ծե. 5։ Հռովմ. ժե. 21։ ժզ. 25, 26։ Եփես. գ. 5, 9։