Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նոր տաճարի փառքը, սեղանը և նաւակատիքը։ 1Եւ ինձ տարաւ դուռը այսինքն…

Նոր տաճարի փառքը, սեղանը և նաւակատիքը։

1Եւ ինձ տարաւ դուռը այսինքն * դէպի արեւելք նայող դուռը։ 2Եւ * ահա Իսրայէլի Աստուծոյ փառքը գալիս էր արեւելքի ճանապարհից, եւ * նորա ձայնը շատ ջրերի ձայնի նման էր, եւ * երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։ 3Եւ * տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի իբրեւ իմ տեսծ տեսիլքը, երբոր գալիս էի * քաղաքը աւերելու. Եւ տեսիլքները նման էին այն տեսիլքին, որ տեսել էի * Քոբար գետի մօտ. Եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։

4Եւ * Տիրոջ փառքը եկաւ տունը այն դռան ճանապարհովը որի երեսը դէպի արեւելք է։ 5* Եւ հոգին վեր առաւ ինձ եւ տարաւ ներսի գաւիթը, եւ ահա * Տիրոջ փառքը լցրել էր տունը։ 6Եւ ես տանիցը դէպի ինձ մի խօսող լսեցի, եւ * մի մարդ կանգնել էր կշտիս։ 7Եւ ասեց ինձ. Մարդի որդի, տես իմ * աթոռի տեղը եւ * ոտների գարշապարների տեղը, ուր որ ես պիտի բնակուեմ * Իսրայէլի որդկանց մէջ յաւիտեան. Եւ * այլ եւս պիտի չþպղծեն Իսրայէլի տունը իմ անունը՝ իրանք եւ իրանց թագաւորները իրանց պոռնկութիւններովը եւ իրանց թագաւորների * դիերովը իրանց բարձրաւանդակներումը, 8* Իրանց սեմերը իմ սեմերի հետ եւ իրանց դրանդիքը իմ դրանդիքի մօտ դնելով. Թէեւ պատը կար իմ եւ նորանց մէջտեղ. Բայց նորանք պղծեցին իմ սուրբ անունը իրանց արած պղծութիւններովը, եւ ես սպառեցի նորանց իմ բարկութիւնովը։ 9Հիմա թող հեռացնեն իրանց պոռնկութիւնը եւ իրանց թագաւորների * դիակները ինձանից. Եւ * ես կþբնակուեմ նորանց մէջ յաւիտեան։

10Դու, մարդի որդի, պատմիր * Իսրայէլի տանը այս տունը, որ ամաչեն իրանց անօրէնութիւններիցը. Եւ թող չափեն գաղափարը։ 11Եւ եթէ ամաչեն բոլոր իրանց արածներիցը, տանը ձեւը եւ նորա կարգաւորութիւնը եւ նորա ելքերը եւ մուտքերը եւ նորա բոլոր ձեւերը, եւ նորա կանոնները եւ նորա բոլոր ձեւերը եւ նորա բոլոր օրէնքները հասկացրու նորանց, եւ գրիր նորանց աչքի առաջին, որ նորանք պահեն նորա բոլոր ձեւը, եւ նորա բոլոր կանոնները եւ կատարեն նորանց։ 12Սա է տաճարի օրէնքը. * սարի գլխին նորա բոլոր գաւառը շուրջանակի ամենասուրբ է. Ահա սա է տաճարի օրէնքը։

13Եւ սորանք են սեղանի չափերը կանգունով, (* կանգունը՝ մէկ կանգուն եւ մէկ թաթ) եւ խորքը մէկ կանգուն բարձր եւ մէկ կանգուն լայն, եւ նորա սահմանը եզերքի վերայ շուրջանակի մէկ թիզ. Եւ սա սեղանի հիմքն է։ 14Եւ գետնի խորքից մինչեւ տակի շրջանակը երկու կանգուն եւ լայնութիւնը մէկ կանգուն, եւ փոքր շրջանակից մինչեւ մեծ շրջանակը չորս կանգուն եւ լայնութիւնը մէկ կանգուն։ 15Եւ կրակարանը չորս կանգուն, եւ կրակարանից վերեւ չորս եղջիւրները։ 16Եւ կրակարանը տասնեւերկու կանգուն երկայն՝ տասնեւերկու կանգուն լայնութեամբ՝ քառակուսի նորա չորս կողմի վերայ։ 17Եւ շրջանակը տասնեւչորս երկայն եւ տասնեւչորս լայնութիւնով իր չորս քառակողմերին, եւ սահմանը նորա շուրջը կէս կանգուն, եւ նորա խորքը մէկ կանգուն շուրջանակի. Եւ * նորա աստիճանները դէպի արեւելք էին։

18Եւ ասեց ինձ. Մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Սորանք են սեղանի կանոնները նորան շինելիս, որ նորա վերայ ողջակէզ մատուցանեն եւ * նորա վերայ արիւն սրսկեն։

19Եւ տուր Ղեւտացի քահանաներին, որոնք * Սադովկի սերունդիցն են որ մօտենում են ինձ, ասում է Տէր Եհովան, ինձ ծառայելու համար, * արջառներից մէկ զուարակ մեղքի պատարագի համար։ 20Առ նորա արիւնիցը եւ քսիր նորա չորս եղջիւրներին եւ շրջանակի չորս անկիւններին եւ սահմանին շուրջանակի, եւ նորան սրբիր եւ քաւիր նորան։ 21Եւ առ մեղքի պատարագի զուարակը եւ * այրիր նորան տաճարի որոշուած տեղը * սրբարանից դուրս։ 22Եւ երկրորդ օրը մի կատարեալ այծի նոխազ մատուցրու մեղաց պատարագի համար, եւ սրբեն սեղանը ինչպէս որ սրբեցին զուարակովը։ 23Երբոր սրբելը վերջացնես մի կատարեալ զուարակ մատուցրու արջառներից եւ ոչխարներից մի կատարեալ խոյ։ 24Եւ նորանց մատուցրու Տիրոջ առաջին, եւ * քահանաները նորանց վերայ աղ ածեն եւ նորանց աղջակէզ մատուցանեն Տիրոջը։ 25* Եօթն օր մատուցանես օրը մէկ նոխազ մեղքի պատարագի համար, եւ արջառներից մի զուարակ եւ ոչխարներից մի խոյ, կատարեալները պիտի մատուցուին։ 26Եօթն օր քաւութիւն անեն սեղանին եւ նորան սրբեն, եւ նորան նուիրեն։ 27* Եւ երբոր այդ օրերը վերջանան, այն ժամանակ ութերորդ օրը եւ այնուհետեւ էլ պէտք է քահանաները սեղանի վերայ մատուցանեն ձեր ողջակէզները եւ ձեր խաղաղութեան զոհերը. Եւ * ես պիտի ընդունեմ ձեզ, ասում է Տէր Եհովան։

*43.1 Գլ. ժ. 19։ խդ. 1։ խզ. 1։

*43.2 Գլ. ժա. 23։

*43.2 Գլ. ա. 24։ Յայտ. ա. 15։ ժդ. 2։ ժթ. 1, 6։

*43.2 Գլ. ժ. 4։ Յայտ. ժը. 1։

*43.3 Գլ. ա. 4, 28։ ը. 4։

*43.3 Երեմ. ա. 10։

*43.3 Գլ. ա. 3։ գ. 23։

*43.4 Տես Գլ. ժ. 19։ խդ. 2։

*43.5 Գլ. գ. 12, 14։ ը. 3։

*43.5 գ Թագ. ը. 10, 11։ Գլ. խդ. 4։

*43.6 Գլ. խ. 3։

*43.7 Սաղ. ղթ. 1։

*43.7 ա Մն. իը. 2։ Սաղ. ղթ. 5։

*43.7 Ել. իթ. 45։ Սաղ. կը. 16։ ճլբ. 14։ Յովել. գ. 17։ Յովհ. ա. 14։ բ Կոր. զ. 16։

*43.7 Ղև. իզ. 30։ Երեմ. ժզ. 18։

*43.7 Գլ. լթ. 7։

*43.8 Տես գ Թագ. ժզ. 14։ իա. 4, 5, 7։ Գլ. ը. 3։ իգ. 39։ խդ. 7։

*43.9 Հմր. 7։

*43.9 Հմր. 7։

*43.10 Գլ. խ. 4։

*43.12 Գլ. խ. 2։

*43.13 Գլ. խ. 5։ խա. 8։

*43.17 Տես Ել. ի. 26։

*43.18 Ղև. ա. 5։

*43.19 Գլ. խդ. 15։

*43.19 Ել. իթ. 10, 12։ Ղև. ը. 14, 15։ Գլ. խե. 18, 19։

*43.21 Ել. իթ. 14։

*43.21 Եբր. ժգ. 11։

*43.24 Ղև. բ. 13։

*43.25 Ել. իթ. 35, 36։ Ղև. ը. 33։

*43.27 Տես Ղև. թ. 1։

*43.27 Յոբ խբ. 8։ Գլ. ի. 40, 41։ Հռովմ. ժբ. 1։ ա Պետ. բ։