Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աբիսողոմի յեղափոխութիւնը։ Դաւիթի փախչելը։ 1Եւ * եղաւ սոր…

Աբիսողոմի յեղափոխութիւնը։ Դաւիթի փախչելը։

1Եւ * եղաւ սորանից յետոյ որ Աբիսողոմն իր համար * կառքեր եւ ձիեր եւ յիսուն մարդ սուրհանդակ շինեց։ 2Եւ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհի մօտ, եւ ամեն մարդ որ դատ էր ունենում որ գայ թագաւորի մօտ դատաստանի՝ Աբիսողոմը նորան կանչում էր իր մօտ եւ ասում. Դու ո՞ր քաղաքից ես, եւ նա ասում էր. Իսրայէլի ցեղերի մէկիցն է ծառադ։ 3Եւ Աբիսողոմը նորան ասում էր. Տես քո ճանապարհները լաւ եւ ուղիղ են, բայց դու լսող չþունես թագաւորի կողմից։ 4Եւ Աբիսողոմն ասում էր. * Երանի՜ թէ ինձ դատաւոր դնէին այս երկրումը, եւ ինձ մօտ գար ամեն ով վէճ եւ դատ ունենար, եւ ես կþարդարացնէի նորան։ 5Եւ երբոր մի մարդ նորան մօտենում էր նորան երկրպագելու, նա իր ձեռքը մեկնում էր եւ նորան բռնում եւ համբուրում նորան։ 6Եւ Աբիսողոմն այսպէս էր անում բոլոր իսրայէլին, որ դատուելու համար գալիս էին թագաւորի մօտ. Եւ Աբիսողոմը գողացաւ Իսրայէլի մարդկանց սիրտերը։

7Եւ * * քառասուն տարի անցնելուց յետոյ եղաւ որ Աբիսողոմն ասեց թագաւորին. Թող գնամ իմ ուխտերը կատարեմ Քեբրոնում որ արել եմ Տիրոջը համար։ 8Որովհետեւ ծառադ ուխտ եմ արել, երբոր ես բնակվում էի Ասորիների Գեսուրումն ասելով. Եթէ Տէրն ինձ Երուսաղէմ դարձնէ, ես Տիրոջն եմ ծառայելու։ 9Եւ թագաւորն ասեց նորան. Գնա խաղաղութեամբ. Եւ նա վեր կացաւ ու գնաց Քեբրոն։ 10Եւ Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրայէլի բոլոր ցեղերին ասելով. Երբոր փողի ձայնը լսէք, ասեցէք՝ Աբիսողոմը թագաւոր եղաւ Քեբրոնում։ 11Եւ Աբիսողոմի հետ երկու հարիւր մարդ գնաց Երուսաղէմից * հրաւիրուած. Եւ նորանք գնացին միամտութեամբ, եւ ոչինչ չþգիտէին։ 12Եւ Աբիսողոմը զոհերը զոհելիս՝ մարդ ուղարկեց * Դաւիթի խորհրդակից * Գեղոնացի Աքիտոփելին ու բերաւ նորան քաղաք՝ * Գեղոնիցը։ Եւ դաւաճանութիւնը զօրացաւ. Եւ ժողովուրդը գնալով * շատանում էր Աբիսողոմի հետ։

13Եւ մէկ լրաբեր եկաւ Դաւիթի մօտ ասելով. * Իսրայէլի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է։ 14Եւ Դաւիթն ասեց իր բոլոր ծառաներին, որ իր հետ Երուսաղէմումն էին. Վեր կացէք եւ * փախչենք. Որովհետեւ մեզ համար ազատութիւն չի լինիլ Աբիսողոմի երեսից. Շտապեցէք գնալու, մի գուցէ նա շուտով մեզ հասնէ եւ մեզ վերայ չարիք բերէ եւ քաղաքը զարկէ սուրի բերանով։ 15Եւ թագաւորի ծառաներն ասեցին թագաւորին. Ամեն ինչ որ մեր տէր թագաւորը բարեհաճէ, ահա մենք քո ծառաները։

16Եւ դուրս ելաւ թագաւորը եւ նորա բոլոր տունը նորա ետեւից. Եւ թագաւորը * տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։ 17Եւ թագաւորը դուրս եկաւ եւ բոլոր ժողովուրդը նորա ետեւից եւ կանգնեցին Բեթհամերհագում։ 18Եւ նորա կողմին անց էին կենում նորա բոլոր ծառաները, բոլոր * Քերեթիները եւ բոլոր * Փելեթիները, եւ բոլոր Գէթացիները՝ վեց հարիւր մարդ որ եկել էին նորա ետեւից գէթիցը անցնում էին թագաւորի առաջով։ 19Եւ թագաւորն ասեց * Գէթացի Եթթիին. Ի՞նչու համար ես դու էլ գնում մեզ հետ. Ետ դարձիր եւ մնա թագաւորի մօտ. Որովհետեւ դու օտարական եւ պանդուխտ ես քո տեղումը։ 20Քո գալը երէկ էր, եւ այսօր քեզ խախտե՞մ մեզ հետ գնալու. Եւ ես թող գնամ՝ ուր որ գնում եմ. Դու ետ դարձիր եւ քո եղբայրներին էլ ետ դարձրու. Քեզ հետ լինի ողորմութիւն եւ ճշմարտութիւն։ 21Եւ Եթթին պատասխանեց թագաւորին եւ ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է իմ տէր թագաւորը, որ այնտեղ ուր որ լինի իմ տէր թագաւորը թէ մահուան մէջ թէ կենդանութեան մէջ՝ ծառադ էլ պիտի այնտեղ լինի։ 22Եւ Դաւիթն ասեց Եթթիին. Եկ անցիր։ Եւ Գէթացի Եթթին անցաւ իր հետ եղող բոլոր մարդկանցով եւ բոլոր ընտանիքներովը։ 23Եւ բոլոր երկիրը լաց էր լինում մեծ ձայնով, եւ բոլոր ժողովուրդը անց էր կենում, եւ թագաւորը անց կացաւ * Կեդրոն հեղեղատովը. Եւ բոլոր ժողովուրդը անց էր կենում ճանապարհի առաջովը անապատը։

24Եւ ահա * Սադովկն էլ եւ բոլոր Ղեւտացիները նորա հետ տանում էին Աստուծոյ ուխտի տապանակը. Եւ Աստուծոյ տապանակը կանգնեցրին. Եւ Աբիաթարը վեր * գնաց մինչեւ որ բոլոր ժողովուրդը քաղաքիցը դուրս գալը վերջացրեց։ 25Եւ թագաւորն ասեց Սադովկին. Աստուծոյ տապանակը ետ դարձրու քաղաքը. Եթէ ես շնորհք եմ գտել Տիրոջ աչքի առաջին, նա ինձ * ետ կþդարձնէ եւ ինձ տեսնել կþտայ իրան եւ իր բնակարանը։ 26Բայց եթէ նա այսպէս ասէ թէ * Ես քեզ չեմ հաւանում, ահա ես, թող ինձ անէ ինչպէս որ հաճելի է իր աչքին։ 27Եւ թագաւորն ասեց Սադովկ քահանային. Ով * տեսանող, ետ դարձիր քաղաքը խաղաղութեամբ եւ քո որդի աքիմաասը եւ Աբիաթարի որդի Յովնաթանը ձեր երկու որդիքը ձեզ հետ։ 28տեսէք ես * անապատի դաշտերումը ուշանալու եմ, մինչեւ որ ձեզանից խօսք գայ որ ինձ իմացնէք։ 29Եւ Սադովկն ու Աբիաթարն Աստուծոյ տապանակը ետ դարձրին Երուսաղէմ եւ իրանք մնացին այնտեղ։

30Եւ Դաւիթը վեր էր գնում Ձիթենեաց զառիվերովը, եւ վեր գնալով լաց էր լինում, եւ * իր գլուխը ծածկած եւ * ոտքերը բոբիկ էր գնում. Եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր գլուխը ծածկել էր եւ * վեր էին գնում լաց լինելով։ 31Եւ Դաւիթին պատմեցին ասելով. * Աքիտոփէլը ապստամբների հետ Աբիսողոմի մօտ է։ Եւ Դաւիթն ասեց. Յիմարացրու * Աքիտոփէլի խորհուրդը, աղաչում եմ, ով Տէր։ 32Եւ եղաւ երբոր Դաւիթն եկաւ մինչեւ բլուրի գլուխը, ուր նա երկրպագութիւն արաւ Աստուծոյ, ահա նորան դիմաւորեց Արաքացի Քուսին՝ * իր պատմուճանը պատառած եւ հողը գլխին։ 33Եւ Դաւիթն ասեց նորան. Եթէ ինձ հետ գաս, * ինձ վերայ բեռ կþլինես։ 34Եւ եթէ ետ դառնաս քաղաքը եւ Աբիսողոմին ասես. * Ես քեզ ծառայ դառնամ, ով թագաւոր. Ես առաջուց քո հօր ծառան էի, եւ հիմա էլ քո ծառան եմ. Այն ժամանակ դու կþցրուես ինձ համար Աքիտոփէլի խորհուրդը։ 35Եւ ահա այնտեղ քեզ հետ կան Սադովկ եւ Աբիաթար քահանաները, եւ ամեն ինչ որ թագաւորի տանիցը լսես, * իմացրու Սադովկ եւ Աբիաթար քահանաներին։ 36Ահա այնտեղ նորանց հետ են նորանց երկու որդիքը՝ Աքիմաաս Սադովկի եւ Յովնաթան Աբիաթարի որդին. Եւ ինձ մօտ ուղարկեցէք նորանց ձեռքովը ամեն ինչ բան որ լսէք։ 37Եւ * Դաւիթի բարեկամ Քուսին եկաւ քաղաքը. Եւ * Աբիսողոմն եկաւ Երուսաղէմ։

*15.1 Գլ. ժբ. 11։

*15.1 գ Թագ. ա. 5։

*15.4 Դատ. թ. 29։

*15.7 Ըստ ոմանց՝ չորս

*15.7 ա Թագ. ժզ. 1։

*15.11 ա Թագ. թ. 13։ ժզ. 3, 5։

*15.12 ա Մն. իէ. 33։ Սաղ. խա. 9։ ծե. 12-14։

*15.12 Գլ. ժա. 3։ ժզ. 20։ ժէ. 1, 14, 23։ իգ. 34։

*15.12 Յես. ժե. 51։

*15.12 Սաղ. գ. 1։

*15.13 Դատ. թ. 3։

*15.14 Գլ. ժթ. 9։ Սաղ. գ. վերնագիրը։

*15.16 Գլ. ժզ. 21, 22։

*15.18 ա Թագ. լ. 14։

*15.18 Գլ. ը. 18։

*15.19 Գլ. ժը. 2։

*15.23 Յօհ. ժը. 1։

*15.24 Գլ. ը. 17։ ի. 25։ գ Թագ. դ. 4 ևլն։

*15.24 ողջակէզ մատուցրեց

*15.25 Սաղ. խգ. 3։

*15.26 Թու. ժդ. 8։ Գլ. իբ. 20։ գ Թագ. ժ. 9։ բ Մն. թ. 8։ Ես. կբ. 4։

*15.27 ա Թագ. թ. 9։

*15.28 Գլ. ժէ. 16։ Յես. ե. 10։

*15.30 Գլ. ժթ. 4։ Եսթ. զ. 12։ Երեմ. ժդ. 3, 4։

*15.30 Ես. ի. 2, 4։

*15.30 Սաղ. ճիզ. 6։

*15.31 Սաղ. գ. 1, 2։ ծե. 12 ևլն։

*15.31 Գլ. ժզ. 23։ ժէ. 14, 23։

*15.32 Գլ. ա. 2։

*15.33 Գլ. ժթ. 35։

*15.34 Գլ. ժզ. 19։

*15.35 Գլ. ժէ. 15, 16։

*15.37 Գլ. ժզ. 16։ ա Մն. իէ. 33։

*15.37 Գլ. ժզ. 15։