Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հառաչելով աղաչանք, որ Աստուած օգնէ մեծ նեղութիւնից։ Դաւիթի երգ.&nb…

Հառաչելով աղաչանք, որ Աստուած օգնէ մեծ նեղութիւնից։

Դաւիթի երգ. * երբոր քարայրումն էր. Աղօթք։

1Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. Իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում։

2* Իմ հառաչանքը թափում եմ նորա առաջին. Իմ նեղութիւնը պատմում եմ նորա առաջին։

3* Երբոր հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը. * այն ճանապարհումը, որ գնում եմ, որոգայթ լարեցին ինձ համար։

4Նայիր աջ կողմին եւ տես. * մէկը չþկայ որ ինձ ճանաչէ. Ապաստանը կորաւ ինձանից. Մէկը չþկայ որ իմ անձի համար հոգս անէ։

5Տէր, դէպի քեզ եմ աղաղակում եւ ասում. * Դու ես իմ յոյսը՝ * իմ բաժինը * կենդանեաց երկրումը։

6Նայիր դէպի իմ աղաղակը, որ * շատ խեղճ եմ. Փրկիր ինձ իմ հալածիչներիցը որ ինձանից զօրաւոր են։

7Իմ անձը հանիր բանտիցը որ գոհանամ քո անունիցը. * արդարները կþպատեն ինձ, * երբոր ինձ բարուիւն անես։

*142.1 ա Թագ. իբ. 1։ իդ. 3։

*142.2 Սաղ. ճբ. վերնագիրը։

*142.3 Սաղ. ճխգ. 4։

*142.3 Սաղ. ճխ. 5։

*142.4 Սաղ. լա. 11։ ձը. 8, 18։

*142.5 Սաղ. խզ. 1։ ղա. 2։

*142.5 Սաղ. ժզ. 5։ հգ. 26։ ճժթ. 57։ Ողբ գ. 24։

*142.5 Սաղ. իէ. 13։

*142.6 Սաղ. ճժզ. 6։

*142.7 Սաղ. լդ. 2։

*142.7 Սաղ. ժգ. 6։ ճժթ. 17։