Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Շնութիւնից զգուշացնող խրատներ։ 1Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը…

Շնութիւնից զգուշացնող խրատներ։

1Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը, եւ ականջ դիր իմ հանճարին,

2Որ խոհեմութիւն պահես, եւ քո շրթունքները * գիտութիւն պահեն։

3* Որովհետեւ օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը * իւղից կակուղ է.

4Բայց նորա վախճանը դառն է * օշինդրի պէս, սուր է * երկսայրի սուրի պէս։

5* Նորա ոտները իջնում են մահը, դժոխքին են հասնում նորա քայլերը։

6Կեանքի ճանապարհովը նա բնաւ չի գնալ, նորա ճանապարհները փոփոխական են. Դու չþգիտես։

7Եւ հիմա, որդեակք, ինձ լսեցէք, եւ մի հեռանաք իմ բերանի խօսքերիցը։

8Այն կնկանից հեռու պահիր քո ճանապարհը, եւ չþմօտենաս նորա տան դռանը.

9Որ մի գուցէ քո փառքն ուրիշներին տաս, եւ քո տարիներն անողորմին։

10Որ մի գուցէ օտարները կշտանան քո զօրութիւնիցը, եւ քո վաստակը օտարի տունը գնայ.

11Եւ դու քո վերջումը հառաչես, երբոր միսդ ու մարմինդ կþմաշուին.

12Եւ ասես. Ի՜նչպէս ես * խրատը ատեցի, եւ սիրտս անարգեց * յամդիմանութիւնը.

13Եւ չþլսեցի ինձ խրատողի ձայնը, եւ իմ ականջները չþտուի իմ ուսուցիչներին։

14Քիչ է մնացել որ ամեն մի չարութեան մէջ լինիմ, ժողովքի եւ ժողովրդի մէջ լինելովս։

15Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։

16Քո աղբիւրները տարածուին դրսումը, հրապարակներումը՝ ջրերի վտակները։

17Մինակ քոնը լինին, եւ ոչ թէ օտարներինը եւ քոնը։

18Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր * քո երիտասարդութեան կնոջ հետ.

19* Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։

20Եւ ի՞նչու համար, որդեակս, * օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես։

21* Որովհետեւ Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները։

22* Չարագործին պիտի բռնեն նորա անօրէնութիւնները, եւ նա պիտի բռնուի իր մեղքի չուաններովը։

23* Նա պիտի մեռնի առանց խրատի, եւ պիտի մոլորուի իր յիմարութեան շատութիւնովը։

*5.2 Մաղ. բ. 7։

*5.3 Գլ. բ. 16։ զ. 24։

*5.3 Սաղ. ծե. 21։

*5.4 Ժող. է. 26։

*5.4 Եբր. դ. 12։

*5.5 Գլ. է. 27։

*5.12 Գլ. ա. 29։

*5.12 Գլ. ա. 25։ ժբ. 1։

*5.18 Մաղ. բ. 14։

*5.19 Տես Երգ բ. 9։ դ. 5։ է. 3։

*5.20 Գլ. բ. 16։ է. 5։

*5.21 բ Մն. ժզ. 9։ Յոբ լա. 4։ լդ. 21։ Գլ. ժե. 3։ Երեմ. ժզ. 17։ լբ. 19։ Ովս. է. 2։ Եբր. դ. 13։

*5.22 Սաղ. թ. 15։

*5.23 Յոբ դ. 21։ լզ. 12։