Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աբրահամի միւս կանայքը, մահը եւ թաղումը։ Իսմայէլի ցեղը։ Եսաւը եւ Յակոբ…
Աբրահամի միւս կանայքը, մահը եւ թաղումը։ Իսմայէլի ցեղը։ Եսաւը եւ Յակոբը։ Անդրանկութեան ծախելը։
1Եւ Աբրահամը դարձեալ կին առաւ, եւ նորա անունը Քետուրա էր։ 2Եւ * նա Զեմրանին եւ Յեկսանին եւ Մադանին եւ Մադիանին եւ Յեսբոնին եւ Սովէին ծնեց նորա համար։ 3Եւ Յեկսանը ծնեց Սաբային եւ Դեդանին. Եւ Դեդանի որդիքն էին Ասուրիմ եւ Լատուսիմ եւ Լովոմիմ։ 4Եւ Մադիանի որդիքը՝ Գեփա եւ Ափէր եւ Ենովք եւ Աբիդա եւ Ելդագա էին, սորանք ամենը Քետուրայի որդիքն էին։
5Եւ * Աբրահամն իր բոլոր ունեցածը տուաւ Իսահակին. 6Բայց Աբրահամի հարճերի որդկանցը Աբրահամը պարգեւներ տուաւ, եւ նորանց իր որդի Իսահակի մօտիցը՝ քանի որ * տակաւին կենդանի էր՝ դէպի արեւելք * արեւելեան երկիրը արձակեց։
7Եւ սա է Աբրահամի կենաց տարիների օրերը, որ ինքը ապրեց, հարիւր եօթանասնեւհինգ տարի։ 8Եւ Աբրահամը * լաւ ծերութեամբ ալեւորած եւ իր օրերիցը կշտացած աւանդեց իր հոգին եւ մեռաւ, եւ * իր ժողովրդին խառնուեցաւ։ 9Եւ * իր որդիքը Իսահակը եւ Իսմայէլը թաղեցին նորան Մաքփելայի այրումը, որ Քետացի Սահառի որդի Եփրոնի արտումը Մամբրէի դիմացն է. 10* Այն արտը որ Աբրահամը Քետի որդիներիցը ծախու առել էր. * այն տեղ թաղուեցաւ Աբրահամը եւ իր կինը Սարրան։
11Եւ եղաւ որ Աբրահամի մեռնելուց յետոյ Աստուած օրհնեց նորա որդի Իսահակը. Եւ Իսահակը * Լահայ-րօյի ջրհորի մօտ էր բնակվում։
12Եւ սորանք են Աբրահամի որդի Իսմայէլի ծնունդքը, որին Սարրայի * Եգիպտացի աղախին Հագարը ծնեց Աբրահամի համար։ 13Եւ * Իսմայէլի որդկանց անունները սորանք են իրանց անուններովը եւ իրանց ծնունդներովը. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, յետոյ Կեդար եւ Ադբեէլ եւ Մաբսամ, 14Եւ Մասմա եւ Դումա եւ Մասսէ, 15* Քոդադ եւ Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա։ 16Սորանք են Իսմայէլի որդիքը. Եւ սորանք են նորանց անուններն իրանց վրաններովը եւ իրանց գեղերովը՝ * տասներկու իշխաններ էին իրանց ազգերի համեմատ։ 17Եւ սա է Իսմայէլի կենաց օրերը՝ հարիւր երեսունեւեօթը տարի. Եւ իր հոգին աւանդեց եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ։ 18Եւ Իսմայելացիք բնակուեցին * Եւիլայից մինչեւ Սուր, որ Եգիպտոսի դիմացը Ասորեստան գնալու ճանապարհի վերայ է. * բոլոր իր եղբայրների առջեւ բնակուեց։
19Եւ Աբրահամի որդի Իսահակի ծնունդները սորանք են. * Աբրահամը ծնեց Իսահակին։ 20Եւ Իսահակը քառասուն տարեկան էր, երբոր Միջագետից * Ասորի Բաթուէլի աղջիկ՝ * Ասորի Լաբանի քոյր Ռեբեկային իրան կին առաւ։ 21Եւ Իսահակն աղաչեց Եհովային իր կնոջ համար որ ամուլ էր. Եւ * Եհովան լսեց նորա աղաչանքը. Եւ * նորա կինը Ռեբեկան յղացաւ։ 22Եւ տղերքը խաղում էին նորա արգանդումը. Եւ նա ասեց. Եթէ այսպէս է, ինչո՞ւ եղաւ ինձ այս. Եւ * գնաց Եհովային հարցնելու։ 23Եւ Եհովան ասեց նորան. * Երկու ազգեր կան արգանդիդ մէջ, եւ երկու ժողովուրդներ կþբաժանուին քո որովայնից. Եւ ժողովրդի * մէկը միւսից զօրաւոր կþլինի, եւ * մեծը կþծառայէ փոքրին։ 24Եւ երբոր նորա օրերը լրացան որ ծնէր, եւ ահա երկուորեակ էին նորա արգանդումը։ 25Եւ առաջինը ելաւ կարմրագոյն, * բոլոր մարմինը մազոտ վերարկուի պէս էր. Եւ նորա անունը * Եսաւ դրին, 26Եւ նորանից յետոյ ելաւ նորա եղբայրը, եւ նորա * ձեռքը բռնել էր Եսաւի գարշապարիցը, եւ * նորա անունը * Յակոբ դրին. Եւ Իսահակը վաթսուն տարեկան էր նորանց ծնելու ժամանակը։ 27Եւ մանուկները մեծացան. Եւ Եսաւը * վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղաւ. Իսկ * Յակոբը համեստ մարդ էր և * բնակվում էր վրանների մէջ։ 28Եւ Իսահակը սիրում էր Եսաւին, որովհետեւ * որս էր ուտում. * բայց Ռեբեկան Յակոբին էր սիրում։
29Մի օր Յակոբը թան էր եփում. Եսաւը դաշտից եկաւ եւ սոված թուլացած էր։ 30Եւ Եսաւը ասեց Յակոբին. Խնդրեմ՝ այդ շիկաթանիցը թող տուր ուտեմ. Որովհետեւ ես թուլացել եմ. Սորա համար անունը * Եդովմ կոչուեցաւ։ 31Եւ Յակոբն ասեց. Ծախիր ինձ վերայ այս օր քո անդրանկութիւնը։ 32Եւ Եսաւն ասեց. Ահա ես գնալով մեռնելու եմ, եւ ի՞նչ եւ ի՞նչ պէտք է ինձ անդրանկութիւն։ 33Եւ Յակոբն ասեց. Այս օր ինձ երդում արա. Եւ նա երդում արաւ նորան, եւ * իր անդրանկութիւնը ծախեց Յակոբին։ 34Եւ Յակոբն Եսաւին հաց եւ ոսպի թան տուաւ, եւ նա կերաւ եւ խմեց, եւ վեր կացաւ եւ գնաց. Եւ Եսաւն անարգեց անդրանկութիւնը։
*25.2 ա Մն. ա. 32։
*25.5 Գլ. իդ. 36։
*25.6 Գլ. իա. 14։
*25.6 Դատ. զ. 3։
*25.8 Գլ. ժե. 15։ խթ. 29։
*25.8 Գլ. լե. 29։ խթ. 33։
*25.9 Գլ. լե. 29։ ծ. 13։
*25.10 Գլ. իգ. 16։ ծ. 13։
*25.10 Գլ. խթ. 34։
*25.11 Գլ. ժզ. 14։ իդ. 62։
*25.12 Գլ. ժզ. 15։
*25.13 ա Մն. ա. 29։
*25.15 ա Մն. ա. 30։
*25.16 Գլ. ժէ. 20։
*25.18 Գլ. բ. 11։ ա Թագ. ժե. 7։
*25.18 Գլ. ժզ. 12։
*25.19 Մատ. ա. 2։
*25.20 Գլ. իբ. 23։
*25.20 Գլ. իդ. 29։
*25.21 բ Թագ. իա. 14։ իդ. 25։ ա Մն ե. 20։ բ Մն. լգ. 13։ Եզր. ը. 23։
*25.21 Հռովմ. թ. 10։
*25.22 ա Թագ. թ. 9։ ժ. 22։
*25.23 Գլ. ժէ. 16։ իդ. 60։
*25.23 բ Թագ. ը. 14։
*25.23 Գլ. իէ. 29։ Մաղ. ա. 3։ Հռովմ. թ. 12։
*25.25 Գլ. իէ. 11, 16, 23։
*25.25 Մազոտ
*25.26 Ովս. ժբ. 3։
*25.26 Գլ. իէ. 36։
*25.26 Գարշապար բռնող։
*25.27 Գլ. իէ. 3, 5։
*25.27 Յոբ. ա. 1, 8։ բ. 3։ Սաղ. լէ. 37 տես։
*25.27 Եբր. ժա. 9։
*25.28 Գլ. իէ. 19, 25, 31։
*25.28 Գլ. իէ. 6։
*25.30 Կարմիր։
*25.33 Եբր. ժբ. 16։