Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մովսէսի երգը։ Դառը ջուրը քաղցրացնում է. 1Այն ժամանակ երգեց *&…
Մովսէսի երգը։ Դառը ջուրը քաղցրացնում է.
1Այն ժամանակ երգեց * Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը այս երգը Եհովայի համար, եւ խօսեցին ասելով.
Երգում եմ Եհովային, որովհետեւ փառքով փառաւորեալ է.
Ձին եւ ձիաւորը ծովը գցեց.
2Եհովան իմ զօրութիւնն ու իմ * գովութիւնն է,
Եւ իմ փրկութիւնը եղաւ.
Նա իմ Աստուածն է. Եւ ես կþփառաւորեմ նորան.
* Նա իմ հօր Աստուածն է, եւ ես * կþբարձրացնեմ նորան։
3Եհովան * հզօր պատերազմող է.
* Անունը ԵՀՈՎԱՅ է։
4* Փարաւօնի կառքերն ու նորա զօրքերը ծովը գցեց.
Եւ * նորա ընտիր կառամարտիկները Կարմիր ծովի մէջ ընկղմուեցան։
5* Անդունդները ծածկեցին նորանց.
* Նորանք իջան խորերը ինչպէս քար։
6* Քո աջ ձեռքն, ով Եհովայ, փառաւորուած է զօրութեամբ.
Քո աջ ձեռքը, ով Եհովայ, խորտակեց թշնամուն։
7Եւ * քո փառքի մեծութեամբը խորտակում ես քեզ դէմ վեր կացողներին.
Ուղարկում ես քո բարկութիւնը, եւ * ուտում է նորանց * յարդի պէս։
8Եւ * քո շունչի փչելովը ջրերը ժողովուեցան.
* Հեղեղները կանգնեցին դէզի պէս.
Անդունդները պաղեցին ծովի միջումը։
9* Թշնամին ասեց. Հալածեմ՝ հասնեմ,
* Աւար բաժանեմ.
Անձս նորանցից կշտանայ.
Քաշեմ սուրս.
Ձեռքս նորանց յափշտակէ։
10* Փչեցիր քո քամիովը. * ծովը ծածկեց նորանց.
Կապարի պէս ընկղմուեցան զօրաւոր ջրերի մէջ։
11Ո՞վ է * աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ.
Ո՞վ է քեզ պէս՝ * սրբութեան մէջ փառաւորուած օրհնութիւններով սքանչելի,
* Հրաշքներ անող։
12Մեկնեցիր քո աջ ձեռքը.
Երկիրը կլանեց նորանց։
13Քո ողորմութիւնովը * առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր.
Քո զօրութիւնովը տարիր նորանց * քո սուրբ բնակարանը։
14* Ժողովուրդները լսում են և կþսարսափեն.
* Ցաւ է բռնելու Փղշտացի բնակիչներին։
15Այն ժամանակ * Եդովմի իշխանները կþտագնապեն.
* Մովաբի զօրաւորներին դող կþբռնէ.
* Կþհալուին Քանանի բոլոր բնակիչները։
16* Նորանց վերայ վախ ու դող կþընկնէ,
Քո բազուկի մեծութիւնիցը * կþսառչեն քարի պէս.
Մինչեւ որ անցնէ ժողովուրդդ, ով Եհովայ,
Մինչեւ որ անցնէ այս ժողովուրդը, * որ դու ստացար։
17Դու կþբերես նորանց եւ * կþտնկես նորանց քո ժառանգութեան սարի վերայ,
Այն տեղը, որ քո բնակութեան համար շինեցիր, ով Եհովայ.
Այն * սրբարանը, Տէր, որ քո ձեռքերը շինեցին։
18* Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։
19Որովհետեւ * Փարաւօնի ձիերը նորա կառքերովն ու ձիաւորներովը ծովը մտան, եւ * Եհովան ծովի ջրերը նորանց վերայ ածեց. Բայց Իսրայէլի որդիքը ցամաքով գնացին ծովի միջովը։
20Եւ * Ահարօնի քոյր՝ Մարիամ * մարգարէուհին * թմբուկը ձեռքն առաւ. Եւ բոլոր կանայքը * թմբուկներով եւ պարերով նորա ետեւիցը դուրս եկան։ 21Եւ * Մարիամը պատասխանեց նորանց.
Երգեցէք Եհովային, որովհետեւ փառքով փառաւորուած է.
Ձին ու ձիաւորը ծովը գցեց։
22Եւ Մովսէսը Իսրայէլին Կարմիր ծովիցը ճանապարհ հանեց, եւ նորանք * Սուրի անապատը եկան, եւ երեք օրուայ ճանապարհ գնացին անապատումը, եւ ջուր չþգտան։ 23Եւ եկան * Մեռայ, եւ չէին կարողանում խմել Մեռայի ջրերիցը, որովհետեւ դառն էին, վասն որոյ նորա անունը * Մեռայ կոչուեցաւ։ 24Եւ ժողովուրդը * տրտնջաց Մովսէսի դէմ ասելով. Ի՞նչ խմենք։ 25Եւ նա Եհովային աղաղակեց. Եւ Եհովան նորան մի փայտ ցոյց տուաւ, եւ նա գցեց ջրերի մէջ, եւ ջրերը անուշացան։ Այն տեղ նորանց կանոն եւ դատաստան դրաւ, եւ այնտեղ * փորձեց նորանց, 26Եւ ասեց. * Եթէ իրաւ լսես քո Եհովայ Աստուծոյ ձայնին, եւ ինչ որ նորա աչքի առաջին ուղիղ է՝ անես, եւ նորա պատուիրանքներին ականջ դնես, եւ նորա բոլոր կանոնները պահես, այն * ախտերիցն ոչ մէկը քեզ վերայ չեմ բերիլ, որոնք Եգիպտացիների վերայ բերի. Որովհետեւ ես եմ Եհովան * քո բժիշկը։
27Եւ եկան * Եղիմ, եւ այնտեղ տասնեւերկու ջրի աղբիւրներ եւ եօթանասուն արմաւենիներ կային. Եւ այն տեղ ջրերի մօտ բանակ տուին։
*15.1 Դատ. ե. 1։ Սաղ. ճզ. 12։ բ թագ. իբ. 1։
*15.2 բ Օր. ժ. 21։ Սաղ. ժը. 2։ իբ. 3։ ծթ. 17։ ճժը. 14։ ճխ. 7։ Ես. ժբ. 2։ Ամբ. գ. 18, 19։
*15.2 Գլ. գ. 15, 16։
*15.2 բ Թագ. իբ. 47։ Սաղ. ժը. 46։ զթ 5։ ճժը. 28։ Ես. իե. 1։
*15.3 Սաղ. իդ. 8։ Յայտ. ժթ. 11։
*15.3 Գլ. զ. 3։ Սաղ. ձգ. 18։
*15.4 Գլ. ժդ. 28։
*15.4 Գլ. ժդ. 7։
*15.5 Գլ. ժդ. 28։
*15.5 Նէեմ. թ. 11։
*15.6 Սաղ. ճժը. 15, 16։
*15.7 բ Օր. լգ. 26։
*15.7 Սաղ. ծթ. 13։
*15.7 Ես. ե. 24։ խէ. 14։
*15.8 Գլ. ժդ. 21։ բ Թագ. իբ. 16։ Յոբ. դ. 9։ բ Թես. բ. 8։
*15.8 Սաղ. հը. 13։ Ամբ. գ. 10։
*15.9 Դատ. ե. 30։ Տես գլ. ժդ. 9։
*15.9 Ծն. խթ. 27։ Ես. ծգ. 12։ Ղու. ժա. 22։
*15.10 Գլ. ժդ. 21։ Սաղ. ճխէ. 18։
*15.10 Գլ. ժդ. 28։
*15.11 բ Թագ. է. 22։ գ Թագ. ը. 23։ Սաղ. հա. 19։ ձզ. 8։ յթ. 6, 8։ Եր. ժ. 6։ խթ. 19։
*15.11 Ես. զ. 3։
*15.11 Սաղ. հէ. 14։
*15.13 Սաղ. հէ. 15, 20։ հը. 52։ ձ. 1։ ճզ. 9։ Ես. կգ. 12, 13։ Եր. բ. 6։
*15.13 Սաղ. հը. 54։
*15.14 Թու. ժգ. 14։ բ Օր. բ. 25։ Յես. բ. 9, 10։
*15.14 Սաղ. խը. 6։
*15.15 Ծն. լզ. 40։ բ Օր. բ. 4։
*15.15 Թու. իբ. 3։ Ամբ. գ. 7։
*15.15 Յես. ե. 1։
*15.16 բ Օր. բ. 25։ ժա. 25։ Յես. բ. 9։
*15.16 ա թագ. իե. 37։
*15.16 Գլ. ժթ. 5։ բ Օր. լբ. 9։ բ Թագ. է. 23։ Սաղ. հդ. 2.։ Ես. խդ. 1, 3։ ծա. 10։ Եր. լա. 11։ Տիտ. բ. 14։ ա Պետ. բ. 9։ բ Պետ. բ. 1։
*15.17 Սաղ. խդ. 2։ ձ. 8։
*15.17 Սաղ. հը. 54։
*15.18 Սաղ. ժ. 16։ ճխզ. 10։ Ես. ծէ. 15։
*15.19 Գլ. ժդ. 23։
*15.19 Գլ. ժդ. 28, 29։
*15.20 Թու. իզ. 59։
*15.20 Դատ. դ. 4։ դ Թագ. իբ. 14։ բ Մն. լդ. 22։ (Ես. ը. 3)։ Ղու. բ. 36։ Յայտ. բ. 20։
*15.20 ա Թագ. ժ. 5։ ժը. 6։
*15.20 Դատ. ժա. 34։ իա. 21։ բ Թագ. զ. 16։ Սաղ. կը. 11, 25։ ճխթ. 3։ ճծ. 4։
*15.21 ա Թագ. ժը. 7։
*15.22 Ծն. ժզ. 7։ իե. 18։ ա թագ. ժե. 7։
*15.23 Թու. լգ. 8։
*15.23 Դառնութիւն։
*15.24 Գլ. ժզ. 2։ ժէ. 3։
*15.25 Գլ. ժզ. 4։ բ Օր. ը. 2, 16։ Դատ. բ. 22։ գ. 1, 4։ Սաղ. կզ. 10։ ձա. 7։
*15.26 բ Օր. է. 12, 15։ իը. 1-14։
*15.26 բ Օր. իը. 27, 60։
*15.26 Գլ. իգ. 25։ Սաղ. խա. 3, 4։ ճգ. 3։ ճխէ. 3։
*15.27 Թու. լգ. 9։