Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իւրաքանչիւր ցեղի իջևանելու կարգը։ 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահար…
Իւրաքանչիւր ցեղի իջևանելու կարգը։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով. 2* Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր դրօշակի մօտ իրանց հայրերի տան նշանովն իջեւան անեն. * ժողովքի խորանին յանդիման շուրջանակի իջեւան անեն։
3Եւ առաջի կողմում դէպի արեւելք իջեւան անողները Յուդայի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Յուդայի որդկանց իշխան լինի Ամինադաբի որդի՝ * Նաասոնը։ 4Եւ նորա զօրագունդը եւ համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։ 5Եւ նորա մօտն իջեւան անողները իսաքարի ցեղը լինի. Եւ Իսաքարի որդկանց իշխան լինի Սովգարի որդի՝ Նաթանայէլը։ 6Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։ 7Եւ Զաբուղոնի որդկանց իշխան լինի Քեղոնի որդի Եղիաբը։ 8Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւեօթը հազար չորս հարիւր հոգի։ 9Յուդայի բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերի համեմատ՝ հարիւր ութսունեւվեց հազար չորս հարիւր հոգի։ * Առաջ սորանք չուեն։
10Հարաւային կողմում Ռուբենի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Ռուբենի որդկանց իշխան՝ Սեդիուրի որդի Եղիսուրը լինի։ 11Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։ 12Եւ նորա մօտ իջեւան անողները Շմաւոնի ցեղը լինի եւ Շմաւոնի որդկանց իշխան՝ Սուրիսադայի որդի՝ Սաղամիէլը լինի։ 13Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսոն ինը հազար երեքհարիւր հոգի։ 14Եւ Գադի ցեղը. Եւ Գադի որդկանց իշխան՝ Դագուէլի որդի Եղիասափը լինի։ 15Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։ 16Ռուբենի բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերի համեմատ՝ հարիւր յիսունեւմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգի։ Եւ * երկրորդը՝ սորանք չուեն։
17* Յետոյ չուէ ժողովքի խորանը՝ Ղեւտացիների բանակը, բանակների մէջտեղը. Ինչպէս իջեւան են անում՝ անպէս էլ չուեն՝ ամեն մարդ իր տեղն իրանց դրօշակների համեմատ։
18Արեւմտեան կողմում Եփրեմի բանակի դրօշակը լինի իրանց գունդերովը եւ Եփրեմի որդկանց իշխան՝ Ամիուդի որդի Եղիսաման լինի։ 19Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։ 20Եւ նորա մօտ Մանասէի ցեղը. Եւ Մանասէի որդկանց իշխան՝ Փադասուրի որդի Գամաղիէլը լինի։ 21Եւ նորա զօրագունդը եւ համարուածները երեսունեւերկու հազար երկու հարիւր հոգի։ 22Եւ Բենիամինի ցեղը. Եւ Բենիամինի որդկանց իշխան՝ Գեդէօնիի որդի Աբիդանը լինի։ 23Եւ նորա զօրագունդը եւ համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։ 24Եփրեմը բանակի մէջ համարուածների ամենն իրանց գունդերովը հարիւր ութը հազար հարիւր հոգի։ Եւ * երրորդը սորանք չուեն։
25Հիւսիսային կողմում Դանի անակի դրօշակը լինի իրանց գունդերովը. Եւ Դանի որդկանց իշխան՝ Ամիսադայի որդի Աքիեզերը լինի։ 26Եւ նորա զօրագունդը եւ համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։ 27Եւ նորա մօտ իջեւան անողները Ասերի ցեղը լինի. Եւ Ասերի որդկանց իշխան՝ Եքրանի որդի Փագիէլը լինի։ 28Եւ նորա զօրագունդը եւ համարուածները քառասունեւմէկ հազար հինգ հարիւր հոգի։ 29Եւ Նեփթաղիմի ցեղը. Եւ Նեփթաղիմի որդկանց իշխան՝ Ենանի որդի Աքիրէն լինի։ 30Եւ նորա զօրագունդը եւ համարուածները յիսունեւերեք հազար չորս հարիւր հոգի։ 31Դանի բանակի մէջ համարուածների ամենը՝ հարիւր յիսունեւեօթը հազար վեց հարիւր հոգի։ * Սորանք իրանց դրօշակներովն ամենի ետեւից չուեն։
32Սորանք են Իսրայէլի որդիներից իրանց հայրերի տներովը համարուածները. Բանակների մէջ համարուածների ամենն իրանց գունդերովը * վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին։ 33Բայց * Ղեւտացիները չþհամարուեցան իսրայէլի որդկանց հետ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։ 34Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ բոլորը Եհովան Մովսէսին պատուիրել էր՝ * այսպէս իրանց դրօշակներովն իջեւան էին անում. Այսպէս նորանք ամեն մէկն իրանց տոհմերովն իրանց հայրերի տներովը չուում էին։
*2.2 Գլ. ա. 52։
*2.2 Յես. գ. 4։
*2.3 Գլ. ժ. 14։ Հռութ. դ. 20։ ա Մն. բ. 10։ Մատ. ա. 4։ Ղու. գ. 32, 33։
*2.9 Գլ. ժ. 14-16։
*2.16 Գլ. ժ. 18։
*2.17 Գլ. ժ. 17, 21։
*2.24 Գլ. ժ. 22-24։
*2.31 Գլ. ժ. 25։
*2.32 Ել. լը. 26։ Գլ. ա. 46։ ժա. 21։
*2.33 Գլ. ա. 47-49։
*2.34 Գլ. իդ. 2, 5, 6։