Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աշխարհային Տէրութիւնների խոնարհուիլը և Իսրայէլի ժողովուիլը։ 1Այն օ…

Աշխարհային Տէրութիւնների խոնարհուիլը և Իսրայէլի ժողովուիլը։

1Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ * լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ * ծովի միջի վիշապին։ 2Այն օրը * գինիի * այգի կþլինի. Նորա համար * երգեցէք։ 3* Ես Տէրս եմ նորա պահապանը, ամեն վայրկեան ոռոգում եմ նորան. Որպէս զի նորան ոչ ով չþվնասէ, գիշեր եւ ցերեկ ես նորան պահպանում եմ։ 4Ես բարկութիւն չþունիմ. Երանի թէ * ցախեր՝ փուշեր լինէին, պատերազմով նորանց վերայ կþյարձակուէի. Ամենը միասին կþայրէի։ 5Կամ թէ * իմ զօրութիւնիցը բռնեն, * ինձ հետ խաղաղութիւն անեն. Խաղաղութիւն անեն ինձ հետ։

6Ապագայում Յակոբը * պիտի արմատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. Եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով։ 7Մի՞թէ նորա զարկողի զարկածին պէս է զարկել նորան, կամ նա նորա սպանուելու սպանման նման սպանուեցա՞ւ։ 8* Չափաւորութեամբ վիճեցիր նորա հետ նորան արձակելիս, նորան դուրս արաւ * սաստիկ քամիով արեւելեան քամիի օրը։ 9Ուրեմն սորանով կþքաւուի Յակոբի անօրէնութիւնը, եւ սա է նորա մեղքի հեռացնելու բոլոր պտուղը. Երբոր սեղանի քարերը փշրուած կրաքարերի պէս կþանէ, վեր չեն կենալ աստարովթներ եւ արեգական կուռքերը։ 10Որովհետեւ պարսպաւոր քաղաքը միայնացած՝ ձգուած եւ թողուած բնակարան պիտի լինի անապատի պէս. * այնտեղ զուարակն է արածելու, եւ այնտեղ մակաղելու, եւ նորա ճիւղերը վերջացնելու է։ 11Նորա ճիւղերը չորանալով պիտի կոտրատուին, կնիկները պիտի գան, վառեն նորան, որովհետեւ * նա իմաստուն ժողովուրդ չէ, վասն որոյ * նորան չէ ողորմելու նորա Արարիչը, եւ նորա ստեղծողը նորան չէ գթալու։ 12Եւ այն օրը կþլինի, որ Տէրը կþթօթափէ Գետի յորձանքիցը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը, եւ դուք կþհաւաքուիք մէկ մէկ, ով Իսրայէլի որդիք։ 13* Եւ այն օրը փչուելու է * մեծ փողովը, եւ գալու են Ասորեստանի երկրում կորածները, եւ Եգիպտոսի երկրի մէջ աքսորուածները, եւ երկրպագելու են Տիրոջը՝ սուրբ սարի վերայ Երուսաղէմումը։

*27.1 Սաղ. հդ. 13, 14։

*27.1 Գլ. ծա. 9։ Եզեկ. իթ. 3։ լբ. 2։

*27.2 Ոմանք՝ վայելուչ

*27.2 Սաղ. ձ. 8։ Երեմ. բ. 21։

*27.2 Գլ. ե. 1։

*27.3 Սաղ. ճիա. 4, 5։

*27.4 բ Թագ. իգ. 6։ Գլ. թ. 18։

*27.5 Գլ. իե. 4։

*27.5 Յոբ իբ. 21։

*27.6 Գլ. լէ. 31։ Ովս. ժդ. 5, 6։

*27.8 Յոբ իգ. 6։ Սաղ. զ. 1։ Երեմ. ժ. 24։ լ. 11։ խզ. 28։ ա Կոր. ժ. 13։

*27.8 Սաղ. հը. 38։

*27.10 Տես Գլ. ժէ. 2։ լբ. 14։

*27.11 բ Օր. լբ. 28։ Գլ. ա. 3։ Երեմ. ը. 7։

*27.11 բ Օր. լբ. 18։ Գլ. խգ. 1, 7։ խդ. 2, 21, 24։

*27.13 Գլ. բ. 11։

*27.13 Մատ. իդ. 31։ Յայտ. ժա. 15։