Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կեղծաւոր դպիրները։ 1* Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդների եւ իր…
Կեղծաւոր դպիրները։
1* Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդների եւ իր աշակերտների հետ խօսեց եւ ասեց. 2* Մովսէսի աթոռի վերայ դպիրները եւ Փարիսեցիները նստեցին։ 3Արդ՝ ինչ էլ որ ասեն ձեզ պահել, պահեցէք եւ արէք, բայց նորանց գործերի պէս մի անէք. Որովհետեւ * ասում են բայց չեն անում։ 4* Որովհետեւ ծանր եւ դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրանց մատովը չեն ուզում շարժել նորանց։ 5Եւ * իրանց բոլոր գործերն անում են մարդկանց երեւելու համար, * իրանց գրապանակները լայնացնում են եւ իրանց հանդերձի քղանցքները մեծացնում. 6* Սիրում են ընթրիքներումն առաջին բազմոցը, եւ ժողովարաններումն առաջին աթոռները, եւ փողոցների մէջ բարեւները. 7Եւ մարդկանցից Ռաբբի Ռաբբի կոչուիլը։ 8* Բայց դուք Ռաբբի չ’կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. Եւ դուք ամենքդ եղբարք էք։ 9Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. * որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։ 10Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը։ 11Եւ * ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի։ 12* Ով որ իր անձը բարձրացնէ՝ կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կ’բարձրանայ։
13Իսկ * վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, * որ փակում էք երկնքի արքայութիւնը մարդկանց առաջին, որ ինքներդ չէք մտնում, եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս մտնել։ 14[Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, * որ ուտում էք որբեւայրիների տները, եւ պատճառանքով երկար աղօթք անում. Նորա համար աւելի դատապարտութիւն կ’ստանաք։] 15Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ շուռ էք գալիս ծովն ու ցամաքը, որ մէկը * նորահաւատ անէք. Եւ երբոր լինում է, նորան ձեզանից երկու տակ աւելի գեհենի որդի էք անում։ 16Վայ ձեզ, * կոյր առաջնորդներ, որ ասում էք, * ով որ տաճարովն երդում անէ, մի բան չէ. Բայց ով որ տաճարի ոսկովն երդում անէ, պարտական է։ 17Յիմարներ եւ կոյրեր. Ո՞րն է արդեօք աւելի մեծ, ոսկի՞ն թէ * տաճարը, որ սրբում է ոսկուն։ 18Եւ, ով որ սեղանովն երդում անէ, մի բան չէ. Բայց ով որ նորա վերայ լինող պատարագովն երդում անէ, պարտական է։ 19Յիմարներ եւ կոյրեր. Ո՞րն է արդեօք աւելի մեծ, պատարա՞գը թէ * սեղանը, որ սրբում է պատարագին։ 20Արդ՝ սեղանովն երդում անողը նորանով՝ եւ այն բոլոր բաներովն է երդում անում որ նորա վերայ են։ 21Եւ տաճարովն երդում անողը նորանով եւ * նորանում բնակողովն է երդում անում։ 22Եւ երկնքովն երդում անողը * Աստուծոյ աթոռովն է երդում անում եւ նորա վերայ նստողովը։ 23* Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ. Որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը տալիս էք, եւ * թողում էք օրէնքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը. Սա պետք էր անել՝ եւ այն չ’թողել։ 24* Կոյր առաջնորդներ, որ մժեղը քամում էք, բայց ուղտը կուլ էք տալիս։ 25Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, * որ մաքրում էք բաժակի եւ սկաւառակի դրսի կողմը, բայց ներսեւանց լիքն են յափշտակութիւնով եւ անիրաւութիւնով։ 26Կոյր Փարիսեցի, առաջ մաքրիր բաժակի եւ սկաւառակի մէջը, որ նորանց դուրսն էլ մաքուր լինի։ 27Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, * որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով։ 28Այնպէս էլ դուք՝ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօրէնութիւնով։ 29* Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մարգարէների տապանները շինում էք՝ եւ արդարների գերեզմանները զարդարում. 30Եւ ասում էք, Եթէ մենք լինէինք մեր հայրերի օրերումը, մասնակից չէինք լինիլ նորանց հետ մարգարէների արիւնին։ 31Ուրեմն դուք ձեր մասին վկայում էք, թէ * որդիք էք մարգարէների սպանողներին։ 32Եւ * դուք ձեր հայրերի չափը լցրէք։ 33Օձեր, * իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս էք փախչելու գեհենի դատաստանիցը։ 34* Դորա համար ահա ես ձեզ մօտ մարգարէներ եւ իմաստուններ եւ դպիրներ կ’ուղարկեմ. Եւ * նորանցից կ’սպանէք եւ կ’խաչէք եւ * նորանցից ձեր ժողովարաններումը կ’տանջէք՝ եւ քաղաքից քաղաք կ’հալածէք, 35* Որպէսզի ձեզ վերայ գայ ամեն արդար արիւն, որ երկրի վերայ թափուել է՝ * արդար Աբէլի արիւնիցը մինչեւ * Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը։ 36Ճշմարիտ ասում եմ ձեզ, այս բոլորը կ’գայ այս ազգի վերայ։
37* Երուսաղէմ Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները * քարկոծող. Քանի անգամ * կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը * թեւերի տակը. Եւ դուք չ’կամեցաք։ 38Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ. 39Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ չէք տեսնիլ ինձ՝ մինչեւ որ ասէք. * Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը։
*23.1 Տես Մար. ժբ. 38-40։ Ղուկ. ի. 45-47։
*23.2 Տես Նէեմ. ը. 4։ Մաղ. բ. 7։ Մար. ժբ. 38։ Ղուկ. ի. 45։
*23.3 Հռովմ. բ. 19-23։
*23.4 Ղուկ. ժա. 46։ Գոր. ժե. 10։ Գաղ. զ. 13։
*23.5 Գլ. զ. 1, 2, 5, 16։
*23.5 Թու. ժե. 38։ բ Օր. զ. 8։ իբ. 12։ Առակ. գ. 3։
*23.6 Մար. ժբ. 38, 39։ Ղուկ. ժա. 43։ ի. 46։ գ Յովհ. 9։
*23.8 Յակ. գ. 1։ Տես բ Կոր. ա. 24։ ա Պետ. ե. 3։
*23.9 Մաղ. ա. 6։ Գլ. է. 11։
*23.11 Գլ. ի. 26, 27։ Մար. թ. 35։
*23.12 Յոբ իբ. 29։ Առակ. իթ. 23։ Ղուկ. ժդ. 11։ ժը. 14։ Յակ. գ. 6։ ա Պետ. ե. 5։
*23.13 Հմր. 14, 15, 16, 23, 25, 27, 29։
*23.13 Ղուկ. ժա. 52։
*23.14 Մար. ժբ. 40։ Ղուկ. ի. 47։ բ Տիմ. գ. 6։ Տիտ. ա. 11։
*23.15 (Տես Գոր. բ. 11։ զ. 5։ ժգ. 43։)
*23.16 Գլ. ժե. 14։ Հմր. 24։
*23.16 Գլ. ե. 33-35։
*23.17 Ել. լ. 29։
*23.19 Ել. իթ. 37։
*23.21 գ Թագ. ը. 13։ բ Մն. զ. 2։ Սաղ. իզ. 8։ ճլբ. 14։
*23.22 Գլ. ե. 34։ Սաղ. ժա. 4։
*23.23 Ղուկ. ժա. 42։
*23.23 ա Թագ. ժե. 22։ Գլ. թ. 13։ ժբ. 7։
*23.24 Հմր. 16։
*23.25 Մար. է. 4։ Ղուկ. ժա. 39։
*23.27 Ղուկ. ժա. 44։ Գոր. իգ.3։
*23.29 Ղուկ. ժա. 47, 48։
*23.31 Գոր. է. 51, 52։ ա Թես. բ. 15։
*23.32 Ծն. ժե. 16։ Դան. ը. 23։ ա Թես. բ. 16։
*23.33 Գլ. գ. 7։ ժբ. 34։
*23.34 Գլ. իա. 34, 35։ Ղուկ. ժա. 49։
*23.34 Գոր. ե. 40։ է. 57, 58։ իբ. 19։
*23.34 Գլ. ժ. 17։ բ Կոր. ժա. 24, 25։
*23.35 Յայտ. ժը. 24։
*23.35 Ծն. դ. 8։ ա Յովհ. դ. 12։
*23.35 բ Մն. իդ. 20, 21։
*23.37 Ղուկ. ժգ. 34, 35։
*23.37 բ Մն. իդ. 21։ Գլ. իա. 35։
*23.37 բ Օր. լբ. 11, 12։
*23.37 Սաղ. ժէ. 8։ ղա. 4։
*23.39 Սաղ. ճժը. 26։ Գլ. իա. 9։ Ղուկ. ժգ. 35։