Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի փրկութիւնը։ նոր սիրտ և օրհնուած երկիր է խոստացվում։ 1Եւ դ…
Իսրայէլի փրկութիւնը։ նոր սիրտ և օրհնուած երկիր է խոստացվում։
1Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր * Իսրայէլի սարերին եւ ասիր. Ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տիրոջ խօսքը։ 2Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ * թշնամին ասեց ձեր ամսին. Վա՜շ, յաւիտենական բլուրներն էլ * մեզ համար ժառանգութիւն եղան. 3Սորա համար մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Հէնց իսկ նորա համար որ ձեզ աւերակ արին եւ ձեզ վերայ յարձակուեցան շուրջանակի որ մնացած ազգերին ժառանգութիւն դառնաք, եւ դուք * լեզուանիների շրթունքն ընկաք եւ նախատինք եղաք ժողովրդին։ 4Սորա համար, ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տէր Եհովայի խօսքը. Տէր Եհովան այսպէս է ասում սարերին, բլուրներին, ձորերին եւ հովիտներին եւ ամայի աւերակներին եւ թողուած քաղաքներին, որոնք * աւար եւ * ծաղր են դառել շուրջանակի եղող ազգերի մնացածին. 5Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որ * անշուշտ իմ նախանձի կրակովն եմ խօսել մնացած ազգերի եւ բոլոր Եդովմի մասին, որովհետեւ նորանք * իմ երկիրը իրանց տուին իբրեւ ժառանգութիւն բոլոր սրտի ուրախութիւնով եւ հոգիի արհամարհանքով, որ նորան դարտակելով յափշտակեն։
6Դորա համար մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին եւ ասիր սարերին եւ բլուրներին, ձորերին եւ հովիտներին թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես խօսեցի իմ նախանձովն ու իմ բարկութիւնովը, * որովհետեւ դուք կրեցիք ազգերի նախատինքը։ 7Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. * Ես բարձրացրել եմ իմ ձեռքը երդումով, որ ձեր շուրջը եղող ազգերը իրանք պիտի քաշեն իրանց նախատինքը։ 8Իսկ դուք, ով իսրայէլի սարեր, ձեզ համար ճիւղեր ուտէք, եւ ձեր պտուղը բերէք իմ Իսրայէլ ժողովրդի համար, որ մօտեցել են գալու համար։ 9Որովհետեւ ահա ես ձեր կողմին եմ, եւ դէպի ձեզ եմ դարձել, եւ դուք պիտի մշակուիք եւ սերմանուիք։ 10Եւ ձեզ վերայ պիտի մարդը շատացնեմ այսինքն Իսրայէլի տունը, բոլորը. Եւ քաղաքները պիտի շէնանան, եւ * աւերակները պիտի շինուին։ 11Եւ * ձեզ վերայ պիտի շատացնեմ մարդը եւ անասունը, եւ նորանք պիտի բազմանան եւ պտղաբեր լինեն, եւ ձեզ պիտի բնակեցնեմ ձեր առաջի կացութեան պէս եւ ձեր առաջուայ վիճակից աւելի լաւութիւն պիտի անեմ, եւ * պիտի իմանաք թէ ես եմ Տէրը։ 12Եւ ձեզ վերայ մարդ պիտի ման ածեմ, այսինքն իմ ժողովուրդ Իսրայէլը, եւ * նորանք պիտի ժառանգեն քեզ, եւ դու նորանց ժառանգութիւնը պիտի լինես. Եւ նորանց այլ եւս անզաւակ պիտի չþանես։
13Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ ձեզ համար ասում են թէ * Դու մարդ ուտող ես, եւ քո ժողովրդինանզաւակ ես արել. 14Դորա համար այլ եւս մարդ պիտի չþուտես եւ այլ եւս պիտի անզաւակ չþանես քո ժողովրդին, ասում է Տէր Եհովան։ 15Եւ * քո մէջ այլ եւս պիտի լսել չþտամ ազգերի նախատինքը, եւ այլ եւս պիտի չþկրես ժողովուրդների անարգանքը, եւ քո ազգերին այլ եւս պիտի անզաւակ չþանես, ասում է Տէր Եհովան։
16Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 17Մարդի որդի, Իսրայէլի տունը իրանց երկրումը բնակուեցան եւ * նորան պղծեցին իրանց ճանապարհովը եւ իրանց գործերովը, * դաշտանաւորի պղծութեան պէս եղաւ նորանց ճանապարհը իմ առաջին։ 18Ես էլ իմ բարկութիւնը թափեցի նորանց վերայ * այն արիւնի համար, որ թափեցին երկրի վերայ, եւ որը պղծեցին իրանց կուռքերովը։ 19Եւ * նորանց ցուեցի ազգերի մէջ, եւ նորանք ցիրուցան եղան երկիրների մէջ. * նորանց ճանապարհի եւ նորանց գործերի համեմատ դատաստան արի իրանց։ 20Եւ երբոր գնացին այն ազգերի մօտ, ուր որ գնացել են, * պղծեցին իմ սուրբ անունը, երբոր նորանց համար ասուեցաւ. Սորանք Տիրոջ ազգն են եւ նորա երկրիցն են դուրս եկել։ 21Սակայն ես գթացի * իմ սուրբ անունի համար, որ Իսրայէլի տունը պղծեցին այն ազգերի մէջ, ուր որ գնացել էին։
22Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Չէ թէ ձեզ համար եմ անում ես, ով իսրայէլի տուն, այլ * իմ սուրբ անունի համար, որ դուք պղծեցիք այն ազգերի մէջ ուր որ գնացել էք։ 23Եւ ես սրբեցի իմ սուրբ մեծ անունը, որ պղծուած էր այն ազգերի մէջ որոնց մէջ դուք պղծեցիք. Եւ ազգերը պիտի գիտենան որ ես եմ Տէրը, ասում է Տէր Եհովան, երբոր ես * կþսրբուիմ ձեր մէջ նորանց աչքերի առաջին։ 24Եւ * ձեզ պիտի առնեմ ազգերի միջից եւ ժողովեմ ձեզ ամեն երկիրներից եւ ձեզ բերեմ ձեր հողը. 25Եւ * ձեզ վերայ մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինէք. * ձեր բոլոր պղծութիւններիցն ու ձեր բոլոր կուռքերիցը պիտի մաքրեմ ձեզ։ 26Եւ ես ձեզ * նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։ 27Եւ * իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրէնքների մէջ վարուիք եւ իմ դատաստանները պահէք եւ նորանց կատարէք։ 28Եւ * բնակուէք այն երկրումը որ տուել եմ ձեր հայրերին, եւ * իմ ժողովուրդը լինէք, եւ ես ձեր Աստուածը լինեմ։ 29Եւ ձեզ պիտի ազատեմ * ձեր բոլոր պղծութիւններիցը, եւ պիտի կանչեմ * ցորենը եւ շատացնեմ նորան. Եւ * ձեզ վերայ սով պիտի չþբերեմ։ 30Եւ * պիտի շատացնեմ ծառերի պտուղը եւ դաշտի բերքը, որպէս զի այլ եւս սովի նախատինք չþքաշէք ազգերի մէջ։ 31Եւ դուք * պիտի յիշէք ձեր չար ճանապարհները եւ ձեր գործերը որ լաւ չէին, եւ պիտի զզուիք ձեզանից * ձեր անօրէնութիւնների համար եւ ձեր պղծութիւնների համար։ 32* Ոչ թէ ձեզ համար եմ անում, ասում է Տէր Եհովան, սա ձեզ յայտնի լինի. Ամաչեցէք եւ պատկառեցէք ձեր ճանապարհներիցը, ով Իսրայէլի տուն։
33Այսպէս է ասում Տէր Եհովան. Այն օրը որ ձեզ կþմաքրեմ ձեր բոլոր անօրէնութիւններիցը, այն ժամանակ քաղաքները պիտի մարդաբնակ անեմ, եւ * աւերակները պիտի շինուին։ 34Եւ ամայացած երկիրը պիտի մշակուի փոխանակ որ ամայի էր ամեն անցնողի աչքի առաջին։ 35Եւ պիտի ասեն. Այս ամայացած երկիրը * Եդեմի դրախտի պէս է դառել եւ աւերակ ու ամայի եւ քարուքանդ քաղաքները պարսպաւոր ու մարդաբնակ են դառել։ 36Եւ ձեր շրջակայքում մնացած ազգերը պիտի իմանան որ ես Տէրս շինում եմ քանդուածները եւ տնկում՝ ամայացածը. * ես Տէրս խօսեցի եւ պիտի կատարեմ։
37Այսպէս է ասում Տէր Եհովան. * Իսրայէլի տունը դեռ այս բանն էլ պիտի խնդրէ ինձանից որ անեմ իրանց. Նորանց պիտի շատացնեմ մարդկանցով * խաշինքի պէս։ 38Սուրբ խաշինքի պէս, Երուսաղէմի խաշինքների պէս նորա տօն օրերին. Այնպէս պիտի լինեն այն աւերակ քաղաքները մարդկանց խաշինքներով լիքը, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։
*36.1 Գլ. զ. 2, 3։
*36.2 Գլ. իե. 3։ իզ. 2։
*36.2 Գլ. լե. 10։
*36.3 բ Օր. իը. 37։ գ Թագ. թ. 7։ Ողբ. բ. 15։ Դան. թ. 16։
*36.4 Գլ. լդ. 28։
*36.4 Սաղ. հթ. 4։
*36.5 բ Օր. դ. 24։ Գլ. լը. 19։
*36.5 Գլ. լե. 10, 12։
*36.6 Սաղ. ճիգ. 3, 4։ Գլ. լդ. 29։ Հմր. 15։
*36.7 Գլ. ի. 5։
*36.10 Հմր. 33։ Ես. ծը. 12։ կա. 4։ Ամովս. թ. 14։
*36.11 Երեմ. լա. 27։ լգ. 12։
*36.11 Գլ. լե. 9։ լէ. 6, 13։
*36.12 Աբդ. 17 ևլն։
*36.13 Թու. ժգ. 33։
*36.15 Գլ. լդ. 29։
*36.17 Ղև. ժը. 25, 27, 28։ Երեմ. բ. 7։
*36.17 Ղև. ժե. 19 ևլն։
*36.18 Գլ. ժզ. 36, 38։ իգ. 37։
*36.19 Գլ. իբ. 15։
*36.19 Գլ. է. 3։ ժը. 30։ լթ. 24։
*36.20 Տես Ես. ծբ. 5։ Հռովմ. բ. 24։
*36.21 Գլ. ի. 9, 14։
*36.22 Սաղ. ճզ. 8։
*36.23 Գլ. ի. 41։ իը. 22։
*36.24 Գլ. լդ. 13։ լէ. 21։
*36.25 Եբր. ժ. 22։
*36.25 Երեմ. լգ. 8
*36.26 Երեմ. լբ. 39։ Գլ. ժա. 19։
*36.27 Գլ. ժա. 19։ լէ. 14։
*36.28 Գլ. իը. 25։ լէ. 25։
*36.28 Երեմ. լ. 22։ Գլ. ժա. 20։ լէ. 27։
*36.29 Մատ. ա. 21։ Հռովմ. ժա. 26։
*36.29 Տես Սաղ. ճե. 16։
*36.29 Գլ. լդ. 29։
*36.30 Գլ. լդ. 27։
*36.31 Գլ. ժզ. 61, 63։
*36.31 Ղև. իզ. 39։ Գլ. զ. 9։ ի. 43։
*36.32 բ Օր. թ. 5։ Հմր. 22։
*36.33 Հմր. 10։
*36.35 Ես. ծա. 3։ Գլ. իը. 13։ Յովել. բ. 3։
*36.36 Գլ. ժէ. 24։ իբ. 14։ լէ. 14։
*36.37 Տես Գլ. ժդ. 3։
*36.37 Հմր. 10։