Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ ժողովուրդը աղօթում է որ Հօրից օրհնուի։ Երգողների գլխաւորի…
Աստուծոյ ժողովուրդը աղօթում է որ Հօրից օրհնուի։
Երգողների գլխաւորին. * Կորխի որդկանց Սաղմոս։
1Տէր, դու հաւանեցիր քո երկրին. * դարձրիր Յակոբի գերութիւնը։
2* Քո ժողովրդի անօրէնութիւնը ներեցիր, եւ նորանց ամեն մեղքերը ծածկեցիր։ (Սէլա։)
3Հեռի արիր քո ամեն սրտմտութիւնը. * ետ դարձար քո բարկութեան բորբոքուելուցը։
4* Դարձրու մեզ, ով մեր փրկութեան Աստուած, եւ դադարիր քո բարկութիւնիցը որ մեզ վերայ է։
5* Մի՞թէ յաւիտեան կþբարկանաս մեզ վերայ. Քո բարկութիւնը կþերկարացնե՞ս ազգից մինչեւ ազգ։
6Մի՞թէ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, եւ քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով։
7Ցոյց տուր մեզ, Տէր, քո ողորմութիւնը. Եւ տուր մեզ քո փրկութիւնը։
8* Թող լսեմ թէ ինչ կþխօսի Տէր Աստուածը, * նա խաղաղութիւն կþխօսի իր ժողովրդի եւ իր սուրբերի հետ, եւ * նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ.
9Իրաւի որ * նորա փրկութիւնը մօտիկ է նորանից վախեցողներին, * որ փառք բնակուի մեր երկրումը։
10Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կþհանդիպեն. * արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կþհամբուրեն։
11* Ճշմարտութիւն կþբուսնի երկրից, եւ արդարութիւն վայր կþնայի երկնքիցը։
12* Տէրը բարիք էլ կþտայ, եւ * մեր երկիրը կþտայ իր պտուղը։
13* Արդարութիւնը նորա առաջից կþգնայ, եւ նա իր քայլերը կþդնէ նորա ճանապարհի վերայ։
*Սաղ. ձե Տես Սաղ. խբ. վերնագիրը։
*85.1 Եզր. ա. 11։ բ. 1։ Սաղ. ժդ. 7։ Երեմ. լ. 18։ լա. 23։ Եզեկ. լթ. 25։ Յովել. գ. 1։
*85.2 Սաղ. լբ. 1։
*85.3 բ Օր. ժգ. 17։
*85.4 Սաղ. ձ. 7։
*85.5 Սաղ. հդ. 1։ հթ. 5։ ձ. 4։
*85.8 Ամբ. բ. 1։
*85.8 Զաք. թ. 10։
*85.8 բ Պետ. բ. 20, 21։
*85.9 Ես. խզ. 13։
*85.9 Զաք. բ. 5։ Յովհ. ա. 14։
*85.10 Սաղ. հբ. 3։ Ես. լբ. 17։ Ղուկ. բ. 14։
*85.11 Ես. խե. 8։
*85.12 Սաղ. ձդ. 11։ Յակ. ա. 17։
*85.12 Սաղ. կէ. 6։
*85.13 Սաղ. ձթ. 14։