Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամբարիշտը կորուստն է գնում, բայց ով որ Աստուծոյ առաջին խոնարհուի, նա …

Ամբարիշտը կորուստն է գնում, բայց ով որ Աստուծոյ առաջին խոնարհուի, նա կþփրկուի։

1Աղէ կանչիր, արդեօք քեզ պատասխանող կա՞յ. Եւ սուրբերից դէպի որի՞ն պիտի դառնաս։

2Իրաւ՝ * յիմարին սպանում է բարկութիւնը. Եւ նախանձը մեռցնում է անմիտին.

3* Ես տեսել եմ որ յիմարն արմատացած էր, բայց շուտով անիծել եմ նորա բնակութիւնը։

4* Հեռու էին նորա որդիքը փրկութիւնից, եւ ջարդուեցան դռան մէջ, ու * փրկող չþկար.

5Որի հունձքը սովածն է ուտում, եւ փուշերի միջիցն էլ յափշտակում նորան, ու * * ծարաւները կուլ են՝՝ տալիս նորանց ստացուածքը։

6Որովհետեւ հողից չարիք չի դուրս գալ, եւ գետնից թշուառութիւն չի բղխիլ։

7Ապա մարդս * թշուառութեան համար է ծնուած, ինչպէս որ կրակի կայծերը բարձրանում են թռչելով։

8Սակայն ես Աստուծոյ մօտ կþդառնայի, եւ Աստուծուն կþյանձնէի իմ գործը,

9* Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չþկայ։

10* Նա անձրեւ է տալիս երկրի երեսին, ու դաշտերի վերայ՝ ջուրեր ուղարկում,

11* Ցածերին բարձրութեան մէջ դնելու համար, որպէս զի սգաւորները բարձրանան ազատուեն։

12* Նա խափանում է խորամանգների հնարները, եւ նորանց ձեռքերը մի յաջողակ բան չեն անում։

13* Նա բռնում է իմաստուններին իրանց խորագիտութիւններում, եւ նենգաւորների խորհուրդն շտապելով խափանվում է։

14* Ցերեկով մութի են հանդիպում, եւ ինչպէս թէ գիշերով * խարխափում են կէսօրին։

15Նա ազատում է * աղքատին՝ սուրից, նորանց բերանիցը եւ հզօրի ձեռքիցը։

16Եւ այսպէս * խեղճի համար յոյս է լինում. Եւ * անօրէնութիւնը խփում է իր բերանը։

17* Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն * Ամենակարողի խրատը մի մերժիր։

18* Որովհետեւ նա խոցում է, եւ փաթաթում էլ է. Նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է։

19* Նա վեց նեղութիւններից քեզ կþազատէ, եւ եօթներորդում * քեզ չարիք չի դպչիլ։

20* Սովի ժամանակին նա քեզ կþազատէ մահից, եւ պատերազմի մէջ՝ սուրի ձեռքիցը։

21* Լեզուի խարազանից կþծածկուիս, եւ չես վախենալ այն կործանումից, որ գալու է։

22Կործանման ու սովի վերայ կþծիծաղես, եւ * երկրի գազաններիցը չես վախենալ։

23* Որովհետեւ դաշտի քարերի հետ կþլինի քո դաշինքը, եւ դաշտի գազանները կþխաղաղանան քեզ համար։

24Եւ դու կþիմանաս որ խաղաղութիւնը քո վրանն է, եւ կþայցելես քո բնակարանը, եւ պակասութիւն չես գտնիլ։

25Եւ կþգիտենաս որ * քո զաւակները շատ են, եւ քո սերունդը՝ * երկրի խոտերին պէս։

26* Ալեւորած կþգնաս գերեզմանը, ինչպէս որ խուրձը դիզվում է իր ժամանակին։

27Ահա * այս քննել ենք, այսպէս է. Մտիկ արա սորան, եւ ինքդ հասկացիր * քեզ համար։

*5.2 Տես Առակ. ժբ. 16։

*5.3 Սաղ. լէ. 35, 36։ Երեմ. ժբ. 2, 3։

*5.4 Սաղ. ճժթ. 155։ ճիէ. 5։

*5.4 Սաղ. ճթ. 12։

*5.5 Գլ. ժը. 9։

*5.5 Կամ՝ աւարառուն կուլ է

*5.7 Ծն. գ. 17-19։ Գլ. ժդ. 1։

*5.9 Գլ. թ. 10։ լէ. 5։ Սաղ. խ. 5։ հբ. 18։ Հռով. ժա. 33։

*5.10 Գլ. իը. 26։ Սաղ. կե. 9, 10։ ճխէ. 8։ Երեմ. ե. 24։ ժ. 13։ ժդ. 22։ ծա. 16։ Գոր. ժգ. 16։

*5.11 ա Թագ. բ. 7։ Սաղ. ճժգ. 7։

*5.12 Նէեմ. դ. 15։ Սաղ. լգ. 10։ Ես. ը. 10։

*5.13 Սաղ. թ. 15։ ա Կոր. գ. 19։

*5.14 բ Օր. իը. 29։

*5.14 բ Օր. իը. 29։ Գլ. ժբ. 25։

*5.15 Սաղ. լե. 10։

*5.16 ա Թագ. բ. 9։

*5.16 Սաղ. ճէ. 42։

*5.17 Սաղ. ղդ. 12։ Առակ. գ. 11, 12։

*5.17 Ծն. ժէ. 1։

*5.18 բ Օր. լբ. 39։ ա Թագ. բ. 6։ Ես. լ. 26։

*5.19 Սաղ. լդ. 19։ ղա. 3։ Առակ. իդ. 16։ Մատ. ժը. 21։

*5.19 Սաղ. ղա. 10։

*5.20 Սաղ. լգ. 19։ լէ. 19։

*5.21 Սաղ. լա. 20։

*5.22 Ես. ժա. 9։ լե. 9։ կե. 25։ Եզեկ. լդ. 25։

*5.23 Սաղ. ղա. 12։ Ովս. բ. 18։

*5.25 Սաղ. ճժբ. 2։

*5.25 Սաղ. հբ. 16։

*5.26 Առակ. թ. 11։ ժ. 27։

*5.27 Սաղ. ճժա. 2։

*5.27 Առակ. թ. 12։