Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սօղոսի դարձի գալը։ Պետրոսը բժշկում է մի անդամալոյծի և յարուցանում է Տ…
Սօղոսի դարձի գալը։ Պետրոսը բժշկում է մի անդամալոյծի և յարուցանում է Տաբիթային։
1Բայց * Սօղոսը՝ դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ, 2Եւ նորանից թղթեր խնդրեց Դամասկոս՝ ժողովարանների վերայ. Որ եթէ մէկին գտնէ այն ճանապարհին հետեւող՝ մարդիկ կամ կանայք, նորանց կապած բերէ Երուսաղէմ։ 3* Եւ նա գնալիս մօտեցաւ Դամասկոսին, եւ յանկարծակի նորա չորս կողմովը լոյս փայլեց երկնքիցը։ 4Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, * ի՞նչու ես ինձ հալածում։ 5Եւ նա ասեց. Ո՞վ ես, Տէր. Եւ Տէրն ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. * դժուար է քեզ՝ խթանին քացի տալ։ 6Եւ դողալով ու զարհուրելով ասեց. Տէր, * ի՞նչ ես կամենում որ անեմ։ 7Եւ Տէրն ասեց նորան. Կանգնիր եւ մտիր քաղաքը, եւ կ’ասուի քեզ՝ թէ ինչ է պէտք քեզ անել. * բայց այն մարդիկը՝ որ նորա հետ գնում էին, ապուշ կանգնած էին. Ձայնը լսում էին, բայց ոչինչ չէին տեսնում։ 8Սօղոսն էլ վերկացաւ գետնիցը, իր աչքերը բաց անելով ոչ ոքին չէր տեսնում, եւ նորա ձեռքիցը բռնած մտցրին Դամասկոս։ 9Եւ երեք օր չէր տեսնում. Եւ ոչ ուտում էր եւ ոչ խմում։
10Եւ Դամասկոսումը * մի աշակերտ կար անունն Անանիա. Եւ Տէրը տեսիլքի մէջ նորան ասեց. 11Անանիա. Եւ նա ասեց. Ահա ես, Տէր։ Եւ Տէրը նորան ասեց. Վեր կաց գնա այն փողոցը՝ որ կոչվում է Ուղիղ. Եւ Յուդայի տանը որոնիր մի Սօղոս անունով * Տարսօնացի մարդ, որովհետեւ ահա աղօթք է անում։ 12Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ մի Անանիա անունով մարդ, որ մտաւ եւ ձեռքը դրաւ իրան վերայ, որ տեսնէ։ 13Անանիան էլ պատասխանեց. Տէր, ես այն մարդի համար շատերից լսեցի, թէ * որչափ չարիք արաւ քո սուրբերին Երուսաղէմումը։ 14Եւ այստեղ էլ քահանայապետներիցն իշխանութիւն ունի, որ այն ամենքին կապէ, * որ քո անունը կանչում են։ 15Տէրն էլ ասեց նորան. Գնա, * որովհետեւ նա ինձ համար ընտրուած անոթ է, որ իմ անունը տանէ * հեթանոսների, * թագաւորների՝ եւ Իսրայէլի որդկանց առաջին։ 16* Որովհետեւ ես ցոյց կ’տամ նորան, թէ որչափ պիտի չարչարուի իմ անունի համար։ 17* Եւ Անանիան գնաց՝ եւ մտաւ այն տունը. Եւ * ձեռքերը դրաւ նորա վերայ, եւ ասեց. Սաւուղ եղբայր, Տէրն ուղարկեց ինձ, այն Յիսուսը որ երեւեցաւ քեզ ճանապարհումը, որ գալիս էիր, որ տեսնես՝ եւ * Սուրբ Հոգով լցուիս։ 18Եւ շուտով նորա աչքերիցը թեփերի պէս վայր ընկան. Եւ իսկոյն տեսաւ, եւ վերկացաւ մկրտուեցաւ. 19Եւ կերակուր առաւ՝ զօրացաւ։ Եւ Սօղոսը * մի քանի օր Դամասկոսումը լինող աշակերտների հետ եղաւ։
20Եւ շուտով ժողովարաններումը Քրիստոսին քարոզեց, թէ * Սա է Աստուծոյ Որդին։ 21Ամենքն էլ՝ որ լսում էին, զարմանում էին եւ ասում. * Չէ՞ որ սա էր՝ որ Երուսաղէմումը հալածում էր այս անունը կանչողներին. Եւ հէնց նորա համար է այստեղ եկել, որ սորանց կապած տանէ քահանայապետների մօտ։ 22Բայց Սօղոսն աւելի եւս զօրանում էր՝ եւ յաղթում էր այն Հրէաներին, որ * Դամասկոսումը բնակուած էին. Ապացուցանելով թէ սա է Քրիստոսը։ 23Երբոր բաւական օրեր լրացան, * Հրէաները խորհուրդ արին՝ որ սպանեն նորան։ 24* Բայց նորանց նենգութիւնը յայտնուեցաւ Սօղոսին, որ գիշեր եւ ցերեկ դռները պահում էին՝ որ նորան սպանեն։ 25Աշակերտներն էլ նորան գիշերով առան, եւ * զամբիւղով պարսպիցը կախելով իջեցրին։
26* Եւ երբոր Սօղոսը Երուսաղէմ եկաւ, ջանք էր անում, որ աշակերտներին յարի. Եւ ամենքը նորանից վախենում էին, եւ չէին հաւատում՝ թէ աշակերտ է։ 27* Բայց Բառնաբասը նորան առաւ տարաւ առաքեալների մօտ. Եւ նորանց պատմեց թէ ինչպէս ճանապարհումը Տիրոջը տեսաւ, եւ թէ նորա հետ խօսեց, * եւ ինչպէս Դամասկոսումը համարձակ քարոզեց Յիսուսի անունը։ 28Եւ նորանց հետ էր * Երուսաղէմումը մտնելով եւ դուրս գալով, եւ Տէր Յիսուսի անունը համարձակ քարոզելով։ 29Եւ * Հելլենախօսների հետ էլ խօսում էր՝ եւ վիճաբանութիւն էր անում. * եւ նորանք որոնում էին, որ սպանեն նորան։ 30Եւ եղբայրները իմանալով, նորան իջեցրին Կեսարիա, եւ ուղարկեցին նորան Տարսօն։
31* Բայց եկեղեցիները բոլոր Հրէաստանի՝ Գալիլեայի եւ Սամարիայի մէջ խաղաղութիւն ունէին, շինվում էին, եւ Տիրոջ երկիւղին հետեւում. Եւ Սուրբ Հոգու մխիթարութեամբը շատանում էին։
32Եւ եղաւ երբոր Պետրոսը * ման էր գալիս ամեն տեղ, եկաւ այն սրբերի մօտ, որ Լիւդիայի մէջ բնակուած էին։ 33Եւ այնտեղ մի մարդ գտաւ, անունը Ենեա, որ ութ տարի մահիճի մէջ անդամալոյծ դրած էր։ 34Եւ Պետրոսն ասեց նորան. Ենեա, * Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վեր կաց եւ անկողինդ շինիր. Եւ նա շուտով վերկացաւ։ 35Եւ տեսան նորան ամենքը որ բնակուած էին Լիւդիայի եւ * Սարօնի մէջ, որոնք * դարձան դէպի Տէրը։ 36Եւ Յոպպէի մէջ մի աշակերտ եղած կին կար՝ անունը Տաբիթա, որ թարգմանուած ասվում է Այծեմնիկ. * սա լիքն էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ անում էր։ 37Եւ եղաւ այն օրերումը, որ նա հիւանդացաւ եւ մեռաւ. Եւ նորան լուացին * դրին վերնատանը։ 38Եւ Լիւդիան Յոպպէին մօտիկ լինելով, աշակերտները լսեցին՝ թէ Պետրոսը այնտեղ է, նորա մօտ երկու մարդ ուղարկեցին աղաչելու, որ չ’ուշանայ նորանց մօտ գալու։ 39Եւ Պետրոսը վերկացաւ եկաւ նորանց հետ. Եւ երբ որ եկաւ, նորան հանեցին այն վերնատունը. Եւ ամեն որբեւայրիները նորա չորս կողմովը կանգնեցին, լաց էին լինում եւ ցոյց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները որ Այծեմնիկը շինում էր, քանի որ նորանց հետ էր։ 40Եւ Պետրոսը * ամենին դուրս հանեց, * ծունկ դրաւ՝ աղոթք արաւ. Եւ դարձաւ դէպի մարմինն եւ * ասեց. Տաբիթա, վեր կաց. Եւ նա աչքերը բաց արաւ. Եւ Պետրոսին որ տեսաւ՝ ուղիղ նստեց։ 41Եւ նա ձեռքը տուաւ նորան՝ եւ վերկացրեց նորան. Եւ կանչեց սուրբերին եւ որբեւայրիներին, եւ նորանց առաջին կենդանի կանգնեցրեց նորան։ 42Եւ յայտնի եղաւ բոլոր Յոպպէի մէջ, եւ * շատերը հաւատացին Տիրոջը. 43Եւ նա շատ օր մնաց Յոպպէումը՝ մի * կաշեգործ Սիմօնի մօտ։
*9.1 Գլ. ը. 3։
*9.3 Գլ. իբ. 6։ իզ. 10-12։
*9.4 Մատ. իե. 40 ևլն։ Տես Զաք. բ. 8։
*9.5 Գլ. ե. 39։
*9.6 Ղուկ. գ. 10։
*9.7 Դան. ժ. 7։ Տես Գլ. իբ. 9։ իզ. 13։
*9.10 Գլ. իբ. 12։
*9.11 Գլ. իա. 39։ իբ. 3։
*9.13 Հմր. 1։
*9.14 Հմր. 21։ Գլ. է. 59։ իբ. 16։ ա Կոր. ա. 2։ բ Տիմ. բ. 22։
*9.15 Գլ. ժգ. 2։ իբ. 21։ իզ. 17։ Հռովմ. ա. 1։ ա Կոր. ժե. 10։ Գաղ. ա. 15։ Եփես. գ. 7, 8։ ա Տիմ. բ. 7։ բ Տիմ. ա. 11։
*9.15 Հռովմ. ա. 5։ ժա. 13։ Գաղ. բ. 7, 8։
*9.15 Գլ. իե. 22, 23։ իզ. 1 ևլն։
*9.16 Գլ. ի. 23։ իա. 11։ բ Կոր. ժա. 23-28։ ա Թես. գ. 3։
*9.17 Գլ. իբ. 12, 13։
*9.17 Գլ. ը. 17։
*9.17 Գլ. բ. 4։ դ. 31։ ը. 17։ ժգ. 52։
*9.19 Գլ. իզ. 20։
*9.20 Գլ. ը. 37։
*9.21 Գլ. ը. 3։ Հմր. 1։ Գաղ. ա. 13, 23։
*9.22 Գլ. ժը. 28։
*9.23 Գլ. իգ. 12։ իե. 3։ բ Կոր. ժա. 26։
*9.24 բ Կոր. ժա. 32։
*9.25 Յես. բ. 15։ ա Թագ. ժթ. 12։
*9.26 Գլ. իբ. 17։ Գաղ. ա. 17, 18։
*9.27 Գլ. դ. 36։ ժգ. 2։
*9.27 Հմր. 20, 22։
*9.28 Գաղ. ա. 18։
*9.29 Գլ. զ. 1։
*9.29 Հմր. 23։ բ Կոր. ժա. 26։
*9.31 Տես Գլ. ը. 1։
*9.32 Գլ. ը. 14։
*9.34 Գլ. գ. 6, 16։ դ. 10։
*9.35 ա Մն. ե. 16։
*9.35 Գլ. ժա. 21։
*9.36 ա Տիմ. բ. 10։ Տիտ. գ. 8։
*9.37 Գլ. ա. 13։
*9.40 Մատ. թ. 25։
*9.40 Գլ. է. 59։
*9.40 Մար. ե. 41, 42։ Յովհ. ժա. 43։
*9.42 Յովհ. ժա. 45։ ժբ. 11։
*9.43 Գլ. ժ. 6։