Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եսայիան տեսնում է Տիրոջը տեսիլքում. Մարգարէութեան է կանչվում։ 1*&n…
Եսայիան տեսնում է Տիրոջը տեսիլքում. Մարգարէութեան է կանչվում։
1* Ոզիա թագաւորի մեռած տարին * տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։ 2Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. Երկուսով ծածկում էր իր երեսը եւ * երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։ 3Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. * Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. * բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։ 4Եւ դրանդիքի հիմերը երերացին աղաղակողի ձայնիցը, եւ * տունը ծուխով լցուեցաւ։ 5* Եւ ես ասեցի. Վա՜յ ինձ, որովհետեւ կորած եմ. Որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մէջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զօրաց Տէր Թագաւորին։ 6Եւ սերովբէների մէկը թռաւ ինձ մօտ՝ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր * սեղանի վերայից. 7Եւ * նորանով դպաւ իմ բերանին եւ ասեց. Ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ։
8Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. Որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կþգնայ * մեզ համար. Եւ ես ասեցի. Ահա ես, ինձ ուղարկիր։ 9Եւ նա ասեց. Գնա եւ ասիր այս ժողովրդին. * Լսելով կþլսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կþտեսնէք, բայց չէք իմանալ։ 10* Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. * որ չþտեսնէ աչքերովը, եւ ականջներովը չþլսէ, որ սիրտն իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր։ 11Եւ ես ասեցի. Մինչեւ ե՞րբ, Տէր իմ, եւ նա ասեց. * Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ չþլինելով, եւ տուները՝ մարդ չþունենալով. Եւ երկիրը աւերուած լինելով անապատ դառնայ։ 12Եւ * Տէրը հեռացնէ մարդկանցը, եւ ձգած թողածը շատանայ երկրի մէջ։ 13Եւ եթէ նորանում դեռ մի տասներորդ մասը լինի, նա էլ դարձեալ աւերակ դառնայ. Ինչպէս որ բեւեկնին ու կաղնին, որ կտրուելիս մի բուն է լինում նորանցում, նոյնպէս այն * սուրբ սերունդն է նորա բունը։
*6.1 դ Թագ. ժե. 7։
*6.1 գ Թագ. իբ. 19։ Յովհ. ժբ. 41։ Յայտ. դ. 2։
*6.2 Եզեկ. ա. 11։
*6.3 յայտ. դ. 8։
*6.3 Սաղ. հբ. 19։
*6.4 Ել. խ. 34։ գ Թագ. ը. 10։
*6.5 Ել. դ. 10։ զ. 30։ Դատ. զ. 22։ ժգ. 22։ Երեմ. ա. 6։
*6.6 Յայտ. ը. 3։
*6.7 Տես Երեմ. ա. 9։ Դան. ժ. 16։
*6.8 Ծն.ա. 26։ գ. 22։ ժա. 7։
*6.9 Գլ. խգ. 8։ Մատ. ժգ. 14։ Մար. դ. 12։ Ղուկ. ը. 10։ Յովհ. ժբ. 40։ Գոր. իը. 26։ Հռովմ. ժա. 8։
*6.10 Սաղ. ճժթ. 70։ Գլ. կգ. 17։
*6.10 Երեմ. ե. 21։
*6.11 Միք. գ. 12։
*6.12 դ Թագ. իե. 21։
*6.13 Եզր. թ. 2։ Մաղ. բ. 15։ Հռովմ. ժա. 5։