Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կուռքերին զոհուած մսիցը ետ քաշուիլ։ Քրիստոնէական ազատութիւն՝ առանց գա…

Կուռքերին զոհուած մսիցը ետ քաշուիլ։ Քրիստոնէական ազատութիւն՝ առանց գայթակղութեան։

1* Բայց կուռքի զոհերի համար * գիտենք, որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. * գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է։ 2* Եթէ մէկը կարծում է թէ բան գիտէ, նա դեռ բան չ՛գիտաց՝ ինչպէս պէտք է գիտել։ 3Բայց եթէ մէկը Աստուծուն սիրէ, * նա ճանաչուած է նորանից։ 4Արդ կուռքի զոհուած կերակուրների համար * գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. * եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չ’կայ բացի այն մէկը։ 5* Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր, 6* Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, * որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. * եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս * որով են ամեն բաները, եւ մենք նորանով։ 7Սակայն ամենը այս գիտութիւնը չ’ունին. * որովհետեւ ոմանք կուռքի մասին խղճմտանքով են ուտում մինչեւ հիմա իբրեւ կուռքերին զոհուած, եւ նորանց խղճմտանքը տկար լինելով՝ * պղծվում է։ 8* Բայց կերակուրը մեզ չի կանգնեցնիլ Աստուծոյ առաջին. Որ եթէ ուտենք՝ մի բանով չենք աւելանալ, եւ եթէ չ’ուտենք՝ մի բանով չենք պակասիլ։ 9* Միայն թէ զգոյշ կացէք՝ որ այդ ձեր իշխանութիւնը * գայթակղութիւն չ’լինի տկարներին։ 10Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, * չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կ’ստանայ զոհուած բանն ուտելու։ 11* Եւ այն տկար եղբայրը կ’կորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ։ 12* Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։ 13Վասն որոյ՝ * եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չ’գայթակղեցնեմ։

*8.1 Գոր. ժե. 20, 29։ Գլ. ժ. 19։

*8.1 Հռովմ. ժդ. 14, 22։

*8.1 Հռովմ. ժդ. 3, 10։

*8.2 Գլ. ժգ. 8, 9, 12։ Գաղ. զ. 3։ ա Տիմ. զ. 4։

*8.3 Ել. լգ. 12, 17։ Նաւ. ա. 7։ Մատ. է. 23։ Գաղ. դ. 9։ բ Տիմ. բ. 19։

*8.4 Ես. խա. 24։ Գլ. ժ. 19։

*8.4 բ Օր. դ. 39։ զ. 4։ Ես. խդ. 8։ Մար. ժբ. 29։ Հմր. 6։ Եփես. դ. 6։ ա Տիմ. բ. 5։

*8.5 յովհ. ժ. 34։

*8.6 Մաղ. բ. 10։ Եփես. դ. 6։

*8.6 Գոր. ժէ. 28։ Հռովմ. ժա. 36։

*8.6 Յովհ. ժգ. 13։ Գոր. բ. 36։ Գլ. ժբ. 3։ Եփես. դ. 5։ Փիլ. բ. 11։

*8.6 Յովհ. ա. 3։ Կող. ա. 16։ Եբր. ա. 2։

*8.7 Գլ. ժ. 28, 29։

*8.7 Հռովմ. ժդ. 14, 23։

*8.8 Հռովմ. ժդ. 17։

*8.9 Գաղ. ե. 13։

*8.9 Հռովմ. ժդ. 13, 20։

*8.10 Գլ. ժ. 28, 32։

*8.11 Հռովմ. ժդ. 15, 20։

*8.12 Մատ. իե. 40, 45։

*8.13 Հռովմ. ժդ. 21։ բ Կոր. ժա. 29։