Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիւրոսի վերայ ողբ։ 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Եւ դու, մարդի…

Տիւրոսի վերայ ողբ։

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Եւ դու, մարդի որդի, Տիւրոսի վերայ * ողբ բարձրացրու, 3Եւ ասիր Տիւրոսին, * Ով ծովի մուտքերումը բնակող, որ * վաճառականութիւն ես անում ազգերի հետ շատ կղզիների վերայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ով Տիւրոս, դու ասեցիր՝ * Ես գեղեցկութեան կատարելութիւնն եմ։ 4Շովի սրտումն են քո սահմանները. Քեզ շինողները կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։

5* Սանիրի մայրից շինեցին բոլոր լանջքերը քեզ համար. Լիբանանի եղեւին առան քեզ վերայ կայմ շինելու. 6Քո թիակները Բասանի կաղնիներից շինեցին. Քո նստարանները շինեցին փղոսկրից՝ պատեցին * Կիտացիների կղզիներից եկած տօսախով։ 7Եգիպտոսից բերած նկարագործ բեհեզից էր քո առագաստը, որ քեզ համար դրօշ լինէր. Կապուտակ եւ ծիրանեգոյն էր քո ծծակոցը Եղիսայի կղզիիցը բերուած։ 8Սիդոնի եւ Արուադի բնակիչները թիավարներդ էին. Քո իմաստունները, ով Տիւրոս, որ քեզանում կային, քա նաւավարներն էին։ 9* Գեբաղի ծերերը եւ նորա իմաստունները, որ քեզանում կային, ծակոտուածքդ պնդացնողներն էին, ծովի բոլոր նաւերը եւ նորանց նաւաստիները քեզանում էին քո ապրանքները առուտուրի դնելու։ 10Պարսիկներ, Ղուդացիք եւ * Փութացիք քո զօրքի մէջ էին իբրեւ քո պատերազմական մարդիկը. Վահան եւ սաղաւորտ կախող էին. Նորանք քեզ փառաւորութիւն տուին։ 11Արուադացիք եւ քո զօրքը քո պարիսպների վերայ էին շուրջանակի, եւ քաջասիրտներն էին քո աշտարակների վերայ. Նորանք իրանց վահանները կախում էին քո պարիսպների վերայ շուրջանակի. Նորանք կատարելագործեցին * քո գեղեցկութիւնը։

12* Թարսիսը քո վաճառականներն էր ամեն տեսակ ապրանքի շատութիւնիցը. Արծաթով, երկաթով, անագով եւ կապարով անում էին քո առուտուրը։ 13* Յաւանը, Թոբելը եւ Մոսոքը քո վաճառականներն էին. Նորանք քեզ հետ * մարդկանց հոգիների եւ պղնձի անօթների առուտուր էին անում։ 14* Թորգոմայի տունից ձիեր եւ ձիաւորներ եւ ջորիներ էին բերում քեզ մօտ իբրեւ առուտուրի ապրանք։ 15* Դեդանի որդիքը քո վաճառականներն էին. Շատ կղզիներ իբրեւ վաճառահանութեան տեղեր ձեռքիդ էին. Փղոսկրեայ եղջիւրներ եւ ոպնիազ փայտ էին ետ դարձնում քեզ իբրեւ փոխանակութիւն։ 16Ասորիք քո վաճառականներն էին, քո ձեռագործների շատութեան համար. Կարկեհանով, ծիրանեգոյնով, նկարագործներով, բեհեզով, բուստերով եւ կարմիր յակինթով անում էին քո առուտուրը։ 17Յուդան եւ Իսրայէլի երկիրը քո վաճառականներն էին. * Մեննիթի * ցորենով, խմորեղէնով, մեղրով, իւղով եւ * բալասանով անում էին քո վաճառականութիւնը։ 18Դամասկոսը քո վաճառականն էր, ձեռագործներիդ շատութեան ամեն տեսակ ապրանքի շատութեան համար՝ Քեղբոնի գինիով եւ սպիտակ բուրդով։ 19Վեդանը եւ Յաւանը Ուզալից բերում էին քո ապրանքները. Շինած երկաթեղէն, կասիա եւ խնկեղէգն էր լինում քո փոխանակութիւնը։ 20* Դեդանը քո վաճառականն էր կառքի պաստառակալներով։ 21Արաբացիք եւ * Կեդարի բոլոր իշխանները քո պատրաստ վաճառականներն էին. Գառներով, խոյերով եւ նոխազներով էին առեւտուր անում քեզ հետ։ 22* Սաբայի եւ Ռեգմայի վաճառականները քո վաճառականներն էին, ամեն տեսակ գլխաւոր բուրմունքներով եւ ամեն տեսակ պատուական քարերով եւ ոսկով անում էին քո առուտուրը։ 23* Խառանը, Քաննէն եւ Եդեմը * Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քո վաճառականներն էին։ 24նորանք քեզ հետ վաճառականութիւն էին անում շքեղ հանդերձներով, կապուտակ եւ նկարագործ վերարկուներով, մանածների կուտակներով, հիւսուած չուաններով եւ եղեւնափայտեայ սնտուկներով քո վաճառանոցներում։ 25* Թարսիսի նաւերը քո կարաւաններն էին քո վաճառքների համար, եւ դու լցուեցար եւ շատ փառաւորուեցար * ծովի միջումը։

26Շատ ջրերով տարան քեզ քո թիավարները. * արեւելեան քամին քեզ կոտրեց ծովի միջումը։ 27Քո * ապրանքներն ու վաճառքները՝ քո առուտուրը, քո նաւաստիներն ու նաւավարները, քո ծակոտուածքը պնդացնողները եւ քեզ հետ առուտուր անողները, եւ քեզանում լինող քո բոլոր պատերազմի մարդիկը եւ քո բոլոր բազմութեան հետ որ քեզանում է, պիտի ընկնեն ծովի մէջը քո անկման օրը։ 28Քո նաւավարների աղաղակի ձայնիցը պիտի դողան * արուարձանները։ 29Եւ * պիտի իջնեն իրանց նաւերիցը բոլոր թիավարները, նաւաստիները՝ ամեն նաւավարները ծովի մէջ եւ կանգնեն երկրի վերայ։ 30Եւ իրանց ձայնը լսել կþտան քեզ վերայ եւ կþաղաղակեն դառնապէս. Եւ * հող վեր կþածեն իրանց գլուխների վերայ, եւ * մոխրի մէջ կþթաւալուեն։ 31Եւ * իրանց մազերը կþածիլեն քո մասին եւ քուրձեր կþհագնեն եւ քեզ վերայ լաց կþլինեն դառն հոգով եւ դառն սուգով. 32Եւ * իրանց կոծ անելովը ողբ կþբարձրացնեն քեզ վերայ, եւ ողբ կþերգեն քեզ վերայ ասելով. * Ո՞վ է Տիւրոսի նման, ծովի մէջ բնաջինջ եղածին նման։ 33* Քո վաճառքները ծովիցը դուրս գալիս՝ շատ ազգեր էին կշտացնում, քո ապրանքների ու քո առուտուրների շատութիւնովը հարստացնում էին երկրի թագաւորներին, 34* Արդ որ ծովի միջում ջրերի խորերն ես խորտակուել, * քո վաճառքներն եւ բոլոր բազմութիւնդ ընկան քո մէջը։ 35* Կղզիների բոլոր բնակիչները ապշել են քեզ վերայ եւ նորանց թագաւորները սաստիկ զարհուրուեցան. Դողում են նորանց երեսները։ 36Ազգերի միջի վաճառականները * սուլում են քեզ վերայ, դու * սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։

*27.2 Գլ. ժթ. 1։ իզ. 17։ իը. 12։ լբ. 2։

*27.3 Գլ. իը. 2։

*27.3 Ես. իգ. 3։

*27.3 Գլ. իը. 12։

*27.5 բ Օր. գ. 9։

*27.6 Երեմ. բ. 10։

*27.9 գ Թագ. ե. 18։ Սաղ. ձգ. 7։

*27.10 Երեմ. խզ. 9։ Գլ. լ. 5։ լը. 5։

*27.11 Հմր. 3։

*27.12 Ծն. ժ. 4։ բ Մն. ի. 36։

*27.13 Ծն. ժ. 2։

*27.13 Յայտ. ժը. 13։

*27.14 Ծն. ժ. 3։ Գլ. լը. 6։

*27.15 Ծն. ժ. 7։

*27.17 Դատ. ժա. 33։

*27.17 գ Թագ. ե. 9, 11։ Եզր. գ. 7։ Գոր. ժբ. 20։

*27.17 Երեմ. ը. 22։

*27.20 Ծն. իե. 3։

*27.21 Ծն. իե. 13։ Ես. կ. 7։

*27.22 Ծն. ժ. 7։ գ Թագ. ժ. 1, 2։ Սաղ. հբ. 10, 15։ Ես. կ. 6։

*27.23 Ծն. ժա. 31։ դ Թագ. ժթ. 12։

*27.23 Ծն. իե. 3։

*27.25 Սաղ. խը. 7։ Ես. բ. 16։ իգ. 14։

*27.25 Հմր. 4։

*27.26 Սաղ. խը. 7։

*27.27 Առակ. ժա. 4։ Հմր. 34։ Տես Յայտ. ժը. 9 ևլն։

*27.28 Գլ. իզ. 15, 18։

*27.29 Յայտ. ժը. 17 ևլն։

*27.30 Յոբ բ. 12։ Յայտ. ժը. 19։

*27.30 Եսթ. դ. 1, 3։ Երեմ. զ. 26։

*27.31 Երեմ. ժզ. 6։ խէ. 5։ Միք. ա. 16։

*27.32 Գլ. իզ. 17։ Հմր. 2։

*27.32 Յայտ. ժը. 18։

*27.33 Յայտ. ժը. 19։

*27.34 Գլ. իզ. 19։

*27.34 Հմր. 27։

*27.35 Գլ. իզ. 15, 16։

*27.36 Երեմ. ժը. 16։

*27.36 Գլ. իզ. 21։