Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հարստութիւնը և պատիւն էլ ունայն են։ 1* Մի չարիք կայ, որ տեսել…

Հարստութիւնը և պատիւն էլ ունայն են։

1* Մի չարիք կայ, որ տեսել եմ արեգակի տակին, եւ նորանից շատ կայ մարդկանց մէջ.

2Մի մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն, ստացուածք եւ փառք, * որ ոչինչ պակասութիւն չþունի իր հոգիի ցանկացած բաներից. * բայց Աստուած նորան իշխանութիւն չէ տալիս նորանից վայելելու, այլ մի օտար մարդ է ուտում այն. Սա ունայնութիւն է եւ վատ ցաւ։

3Եթէ մի մարդ հարիւր որդի ծնի, եւ շատ տարիներ ապրէ, եւ նորա տարիները շատ լինին, եւ նորա հոգին չþկշտանայ բարիքիցը, եւ * նա թաղում չþունենայ, ես ասում եմ՝ որ * վիժածը նորանից լաւ է։

4Որովհետեւ նա ունայնութեամբ գալիս է, եւ խաւարով գնում, եւ խաւարում ծածկվում է նորա անունը։

5Արեգակն էլ նորան չէ տեսել եւ չէ ճանաչել. Նա նորանից հանգիստ կþլինի։

6Եւ եթէ նա ապրէ հազար տարի կրկին անգամ, եւ մի լաւութիւն չþտեսնէ. Չէ՞ որ ամենքն էլ մէկ տեղ են գնում։

7* Մարդիս բոլոր աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանալ։

8Որովհետեւ իմաստունը ի՞նչ գերազանցութիւն ունի յիմարից, եւ ի՞նչ՝ այն ապրել գիտացող աղքատը ապրողների առաջին։

9Լաւ է աչքով տեսնել քան թէ մտքով զբաղուիլ. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։

10Ինչ որ եղել է, նորա անունը արդէն գրուած է, եւ յայտնի է, որ մարդ է. Եւ որ * նա չէ կարող վիճել իրանից Զօրաւորի հետ։

11Որովհետեւ շատ խօսքեր կան, որ ունայնութիւնը շատացնում են. Մարդիս ի՞նչ օգուտ։

12Որովհետեւ ո՞վ գիտէ թէ ինչն է լաւ մարդիս համար կեանքի մէջ, նա իր կեանքի սակաւաթիւ օրերումն ունայն է լինում, եւ * նորանց շուքի պէս անց կացնում. Եւ * ո՜վ էլ պիտի մարդիս իմացնէ, թէ ի՞նչ կþլինի նորանից յետոյ արեգակի տակին։

*6.1 Գլ. ե. 13։

*6.2 Յոբ իա. 10 ևլն։ Սաղ. ժէ. 14։ հգ. 7։

*6.2 Ղուկ. ժբ. 20։

*6.3 դ Թագ. թ. 35։ Ես. ժդ. 19, 20։ Երեմ. իբ. 19։

*6.3 Յոբ գ. 16։ Սաղ. ծը. 8։ Գլ. դ. 3։

*6.7 Առակ. ժզ. 26։

*6.10 Յոբ թ. 32։ Ես. խե. 9։ Երեմ. խթ. 19։

*6.12 Սաղ. ճբ. 11։ ճթ. 23։ Յակ. դ. 14, 15։

*6.12 Սաղ. լթ. 6։ Գլ. ը. 7։