Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոբի ութերորդ պատասխանը՝ նա էլ է ընդունում Աստուծոյ անհասանելիութիւնը…
Յոբի ութերորդ պատասխանը՝ նա էլ է ընդունում Աստուծոյ անհասանելիութիւնը։
1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2Ի՜նչ օգնեցիր տկարին. Զօրացրի՜ր ոյժ չþունեցողի բազուկը։
3Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չþեղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։
4Ո՞ւմ ասեցիր այդ խօսքերը, եւ որի՞ շունչը դուրս եկաւ քեզանից։
5Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։
6* Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չþունի։
7* Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ.
8* Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։
9Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։
10* Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։
11Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։
12* Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։
13* Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, * նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։
14Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։
*26.6 Սաղ. ճլթ. 8, 11։ Առակ. ժե. 11։ Եբր. դ. 13։
*26.7 Գլ. թ. 8։
*26.8 Առակ. լ. 4։
*26.10 Գլ. իբ. 14։ իը. 26։ լը. 8։ Առակ. ը. 29։ Երեմ. ե. 22։
*26.12 Սաղ. հդ. 13։ Ես. ծա. 15։ Երեմ. լա. 35։
*26.13 Սաղ. լգ. 6։
*26.13 Ես. իէ. 1։